00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երկու օր թոռս քնապարկում է քնել` մյուսներից հեռու». նոր մանրամասներ կորած զինվորի մասին

© Sputnik / Asatur YesayantsДед и бабушка пропавшего военнослужащего Норайра Мкртчяна Норайр Агабабян и Карине Джахинян
Дед и бабушка пропавшего военнослужащего Норайра Мкртчяна Норайр Агабабян и Карине Джахинян  - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Բաժանորդագրվել
Ծառայության վայրն ինքնակամ թողած զինվորի տատն ու պապը հայտնել են, որ իրենց թոռը վախեցել է դիրքեր գնալ։ Նրանք արդեն 10 օր է` լուր չունեն տղայից։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Արդեն 10 օր է, ինչ ժամկետային զինծառայող Նորայր Մկրտչյանից ընտանիքը որևէ լուր չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում զինվորի` Տավուշի մարզի Կողբ գյուղում ապրող տատն ու պապը մանրամասներ են հայտնել։

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ-ն մայիսի 22-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ մայիսի 18-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է Վարդենիսում ծառայության վայրը։ Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

«Մայիսի 14-ից լուր չունենք մեր տղայից. վերջին անգամ մայրն է հետը խոսել` մայիսի 13-ին։ Նորիկն ասել է, թե ամեն ինչ «ցենտր» է։ Նա ամեն օր զանգում էր մորը. թաք տղա է, մայրն է մեծացրել նրան։ Մայիսի 17-ն էր արդեն, քանի որ տղան չէր զանգել, մայրն անհանգստացավ, զանգեց վաշտ ու ասացին` չկա տղան։ Մայրը տաքսի վերցրեց, գնաց Վարդենիս»,–պատմեց զինվորի տատը` Կարինե Ջաղինյանը` հավելելով, որ թոռը փետրվարի 8-ին է զորակոչվել բանակ։

Նրա խոսքով` թոռն առողջական խնդիրներ ունի` 16 տոկոսով ողնաշարը թեք է։ Տատը վստահեցնում է` չնայած թոռը սահմանափակ հնարավորություններով երեխա է համարվել, սակայն ուզել է ծառայության մեկնել։

Будни артиллерийского полка, защищающего Карвачар в дни войны (17 декабря 2020). Варденис - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2021
Վարդենիսի զորամասից զինվոր է հեռացել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում

Տիկին Կարինեն նշում է, որ թոռանն այդ օրերին դիրքեր են բարձրացրել։ «Զորամասում աղջկիս ասել է, որ հաստատ փախուստի է դիմել տղան, և երբ «կամբատը» հարցրել է, թե ինչ գիտի, աղջիկս պատասխանել է, որ սիրտն է այդպես վկայում։ Հետո մեկ ուրիշ զինվոր գնացել ու թոռանս հեռախոսն է բերել և մորը տվել` ասելով, որ հեռախոսը քնապարկի մեջ են գտել»,–պատմեց տիկին Կարինեն։

Տատն ասում է, որ տղան վախեցել է դիրքերում և չգիտես ինչու, անհայտ հանգամանքներից ելնելով, նա չի քնել այնտեղ, ուր բոլոր զինվորներն են եղել։ Ըստ տատի` թոռը քնապարկի մեջ, ժայռի վրա է քնել` զինվորներից մի փոքր ավելի հեռու։

ՊՆ–ն հաստատեց` հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել

Զինվորի` զորամաս այցելած մորն էլ համածառայակիցները, ըստ տատի, տարբեր բաներ են պատմել. մեկն ասել է, որ 2 օր ճաշ է տարել թոռանը, իսկ մյուսն էլ ասել է, որ տարածքով անցնող չոբանից ջուր է խնդրել։ Ավելին, ասել են, որ չոբանին թոռը հարցրել է` արդյո՞ք կդատեն իրեն, եթե փախչի։

Տիկին Կարինեն զարմացած է` ինչո՞ւ են իր թոռանը, որն առանց այդ էլ վախենում էր դիրքեր գնալուց, մյուսներից առանձնացրել գիշերը։

«Մեկն ասում է, որ երեխան հիվանդ է եղել, տաքություն ուներ, լացում էր։ Մեկ ուրիշն ասում է` նա լավ էր ու գալիս, հաց էր ուտում։ Ոչ մեկի ասածն իրար չի համապատասխանում։ Միայն գիտենք, որ երրորդ օրը զինվորները գնացել են, որ մտիկ անեն մեր տղային, բայց այնտեղ չի եղել։ Թե նրան ծաղրել են, նրա վրա ծիծաղել են` չգիտենք»,–ասում է տատը և հավելում` երանի տուն գար թոռը, ինքն էլ իր ձեռքով նրան հանձներ բանակին։

Տիկին Կարինեն հավելում է` տղայի մայրն արդեն 10 օր է` ո՛չ հաց է ուտում, ո՛չ ջուր խմում։

Զինվորի պապիկն էլ` Նորայր Աղաբաբյանը, պատմեց, որ առաջին անգամ էր թոռը դիրքեր բարձրանում և հենց այդ օրերին էլ Վարդենիսում թուրքերի ու հայերի միջև հայտնի ձեռնամարտի դեպքերն են եղել։

«Թոռանս զոռով են տարել դիրքեր։ Նա վախենում էր, բայց զորամասում 3 անգամ խրախուսվել է որպես լավ ծառայող։ Կարծում էի` ավելի լավ է ռազմական ոստիկանություն դիմեին, ասեին, թե զինվորն իրենց չի ենթարկվում, քան... էս ի՞նչ է` 10 օր է` ոչ մի լուր չկա»,–ասում է տղայի պապը։

© Sputnik / Asatur YesayantsՆորայր Մկրտչյանի պապը
«Երկու օր թոռս քնապարկում է քնել` մյուսներից հեռու». նոր մանրամասներ կորած զինվորի մասին - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Նորայր Մկրտչյանի պապը

Նրա խոսքով` արդեն 4 անգամ գնացել–եկել են Վարդենիսի այն զորամաս, ուր թոռն է ծառայել, բայց այնտեղ գնալ–գալը խաղուպար չէ` հեռու է բավական։ Տղայի պապը վստահ է` հնարավոր չէ, որ թոռը մի ճանապարհ չգտնի ու չզանգի իրենց, սակայն բացառում է նաև, որ թոռը կարող է գերի ընկած լինել։

«Ասում են` գլխաքանակը չէր հերիքում, դրա համար էլ նրան դիրքեր են բարձրացրել։ Ախր նրանք պատասխանատու են իմ երեխայի համար»,–ասում է զինվորի պապը։

Տատն ու պապը հույս ունեն տղայից առաջիկայում որևէ լուր ստանալ, ասում են` ամեն վայրկյան զանգի են սպասում։

18-20 տարեկան զինվորներն ուղղակի ֆանտաստիկ էին. պատերազմ անցած ռուսահայ բժիշկի հուշերը

Լրահոս
0