Գյուլնարա Մինասյան

Մինասյանների ընտանիքի դաժան սպանությունը. ողջ մնացած դուստրը մանրամասներ է պատմել

20331
(Թարմացված է 10:41 31.05.2021)
1994թ․-ին Թբիլիսիում դաժանաբար սպանվեցին զուգագուլպաների գործարանի տնօրեն Նշան Մինասյանը, նրա կինն ու 2 երեխաները։ Այս ողբերգությունը ցնցել էր ամբողջ Վրաստանը։ Գործը մինչ օրս փակված չէ, 7 հանցագործներից երկուսը դեռ ազատության մեջ են։

Գյուլնարա Մինասյան հետ ծանոթացանք այն բանից հետո, երբ Վրաստանի գլխավոր դատախազությունը մայիսի 20-ին տեղեկություն տարածեց, որ 2021 թ․-ի մայիսի 19-ին Ֆրանսիան արտահանձնել է Վ.Գ.-ին՝ այդ աղմկահարույց գործով ևս մեկ կասկածյալի:

Մեր խմբագրություն դիմեց մի կին` հայտնելով, որ ինքը սպանված Նշանի դուստրն է։ Կինը ներկայացրեց նաև իր անձը հաստատող փաստաթղթեր և դատական գործընթացների արձանագրությունների պատճենները:

Гюльнара Минасян держит в руках документы и паспорт
© Sputnik
Գյուլնարա Մինասյանը ցույց է տալիս անձնագիրն ու այլ փաստաթղթեր

Նա պատմեց, որ իր չորս հարազատների դաժան սպանությունն ու իր ծանր վիրավորումը տեղի է ունեցել 1994թ․-ի փետրվարի 19-ին Թբիլիսիում։ Գյուլնարա Մինասյանն այդ ժամանակ 23 տարեկան էր։ Այսօր կինը գերադասում է, որ իրեն Նաիրա անվանեն և վստահ է, որ սպանությունը կազմակերպել էր իր եղբոր` Վազգենի համադասարանցին՝ Ալեքսանդր Ռևազաշվիլին։

Гюльнара Минасян держит в руках вердикт суда по делу семьи Минасян на грузинском языке
© Sputnik
Գյուլնարա Մինասյանը ցույց է տալիս Մինասյան ընտանիքի գործով դատավճիռը վրացերեն լեզվով

Այն ժամանակ Ռևազաշվիլիների և Մինասյանների ընտանիքները մտերիմ էին, Ալեքսանդը մոր հետ միասին հաճախ էր իրենց հյուր գալիս։

Հարսանիքի էին պատրաստվում

1994թ․-ի հունվարի 17-ին Նաիրայի եղբորը՝ 18-ամյա Վազգենին, ուղարկել էին շուկա՝ գնումներ կատարելու։ Ընտանիքը Վազգենի հարսանիքին էր պատրաստվում։ Երիտասարդի ընտրյալն այդ ժամանակ հղի էր, այդ պատճառով ուզում էին երեխայի ծնվելուց առաջ օրինականացնել հարաբերությունները։

Այդ օրը Վազգենն այդպես էլ չվերադարձավ։ Նրա գնալուց երկու ժամ անց ընտանիքը զանգ ստացավ առևանգողներից, որոնք որպես փրկագին 150 հազար դոլար պահանջեցին։ Ընտանիքի համար նման գումար գտնելն անհնար էր։

«Մենք լավ ապրող ընտանիք էինք համարվում, բայց այդպիսի փողեր չունեինք։ Հայրս առևանգողների հետ բանակցություններ էր վարում, պայմանավորվեց վճարել գումարի կեսը, իսկ մնացածը՝ Վազգենին վերադարձնելուց հետո»,-պատմում է Նաիրան։

Որոշ ժամանակ անց եկան գումարի հետևից։ Մտան բակ և վերցրին 75 հազար դոլարը։ Նույն օրը` կեսգիշերին մոտ, Վազգենին վերադարձրին՝ ծեծված և հյուծված։ Ծնողները հազիվ ճանաչեցին կապտուկներով ու քերծվածքներով պատված որդուն։ Այնուամենայնիվ, թեթևացած շունչ քաշեցին։ Այն ժամանակ նրանք պատկերացնել անգամ չէին կարող, որ դա սոսկալի պատմության ոչ թե ավարտն է, այլ միայն սկիզբը։

Հունվարի 30-ին ծնվեց Վազգենի դուստրը։

1994 թվականի փետրվարի 19-ը

17 տարի անց, գործով հերթական լսումներից մեկի ժամանակ, մեղադրող կողմը փետրվարի 19-ը հայտարարեց «Մինասյան ընտանիքի ցեղասպանության օր»։

