Կաթողիկոս Գարեգին Բ

Կաթողիկոս Գարեգին Բ-ն կմեկնի Սյունիք ու Արցախ

73
(Թարմացված է 21:12 26.05.2021)
Նախատեսված են տարբեր միջոցառումներ, նաև այցելություններ առանձին շրջաններ ու հայկական քրիստոնեական սրբավայրեր:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սյունիքի մարզ ու Արցախ կմեկնի: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին հայտնի կդառնան այցի կոնկրետ ժամկետները։ Նախնական տվյալներով՝ Գարեգին Բ-ն տարածաշրջան կմեկնի հաջորդ շաբաթվա վերջին։

«Տարբեր միջոցառումներ են նախատեսված ինչպես Սյունիքում, այնպես էլ Արցախում։ Վեհափառ Հայրապետը կայցելի Արցախի հայկական սրբավայրեր և տարբեր շրջաններ»,- ասաց Մելիքյանը:

Սա Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ամենայն հայոց կաթողիկոսի առաջին այցն է Արցախ։

73
թեգերը:
Արցախ, Սյունիք, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ
Ըստ թեմայի
Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը
Վրաստանի վարչապետն այցելեց Ծիծեռնակաբերդ. լուսանկարներ
Ինչո՞ւ օրթոդոքս հրեաները «թքած ունեն» հայերի վրա
Եռաբլուր

Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է

160
Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնել էին, որ լինում են դեպքեր, երբ պատերազմում զոհվածներից մեկի մասունքը հայտնաբերվում է հուղարկավորությունից հետո. առողջապահության նախարարությունը հաստատել է այդ լուրը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքների նույնականացման դեպքեր են եղել նաև հուղարկավորությունից հետո։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Աբովյանի դիահերձարանում պոլիէթիլենային պարկերով գետնին դրված զինծառայողների մասունքների` մեծ աղմուկ բարձրացրած դեպքի օրերին Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնեցին, որ լինում են դեպքեր` հուղարկավորությունից հետո նույն անձին պատկանող մասունքներ են նորից հայտնաբերվում։ Նման դեպքերում, բնականաբար, դժվար է լինում ծնողների համար, քանի որ արտաշիրիմում պետք է արվի։

«Նշենք, որ հուղարկավորությունից հետո մասունքների նույնականացման դեպքեր եղել են։ Դեպքերի թվի և հետագա գործողությունների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ քննչական կոմիտեից»,– առողջապահության նախարարությունից այսպես են պատասխանել Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Նախարարությունից հայտնել են նաև, որ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» փորձաքննություն իրականացնող կենտրոն է և արտաշիրինման դեպքերի և հետագա ընթացքի վերաբերյալ որևէ ինֆորմացիայի չի տիրապետում։

Հետաքրքրվել էինք նաև, թե  հնարավո՞ր է` Աբովյան մասնաճյուղում եղած պարկերի մեջ, որոնք նույնականացվել են, բայց ծնողները հրաժարվում են վերցնեն, լինեն արդեն իսկ հուղարկավորված անձանց մասունքներ։ Սակայն մեզ հայտնել են` քանի որ քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է իրականացվում, որևէ տեղեկատվություն տալ չեն կարող։

«Իմ բացթողումն է». Անահիտ Ավանեսյանը` դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման դեպքի մասին

Քանի որ առողջապահության նախարարությունը մանրամասներ չէր հայտնել` ուղղորդելով դիմել ՔԿ, գրավոր հարցում էինք ուղարկել նաև վերոնշյալ կառույց` հասկանալու, թե շա՞տ են եղել դեպքերը, երբ հուղարկավորությունից հետո են մասունքներ հայտնաբերվել և ի՞նչ քայլեր են արվում այդ դեպքում։

Ի դեպ, թեմային անդրադառնում ենք ուշ, քանի որ ՔԿ-ն մեր հարցմանը պատասխանել է սահմանված 5-օրյա ժամկետից շատ անց` այդպես էլ որևէ հարցի կոնկրետ պատասխան չտրամադրելով։ Կառույցից հայտնել են`քանի որ քրգործ է հարուցվել, իսկ մեր պահանջած տեղեկությունները պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի չի կարող այն տրամադրվել։

Քննչական կոմիտեն միաժամանակ հիշեցնում է, որ պատերազմին առնչվող թիվ 69108320 քրգործն է հարուցվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։ Մասնավորապես, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, զինված ընդհարման ժամանակ անգործության կամ հանցավոր հրաման արձակելու, ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերի և ցեղասպանությունն ու խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալու կամ արդարացնելու համար։

Հիշեցնենք միայն, որ դեռ հունիսի 1-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ: Կա 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը` 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Կան նաև նույնականացված մասունքներ, սակայն դեռ հարազատների կողմից չեն վերցվել դրանք հուղարկավորելու համար:

Զոհվածների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքով քրգործ է հարուցվել

160
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Դիակ, աճյուն, զինծառայող, Արցախյան պատերազմ, Հայաստան
Ըստ թեմայի
«Մեր մի պատուհանից Ղազանչեցոցն էր երևում, մյուսից` Կանաչ ժամը». շուշեցի ընտանիքի երազանքը
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Եռաբլուր

«Ներողություն, որ չկարողացանք պաշտպանել ձեզ». Գոհար Ավետիսյանը Եռաբլուր է այցելել

257
(Թարմացված է 19:46 19.06.2021)
Ռուսաստանաբնակ դիմահարդարը ընտանիքի հետ է այցելել Եռաբլուր ու ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որն այս օրերին ամուսնու հետ գտնվում է Հայաստանում, ընտանիքի հետ այցելել է Եռաբլուր։ Նրանք ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար զոհված տղաների հիշատակին։ Գոհարն Instagram–ի իր էջի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ծածանվում հայկական եռագույնները։

«Օրը որոշեցինք սկսել բոլոր զինվորների եղբայրական գերեզման այցելելով։ Նրանք խիզախորեն կռվեցին ու անմահացան անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակ, նրանք իրենց կյանքը տվեցին հանուն մեր երկրի։ Հանգչեք խաղաղությամբ, հերոսներ... Եվ ներողություն, որ մենք չկարողացանք պաշտպանել ձեզ»,–տեսանյութին կից գրել է նա։

Instagram story Гоар Аветисян
Instagram story Гоар Аветисян

Ավելի վաղ Գոհար Ավետիսյանը ընտանեկան լուսանկարներ էր հրապարակել Սևանա լճից։

Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ Գոհարն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

Գոհար Ավետիսյանը պատմել է` ինչու է բաժանվել նախկին ամուսնուց

257
թեգերը:
Գոհար Ավետիսյան, Եռաբլուր պանթեոն
Директор медцентра Измирлян Армен Чарчян на армяно-российском форуме по здравоохранению (21 октября 2019). Еревaн

Արմեն Չարչյանին կազատեն․ փաստաբան

0
(Թարմացված է 08:06 20.06.2021)
Տեղեկացվում է, որ դատավորը Շահվերդյանը բավարարել է փաստաբանների բողոքը։

Դատավոր ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ բավարարեց Էրիկ Ալեքսանյանի և իմ բողոքը: Պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ:

Հիշեցնենք օրեր առաջհամացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

0
թեգերը:
Արամ Վարդևանյան, կալանք, Ընտրություններ, Արմեն Չարչյան, Հայաստան