00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը փայլուն իրականացրել է Վազգեն Սարգսյանի երկու պատվիրանները. Լևոն Տեր–Պետրոսյան

© Photo : Facebook / Լևոն Տեր-ՊետրոսյանЛевон Тер-Петросян
Левон Тер-Петросян - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Բաժանորդագրվել
Երկրի առաջին նախագահը ընդգծում է, որ Արցախյան պատերազմի պարտության միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանը չէ, այլ բոլոր քաղաքական ուժերը, բացի ՀՀՇ–ից։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik․ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Ilur.am-ում հրապարակել է հերթական վերլուծական հոդվածը։ Տեր–Պետրոսյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը Արցախում կրած պարտության միակ պատասխանատուն չէ։

Первый президент Армении Левон Тер-Петросян на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2021
Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը. Լևոն Տեր–Պետրոսյանի վարկածը

«1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը: Այն դարձավ ՀՀ հաջորդ վարչախմբերի պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն, հասցնելով այն աղետին, ինչում նրանք այսօր մեղադրում են միայն Փաշինյանին: Պատասխանատվության իր բաժինն ունի նաև, այսպես կոչված, ազգի վերնախավը՝ էլիտան, այն է՝ մտավորականության, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, ակադեմիական գիտնականների, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնությունը և Սփյուռքի գրեթե բոլոր ազգային կառույցների առաջնորդները: Մի խոսքով` ողջ այն ուժերը, որոնք հայդատականությունը, պահանջատիրությունը և ոչմիթիզականությունը դարձրել էին հայության ազգային դավանանքը, ընդ որում, նույնքան անքննելի, որքան Աստվածաշունչը», –գրել է նախագահը։

Նրա խոսքով` թվարկած բոլոր ուժերը, Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ դերակատարությամբ, փայլուն կերպով իրականացրին Վազգեն Սարգսյանի երկու «պատվիրանները».

ա. «Արյունով նվաճված հողը թղթով չեն հանձնում». այսինքն՝ հանձնում են ավելի մեծ արյունով, ինչը և տեղի ունեցավ:
բ. «Փոխզիջման կգնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք». իսկ հարկադրված լուծումը ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտուլյացիա, ինչը նույնպես իրականություն դարձավ:

Հանդուգն մարտահրավեր միջազգային հանրությանը. Կազիմիրովը վերլուծել է Արցախյան պատերազմները

Սակայն, նշում է Տեր–Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը, «թեև ուշացած, զգաց իր սխալը և փորձեց այն ուղղել Կարեն Դեմիրճյանի հետ կնքած դաշինքի միջոցով»:

Առաջին նախագահը ընդգծում է, որ ժողովուրդը և բանակը պարտության պատասխանատվություն չպիտի ունենա, քանի որ արել են ավելին, քան հնարավոր էր։

«Մենք իրականում պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ քաղաքական մտքի տհասության պատճառով ինքներս ենք այդ պարտությունը բերել մեր գլխին»,– գրել է նախագահը։

Տեր–Պետրոսյանը նաև վտանգավոր է համարում Հայաստանում և Սփյուռքում տիրող ետպատերազմյան հռետորաբանությունը` հագեցած արտաքին աշխարհից աջակցության սին ակնկալիքներով, Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ շարունակվող վրեժխնդրության սպառնալիքներով:

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ միտումն, անկասկած, ավելի է ուժգնանալու, ինչը դասեր քաղելու առումով ամենևին հույսեր չի ներշնչում: Իսկ դա նշանակում է, որ մեր ժողովրդին դեռևս սպասում են նորանոր կորուստներ և նորանոր հիասթափություններ», – գրել է առաջին նախագահը։

Лаврент Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2021
Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին

Լևոն Տեր–Պետրոսյանը իր հոդվածում նաև «խորաթափանց» մարդկանց ցուցակ է ներառել, որոնց մտածելակերպը պետք է կիրառել պետական համակարգում։ Դրանք են՝ լեզվաբան Ռաֆայել Իշխանյանը, պատմաբաններ Լևոն Խաչիկյանը, Հակոբ Փափազյանը, Գագիկ Սարգսյանը, Հրաչ Բարթիկյանը, Վլադիմիր Բարխուդարյանը, Աշոտ Հարությունյանը, Վահան Բայբուրդյանը, Էդուարդ Զոհրաբյանը, երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանը, Պոլսո պատրիարք Մաղաքիա Օրմանյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության գործիչներից Հովհաննես Քաջազնունին, պատմաբաններ Լեոն, Դավիթ Անանունը, Լևոն Չորմիսյանը։ Որպես գրական բարձրարվեստ երկեր Տեր–Պետրոսյանը նշել է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» և Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպերը:

Տեր–Պետրոսյանի խոսքով` 1990-1998 թվականների ռազմավարությունը բացարձակապես տեղ չգտավ Հայաստանի իշխանությունների վարած պետական քաղաքականության մեջ, դա էլ երկրի համար կործանարար հետևանքների բերեց։

Նախագահը հոդվածում ընգծում է, որ ուրախալի է, որ եթե Ղարաբաղյան շարժման սկզբնավորման շրջանում պահանջատիրությունը մերժվում էր հատուկենտ անձանց կողմից, այսօր այդ գաղափարախոսության մերժումը դարձել է նոր սերնդի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների հավատամքը:

Լրահոս
0