Гюльнара Минасян держит в руках вердикт суда по делу семьи Минасян на грузинском языке
© Sputnik
Գյուլնարա Մինասյանը ցույց է տալիս Մինասյան ընտանիքի գործով դատավճիռը վրացերեն լեզվով

Նաիրան հիշում է, որ ամեն բան հանկարծակի պատահեց։ Ինքը Վազգենի կնոջ ու նրանց 20 օրական դստեր հետ երկհարկանի տան առաջին հարկում էր, երբ լսեց մոր՝ Ֆլորիդայի օգնություն կանչող ճիչերը։ Գյուլնարայի երեխաներն այդ պահին երկրորդ հարկում էին։ Ընդհանուր առմամբ տանը 10 մարդ կար։

«Ես գնացի, որ հասկանամ` ինչ է կատարվում։ Դիմակով, նիհար տղամարդը մազերիցս բռնեց, քարշ տվեց երկրորդ հարկ։ Հետո բերեցին հարսիս ու երեխային։ Բոլորիս քշեցին պատշգամբ։ Հայրս ու մայրս նստած էին բազկաթոռին, Վազգենն իր մարմնով փակում էր հայրիկին և խնդրում էր, որ չծեծեն նրան»,-պատմեց նա։

Հանցագործներից մեկը գոռաց, որ բոլորին կսպանի և անկանոն կրակ բացեց։ Ֆլորիդային սպանեցին մեկ կրակոցով՝ գնդակը սրտին էր դիպել։ Ստացած վերքերից Նշանը նույնպես նույն օրը մահացավ։

Վազգենը մահացավ դեպքից 2 օր անց` փետրվարի 21-ին։ Նրանց քույրը՝ 19-ամյա Գայանեն, վիրավորվել էր ազդրից. երկու գնդակ էր դիպել։ Նա ողջ մնաց։ Այդ մսաղացից փրկվեց նաև 23-ամյա Գյուլնարան, թեև նույնպես վիրավոր էր։ Սպանվել էր նաև նրանց կրտսեր եղբայրը, որն ուներ մանկական ուղեղային կաթվածի համախտանիշ (ՄՈւԿ)։

Հանցագործները թալանեցին տունը, վերցրին բոլոր արժեքավոր իրերը և փախան։ Կինը հիշում է, որ տեղի ունեցածից հետո այնպիսի վիճակում էր, որ խոսքերով անհնար է նկարագրել։ Մի վայրկյանում նա զրկվել էր ամեն ինչից՝ ծնողներից, եղբայրներից, ունեցվածքից։

Զենքի իրավունքը կյանքից ավելի թա՞նկ է, կամ երբ հրացան գնելը հեծանիվ ունենալու պես հեշտ է

«Գայանեն մի քանի օր մնաց հիվանդանոցում։ Նրան շուտով դուրս գրեցին և ես, վշտի մեջ, ստիպված էի ուժ գտնել, որ բացատրեմ նրան, թե ինչ է կատարվել։ Երկար ժամանակ չէի կարողանում արտաբերել, որ մաման ու պապան էլ չկան, քանի որ նա շոկի մեջ էր և հստակ չէր հիշում կատարվածը»,-պատմեց Նաիրան։

Պատմական նիստը

Մինասյան ընտանիքի գործով առաջին դատավարությունը կայացավ 2011թ․-ին։ Մեղադրյալները յոթն էին։ Երեքին հաջողվեց բռնել և դատել։ Մեկը մինչ այդ մահացել էր, մյուս երեքը փախուստի մեջ էին։

2013թ․-ին երկու մեղադրյալներին հայտնաբերեցին Ֆրանսիայում։ Դատական նիստը պատմական դարձավ ոչ միայն այն պատճառով, որ խիստ դաժան սպանության գործ էր քննվում։

Վրաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտը ներդրվել է 2009թ․-ին, բայց ատենակալների անմիջական մասնակցությամբ առաջին նիստը տեղի ունեցավ 2011թ․-ին՝ հենց Մինասյանների գործով։ Նիստին անձամբ հետևում էր երկրի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Նաիրան իմացավ, որ իր եղբայր Վազգենի առևանգման և սպանության կազմակերպիչը նրա ընկեր և դասընկեր Ալեքսանդր Ռևազաշվիլին է եղել։ Նա այդ գործով որպես մեղադրյալ էր անցնում։

