«Լադանիվա» խմբի անդամներ Ժակլին Բաղդասարյանը ու Լուի Թոմասը

«Չեմ համբերում՝ երբ եմ ցոգոլ ուտելու»․ ֆրանսիական «Լադանիվան» առաջին անգամ Հայաստանում է

717
(Թարմացված է 17:02 28.05.2021)
Ֆրանսիական բենդի վեց անդամներից միայն մեկն է հայ՝ վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը, բայց խումբը հաճույքով կատարում է հայկական ազգային երգեր։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Ֆրանսիական «Լադանիվա» խումբը առաջին անգամ հանդես կգա համերգներով Հայաստանում՝ մայիսի 29-ին խմբին կարելի կլինի լսել Կ․ Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, իսկ 30-ին՝ Մեցցո ակումբում։ Համերգներից առաջ խումբը մամուլի ասուլիս էր հրավիրել, որին ներկա էին վեցհոգանոց խմբի միակ հայ անդամը՝ վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի երաժիշտ Լուի Թոմասը։

«Վեց տարվա մեջ առաջին անգամ եմ Հայաստանում։ Ոնց որ նորից բացահայտեմ Երևանը, քայլում եմ ու շատ սիրուն տեղեր եմ տեսնում, ու ուրախանում եմ, որ՝ վայ, ախր սա իմ տունն ա, ես էստեղից եմ»,- ոգևորված պատմում է Ժակլինը։

Солистка группы Ladaniva Жаклин Багдасарян на пресс-конференции в преддверии концерта (28 мая 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ժակլին Բաղդասարյան

Որքան հետաքրքիր են Ժակլինի կրակոտ կատարումները, նույնքան էլ յուրատիպ էր նրա լեզուն՝ Ժակլինը լրագրողների հարցերին պատասխանում էր ֆրանսերենի առոգանությամբ հայերենով՝ երբեմն խառնելով լեզվին ֆրանսերեն և անգամ ռուսերեն բառեր։ Ամեն անգամ իր համար հայերենով որևէ դժվար բառ արտաբերել կարողանալիս, ասենք՝ «նախշ» կամ «մատուցել», աղջիկը ժպտալով շունչ էր քաշում։ Նրան առաջարկվել էր ասուլիսին ֆրանսերենով խոսել, սակայն Ժակլինը նախընտրել էր հայերենով խոսել՝ մի քիչ տանջվելով։

Խմբից Լուի Թոմասն էլ հայերենով գիտեր միայն «բարև» բառը, բայց ուշագրավ է, որ «Լադանիվայի» ստեղծման մեջ նա գուցե նույնքան, եթե ոչ ավելի շատ ներդրում ունի, քան Ժակլինը։ Պարզվում է՝ երաժիշտները սկզբում կատարել են ջազ ստեղծագործություններ անգլերեն լեզվով։ Հետո մի օր Լուին լսել է, թե ինչպես է Ժակլինը երգում հայկական ազգային երգերը, շատ է հավանել լեզուն, երաժշտությունը և աղջկա կատարումը ու առաջարկել է նրան հայերենով երգել։

Музыкант группы Ladaniva Луи Томас на пресс-конференции в преддверии концерта (28 мая 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Լուի Թոմաս

«Ես շատ եմ սիրում ճամփորդել, բայց Հայաստանում առաջին անգամ եմ։ Հենց սկզբից՝ օդանավակայանից, մեզ շատ ջերմ դիմավորեցին, այստեղ ինձ շատ հետաքրքիր է։ Շատ եմ տպավորվել Երևանի այդ քարի գույնով, որ ամեն տեղ հանդիպում է։ Շատ հետաքրքիր գույն է։ Ձեր այբուբենն էլ է շատ գեղեցիկ, յուրօրինակ, նման չէ ինձ ծանոթ այբուբեններին», - ասում է Լուին։

Ժակլինը կատակում է, որ չի համբերում, թե երբ է ցոգոլ, շլոր ու խակ խնձոր ուտելու։ Աղջիկը ծնվել է Եղեգնաձորում, մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվել են Բելառուս, ապա՝ Ֆրանսիա։

«Երբ առաջին անգամ ասեցի Լուիին, որ խակ ծիրան ու խնձոր եմ սիրում, ծիծաղեց, մտածեց՝ կատակ եմ անում կամ գիժ եմ։ Հիմա եկել ա ստեղ ու տեսնում ա, որ ամբողջ երկիրն ա ցոգոլ ու շլոր ուտում։ Անհամբեր սպասում եմ, տեսնեմ՝ ոնց ա իրան զգալու էդ ուտելիս»,- ծիծաղում է Ժակլինը։

  • «Լադանիվա» խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը
    «Լադանիվա» խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Լադանիվա» խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը
    «Լադանիվա» խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Լադանիվա» խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը
    «Լադանիվա» խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Լադանիվա» խմբի անդամներ Ժակլին Բաղդասարյանը ու Լուի Թոմասը
    «Լադանիվա» խմբի անդամներ Ժակլին Բաղդասարյանը ու Լուի Թոմասը
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Լադանիվա» խմբի անդամներ Ժակլին Բաղդասարյանը ու Լուի Թոմասը
    «Լադանիվա» խմբի անդամներ Ժակլին Բաղդասարյանը ու Լուի Թոմասը
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Լադանիվա» խմբի անդամներ Ժակլին Բաղդասարյանը ու Լուի Թոմասը
    «Լադանիվա» խմբի անդամներ Ժակլին Բաղդասարյանը ու Լուի Թոմասը
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Լադանիվա» խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը
    «Լադանիվա» խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Լադանիվա» խմբի անդամներ Ժակլին Բաղդասարյանը ու Լուի Թոմասը
    «Լադանիվա» խմբի անդամներ Ժակլին Բաղդասարյանը ու Լուի Թոմասը
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Լադանիվա» խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը
    «Լադանիվա» խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Լադանիվա» խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը
    «Լադանիվա» խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 10
© Sputnik / Asatur Yesayants
«Լադանիվա» խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը

