00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե իշխանությունը Սյունիք մտած թուրքի դեմ չի կռվում, ռուսը պիտի ասի՝ չէ, կռվե՞նք. Աբովյան

© Sputnik / Asatur YesayantsСекретарь фракции "Процветающая Армения" Арман Абовян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Секретарь фракции Процветающая Армения Арман Абовян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Բաժանորդագրվել
ԱԺ պատգամավորներն արձագանքեցին հակառուսական տրամադրություններին` նշելով, որ դա ամենևին էլ ՀՀ շահերից չի բխում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՌԴ–ն, լինելով ՀՀ ռազմավարական գործընկեր, շարժվում է առաջին հերթին ՀՀ իշխանության որոշումներով։ ԱԺ նիստի ժամանակ նման կարծիք հայտնեց ԲՀԿ–ական պատգամավոր Արման Աբովյանը` անդրադառնալով հնչող կարծիքներին, թե ՌԴ–ն համապատասխան քայլեր չի անում Սյունիքում ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Роберт Кочарян на пресс-конференции лидеров блока Айастан (25 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Սյունիքի իրավիճակը կարող է կրկնվել սահմանի այլ հատվածներում. Ռոբերտ Քոչարյան

«Հակառուսական մտքերի տարափը ստիպում է մեկ-երկու բան հիշեցնել, որոնց մասին հակառուսական թեզեր գեներացնողները մոռանում են։ Չգիտես ինչու` մարդկանց մեջ մի միտք են գցում, թե տեսեք` Ռուսաստանը չեկավ ու չպաշտպանեց մեզ, քայլեր արեցին, որոնք մեղմ էին և չէին համապատասխանում այս կամ այն պարտավորություններին։ Այդպես չէ։ Եթե իշխանությունը որոշում է, որ ներխուժած թուրքի դեմ կռվել պետք չէ, ինչ–որ մեկը հույսեր ունի, որ ռուսը պետք է ասի` չէ, պետք է գնանք, կռվե՞նք»,–ասաց Աբովյանը։

Նրա խոսքով` իշխանությունը որոշել է այս ճանապարհը, Ռուսաստանն էլ ասում է, թե լինելով Հայաստանի գործընկերը` սատարում է ՀՀ ընտրած ուղուն։

Նշենք, որ երեկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր` ՀԱՊԿ-ի դռները միշտ պետք է բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։ Աբովյանը, անդրադառնալով այդ թեմայով շահարկումներին, նշեց, որ Ռուսաստանը հստակ ասել է` Ադրբեջանը կարող է հայտ ներկայացնել ՀԱՊԿ անդամակցության, եթե կարգավորի ՀՀ–ի հետ հարաբերությունները։

ՀԱՊԿ–ը պետք է ավելի հստակ արտահայտվի Սյունիքի դեպքերի առնչությամբ. իմքայլական պատգամավոր

«Այս բոլոր գործընթացների առնչությամբ գեներացնել տրամադրություններ, որոնք վտանգում են մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները... պետք է պարզապես հարց տալ` ում է ձեռնտու սա։ Հակառուսական թեզեր գեներացնելն ուղղակիորեն վտանգում է ՀՀ անվտանգությունը»,–ասաց Աբովյանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ իր հերթին նշեց, որ հույս ունի՝ Սյունիքի հարցով ինչպես ՀԱՊԿ–ը, այնպես էլ Ռուսաստանը դեռ կարձագանքեն։ Նա կոչ արեց հանրության շրջանում առկա «որոշ տրամադրությունները» խորհրդարան չբերել` խոսելով ՀՀ շահերի մասին։

Հիշեցնենք` Ադրբեջանի   մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձեց որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում։

Արա Այվազյանը ԼՂ հարցն ու սյունիքյան իրադրությունը քննարկել է ՄԽ երկրների դեսպանների հետ

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 14–ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նույն օրը կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ-ին և ռազմական աջակցության հարցով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։

Լրահոս
0