Դիերի որոնում

ԴՆԹ անցած 100-ից ավելի աճյունների հարազատներն անհայտ են. ՊՆ պաշտոնյա

207
(Թարմացված է 12:37 27.05.2021)
Գնդապետ Մարտիրոսյանի խոսքով` ավելի քան 70 անհայտ կորածի հարազատ հրաժարվում է հանձնել ԴՆԹ թեստ։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ԴՆԹ անցած 100-ից ավելի աճյունների հարազատներն անհայտ են։ Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, անհայտ կորածներով զբաղվող հանձնաժողովի անդամ գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը։

«Ավելի քան 70 անհետ կորածի հարազատ էլ հրաժարվում է ԴՆԹ թեստ հանձնել», – ասել է գնդապետը։

Նա տեղեկացրել է, որ 2020-ի նոյեմբերից` անհայտ կորածներով զբաղվող հանձնաժողովի կազմավորման պահից, 1694 զինծառայողի և կամավորի հարազատներից դիմումներ են ստացվել։ Յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել են անձնական գործեր։

«Յոթ ամիսների ընթացքում ՊՆ–ի, հարազատների և ռուսական կողմի ջանքերով հայտնաբերվել է 1270 աճյուն։ Նաև ցանկից որոշ զինծառայողներ և կամավորներ հաստատվել են գերեվարվածների ցանկում», – ասել է նա։

Մարտիրոսյանի խոսքով` անհայտ կորածների հարազատների առաջարկով հայկական կողմը դիմել է ռուսական կողմին` որոնման աշխատանքներին ներգրավելու աճյուններ որոնող հատուկ վարժեցված շների։

Ադրբեջանը 6 հայ զինվորական է գերեվարել

Նշենք, որ զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է։

207
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), զինծառայող, Պատերազմ, աճյուն
Ըստ թեմայի
Հայտնի են գերի ընկած զինվորականների անունները
Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը. ՀՀ ԱԳՆ
Մարուքյանը պահանջում է անհապաղ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել
Երևան–Սեան մայրուղի

Երևան-Սևան-Երևան մայրուղու վրա սահմանվել է շտապօգնության ծառայության հերթապահություն

9
(Թարմացված է 12:23 27.07.2021)
Ամռան ամիսներին Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում, ինչի համար էլ տեղում հերթապահություն կիրականացվի։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով`շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են սահմանվել Երևան-Սևան-Երևան մայրուղու վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը Facebook–ի էջում։

«Թվով 4 կետում` սեպտեմբերի 5-ը ներառյալ, ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը սահմանվել է հերթապահություն` Կոտայքի մարզի «Աբովյան» ԲԿ-ի, «Չարենցավան» ԲԿ-ի, «Հրազդանի ԲԿ-ի» և Գեղարքունիքի մարզի «Սևան» ԲԿ-ի շտապ բժշկական օգնության ծառայությունների միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ամռանը Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում։ Բացի այդ, վերոհիշյալ ժամանակահատվածում առավել հաճախ են արձանագրվում ճանապարհատրանսպորտային պատահարներ:

Երևան-Սևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է «ZIL-130»-ին. կան տուժածներ

9
թեգերը:
Ճանապարհ, Սևան, երևանցիներ, շտապօգնություն
Ըստ թեմայի
Անոմալ շոգեր են. ի՞նչ կանչեր է ստանում Շտապօգնությունը
ԱԻՆ-ը շտապօգնության 4 ավտոմեքենա է ստացել
Ճապոնիայի կառավարությունը ՀՀ–ին 51 շտապօգնության մեքենաներ կնվիրի. Ավանեսյան
Ռադիկ Օղիկյան. արխիվային լուսանկար

«ժամանակավորապես վերադարձել եմ»․ Երասխի գյուղապետը պատմել է իր վիճակի մասին

120
(Թարմացված է 11:31 27.07.2021)
Օղիկյանը Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք էր ստացել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը, որը հուլիսի 20-ին վիրավորում էր ստացել ադրբեջանական ԶՈւ–ի կողմից, դեպքից հետո առաջին անգամ Facebook-ում դիմել է հանրությանը։

«Ողջույն, հայ ազգ, Աստծո կամոք ողջ եմ։ Ուրախությամբ տեղեկացնեմ բոլորիդ, որ ապաքինվում եմ դեպի լավը, ժամանակավորապես վերադարձել եմ մի շարք առօրյա գործերիս», - գրել է գյուղապետը։

Օղիկյանը վիրավորում էր ստացել աջ ուսի հատվածում, սկզբում տեղափոխվել էր «Արարատ» ԲԿ, ապա Երևանի «Աստղիկ» ԲԿ։

Հիվանդանոցում նրան վիրահատել էին։

Օղիկայնը վիրավորում էր ստացել Երասխի դիրքերում ադրբեջանցիների նետած ականների հետևանքով առաջացած հրդեհը մարելիս։

Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ. պաշտպանության նախկին նախարարը` Երասխի մասին

Հիշեցնենք` հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

120
թեգերը:
ադրբեջանցի, Վիրավոր, Գյուղապետ, Երասխ
Ըստ թեմայի
Երասխի համայնքապետը վիրահատվել է․ ազգականը մանրամասներ է հայտնել
Օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին է ներկայացվել Երասխի իրավիճակը
Արման Թաթոյանն այցելել է Երասխ փաստահավաք աշխատանքների համար. տեսանյութ, լուսանկարներ