Ժակլինն ասում է՝ համերգին հանդիսատեսին բազմաթիվ նորություններ են սպասվում։ Խումբը կատարելու է իր սովորական երգացանկի երգերը, նաև այնպիսինները, որոնք ձայնագրել են և Youtube-ում չեն տեղադրել, նաև՝ բոլորովին նոր կատարումներ։

Խումբն ափսոսում է, որ ընդամենը չորս օրով է Հայաստանում և չի հասցնի երազանքներից մեկն իրականցնել՝ «Լադա Նիվա» մեքենայով շրջել հայկական գյուղերով և գրի առնել տեղի ազգային կատարումները։

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ», «Պարտեզում վարդեր բացված», «Քեֆ չի լինի» և այլ հայկական գործեր, որոնք նոր շունչ ու ոգի են ստացել նրանց շնորհիվ:

717
թեգերը:
Հայաստան, Ժակլին Բաղդասարյան, Լադանիվա
Ըստ թեմայի
«Հոգի չկա, մենակ զենք». ֆրանսիական «Լադանիվայի» հայերեն նոր երգը
«Մամա, գալիս ենք Հայաստան». «Լադանիվան» առաջին համերգը կունենա Երևանում
«Բրավո, մեր աղջիկ». «Լադանիվան» ֆրանսիական հայտնի երգը յուրովի է ներկայացրել
Բաբաջանյանի ավտոմեքենան

Դիմակավորված, «կապյուշոնով». Արման Բաբաջանյանը տեսել է կրակոցի տեսագրությունը

4
(Թարմացված է 14:54 20.06.2021)
Բաբաջանյանը հրաժարվեց հայտնել իր կասկածները հնարավոր կատարողների վերաբերյալ, թեև մինչ այդ հայտարարել էր, որ ասուլիսում նաև անուններ կհնչեցնի։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Բաբաջանյանի ավտոմեքենային կրակող անձին նկարահանել է նրա հարևանի տեսախցիկը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ցուցակի առաջին համար Արման Բաբաջանյանը։

«Հանցագործի ընդհանուր պատկերը հնարավոր է եղել դուրս բերել։ Ես տեսա ձայնագրությունը, մոտավորապես դիմակավորված, «կապյուշոնով», ամբողջովին սպիտակ հագուստով, ձեռքին սև ատրճանակը։ Կրակոցի պահի մանրամասներ չկան, բայց հայտնաբերվել է փամփուշտի մի մասը, պարկուճը մնացել է դիմապակու վրա, ասացին, որ նստարանի վրա կա վնասվածք»,– ասաց Բաբաջանյանը։

Կատարվածի նպատակն, ըստ նրա, քաղաքական գործընթացները վախի, սարսափի մեջ խեղդելն է։ Բայց Բաբաջանյանը վտահեցրեց, որ հակառակ դրան, իրենք մնում են հաստատուն իրենց գաղափարներում, դիրքորոշումներում։
Բաբաջանյանը հրաժարվեց հայտնել իր կասկածները հնարավոր կատարողների վերաբերյալ, թեև մինչ այդ հայտարարել էր, որ ասուլիսում նաև անուններ կհնչեցնի։

Հիշեցնենք` շուրջ 1 ժամ առաջ Արմեն Բաբաջանյանը հայտարարել էր, որ դեպքի նախորդ օրը դաշինքի անդամ Լևոն Շիրինյանը զանգ է ստացել արտերկրից, որի ժամանակ նշել են, որ այստեղ ձևավորվել է զինված մի խմբավորում, որը թիրախավորել է դաշինքի առաջին եռյակին: Բաբաջանյանը չէր բացառել, որ այդ կրակոցը նախազգուշական է:

Հունիսի 20-ին, ժամը 09։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձը կրակոց էր արձակել Արման Բաբաջանյանին պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի Նորք–Մարաշ համայնքում։

Դրանից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե դաշինքի անդամներն իրենք են կրակել Բաբաջանյանի ավտոմեքենային` ցանկանալով դաշինքի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն գրավել։ Արման Բաբաջանյանը հերքեց այդ լուրը։

4
թեգերը:
Ընտրություններ, կրակոց, Արման Բաբաջանյան
Երևանի ընտրատեղամասերից մեկում

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ

9
Արարքը պատժվում է տուգանքով` 500․000-700․000 դրամի չափով կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում տարածվող քվեարկված քվեաթերթիկների լուսանկարներ, այդ թվում՝ վիրավորական գրառումներով:
Այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։ Այս մասին նշված է ՄԻՊ աշխատակազմի հայտարարության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը: Այս արարքը պատժվում է տուգանքով` 500․000-700․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:

«Դրանից բացի, քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ 100․000-200․000 դրամի չափով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

 

9