«Երբ նրան տեսա դատարանի դահլիճում, ուշաթափվեցի։ 17 տարի շարունակ ուզել էի հասկանալ, թե ինչի համար և ինչու մեզ հետ այդպես վարվեցին։ Հայրս որքան կարողանում էր, բոլորին օգնում էր, աջակցում էր, բայց այդ դեպքերից հետո թե՛ ընկերները, թե՛ բարեկամները մեզնից երես թեքեցին։ Ես ու քույրս մենակ մնացինք»,-պատմեց Նաիրան։

Կնոջ խոսքով` նիստի ընթացքում պարզվել է, որ սկզբում ծրագրվում էր միայն Վազգենի առևանգումը՝ փրկագին ստանալու նպատակով։ Բայց երբ առևանգողներն իմացել են, որ հայրը՝ Նշանը, գիտի, թե ով է դա արել և կարող է բացահայտել, որոշել են հետքերը վերացնելու համար սպանել բոլորին։

Նաիրայի համար դժվար է Թբիլիսի վերադառնալը։ 27 տարի անց կինը դեռ հստակ հիշում է մոր ճիչերը, կրակոցներն ու արյունը։ Շատ արյունը։ Սկզբում նրա համար շատ ծանր էր, խոստովանում է, որ անգամ որպես մայր` իր պարտականությունները նորմալ կատարել չէր կարողանում, բավարար ուշադրություն չէր հատկացնում իր երեխաներին։

Կյանքը շարունակելու, հոգեկան հավասարակշռություն գտնելու հարցում նրան օգնեց Աստվածաշունչը։ Նաիրան կրթություն ստացավ և հիմա, իր խոսքով, ուրիշներին է օգնում։

«Մեծերին օգնելով` ես կարծես հարգանքի տուրք եմ մատուցում իմ ծնողներին, երիտասարդների հետ աշխատելով՝ լրացնում եմ այն, ինչ ինքս այդպես էլ չստացա։ Այն ժամանակ, երբ ինձնից ամեն ինչ խլեցին, ես, ինչպես նրանք, օգնության կարիք ունեի, բայց ինձ ոչ ոք չօգնեց։ Այդ պատճառով կարծում եմ, որ բոլորին պետք է օգնել»,-նշում է Նաիրան։

Մահացել է Ֆրանսիայի ամենադաժան սերիական մարդասպանը

Կինը պատմում է, որ ստացած վնասվածքներից հետո քրոջ՝ Գայանեի մոտ ոտքերի լուրջ խնդիրներ սկսվեցին։ Հիմա հազիվ է քայլում։

Այսօր նա միայն մի բան է ուզում` որպեսզի դադարեն իր ընտանիքի ողբերգության բոլոր շահարկումները, մեղավորները արժանի պատիժ կրեն, իսկ ինքն ու քույրը փոխհատուցում ստանան իրենց հասցված բարոյական և ֆինանսական վնասի համար։

20331
թեգերը:
Գյուլնարա (Նաիրա) Մինասյան, Վրաստանի Հանրապետություն, Սպանություն
Ըստ թեմայի
Դաժան սպանություն Գեղարքունիքում. զինված տղամարդը տանտիրոջը կացնահարել է իր իսկ տան մեջ
«Մասիվցի Անդիկից» մինչև ոստիկանի դաժան սպանություն. 2019–ի աղմկահարույց դեպքերը
Դաժան սպանություն Էջմիածնում․ կասկածյալը ձերբակալված է․ ՔԿ
Եռաբլուր

Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է

161
Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնել էին, որ լինում են դեպքեր, երբ պատերազմում զոհվածներից մեկի մասունքը հայտնաբերվում է հուղարկավորությունից հետո. առողջապահության նախարարությունը հաստատել է այդ լուրը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքների նույնականացման դեպքեր են եղել նաև հուղարկավորությունից հետո։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Աբովյանի դիահերձարանում պոլիէթիլենային պարկերով գետնին դրված զինծառայողների մասունքների` մեծ աղմուկ բարձրացրած դեպքի օրերին Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնեցին, որ լինում են դեպքեր` հուղարկավորությունից հետո նույն անձին պատկանող մասունքներ են նորից հայտնաբերվում։ Նման դեպքերում, բնականաբար, դժվար է լինում ծնողների համար, քանի որ արտաշիրիմում պետք է արվի։

«Նշենք, որ հուղարկավորությունից հետո մասունքների նույնականացման դեպքեր եղել են։ Դեպքերի թվի և հետագա գործողությունների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ քննչական կոմիտեից»,– առողջապահության նախարարությունից այսպես են պատասխանել Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Նախարարությունից հայտնել են նաև, որ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» փորձաքննություն իրականացնող կենտրոն է և արտաշիրինման դեպքերի և հետագա ընթացքի վերաբերյալ որևէ ինֆորմացիայի չի տիրապետում։

Հետաքրքրվել էինք նաև, թե  հնարավո՞ր է` Աբովյան մասնաճյուղում եղած պարկերի մեջ, որոնք նույնականացվել են, բայց ծնողները հրաժարվում են վերցնեն, լինեն արդեն իսկ հուղարկավորված անձանց մասունքներ։ Սակայն մեզ հայտնել են` քանի որ քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է իրականացվում, որևէ տեղեկատվություն տալ չեն կարող։

«Իմ բացթողումն է». Անահիտ Ավանեսյանը` դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման դեպքի մասին

Քանի որ առողջապահության նախարարությունը մանրամասներ չէր հայտնել` ուղղորդելով դիմել ՔԿ, գրավոր հարցում էինք ուղարկել նաև վերոնշյալ կառույց` հասկանալու, թե շա՞տ են եղել դեպքերը, երբ հուղարկավորությունից հետո են մասունքներ հայտնաբերվել և ի՞նչ քայլեր են արվում այդ դեպքում։

Ի դեպ, թեմային անդրադառնում ենք ուշ, քանի որ ՔԿ-ն մեր հարցմանը պատասխանել է սահմանված 5-օրյա ժամկետից շատ անց` այդպես էլ որևէ հարցի կոնկրետ պատասխան չտրամադրելով։ Կառույցից հայտնել են`քանի որ քրգործ է հարուցվել, իսկ մեր պահանջած տեղեկությունները պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի չի կարող այն տրամադրվել։

Քննչական կոմիտեն միաժամանակ հիշեցնում է, որ պատերազմին առնչվող թիվ 69108320 քրգործն է հարուցվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։ Մասնավորապես, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, զինված ընդհարման ժամանակ անգործության կամ հանցավոր հրաման արձակելու, ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերի և ցեղասպանությունն ու խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալու կամ արդարացնելու համար։

Հիշեցնենք միայն, որ դեռ հունիսի 1-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ: Կա 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը` 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Կան նաև նույնականացված մասունքներ, սակայն դեռ հարազատների կողմից չեն վերցվել դրանք հուղարկավորելու համար:

Զոհվածների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքով քրգործ է հարուցվել

161
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Դիակ, աճյուն, զինծառայող, Արցախյան պատերազմ, Հայաստան
Ըստ թեմայի
«Մեր մի պատուհանից Ղազանչեցոցն էր երևում, մյուսից` Կանաչ ժամը». շուշեցի ընտանիքի երազանքը
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Եռաբլուր

«Ներողություն, որ չկարողացանք պաշտպանել ձեզ». Գոհար Ավետիսյանը Եռաբլուր է այցելել

259
(Թարմացված է 19:46 19.06.2021)
Ռուսաստանաբնակ դիմահարդարը ընտանիքի հետ է այցելել Եռաբլուր ու ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որն այս օրերին ամուսնու հետ գտնվում է Հայաստանում, ընտանիքի հետ այցելել է Եռաբլուր։ Նրանք ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար զոհված տղաների հիշատակին։ Գոհարն Instagram–ի իր էջի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ծածանվում հայկական եռագույնները։

«Օրը որոշեցինք սկսել բոլոր զինվորների եղբայրական գերեզման այցելելով։ Նրանք խիզախորեն կռվեցին ու անմահացան անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակ, նրանք իրենց կյանքը տվեցին հանուն մեր երկրի։ Հանգչեք խաղաղությամբ, հերոսներ... Եվ ներողություն, որ մենք չկարողացանք պաշտպանել ձեզ»,–տեսանյութին կից գրել է նա։

Instagram story Гоар Аветисян
Instagram story Гоар Аветисян

Ավելի վաղ Գոհար Ավետիսյանը ընտանեկան լուսանկարներ էր հրապարակել Սևանա լճից։

Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ Գոհարն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

Գոհար Ավետիսյանը պատմել է` ինչու է բաժանվել նախկին ամուսնուց

259
թեգերը:
Գոհար Ավետիսյան, Եռաբլուր պանթեոն
Արմեն Չարչյան․ արխիվային լուսանկար

Արմեն Չարչյանին կազատեն․ փաստաբան

17
(Թարմացված է 08:15 20.06.2021)
Տեղեկացվում է, որ դատավորը Շահվերդյանը բավարարել է փաստաբանների բողոքը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին ազատ կարձակեն։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։ Նա հայտնել է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարել է իր և  Էրիկ Ալեքսանյանի բողոքը:

«Պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ»,-գրել է Վարդևանյանը:

Հիշեցնենք օրեր առաջհամացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

17
թեգերը:
Արամ Վարդևանյան, կալանք, Ընտրություններ, Արմեն Չարչյան, Հայաստան