Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանը չի ընդունել մեղադրանքը. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

36
(Թարմացված է 23:13 20.05.2021)
Փաստաբանը նշել է, որ Արմեն Գևորգյանը վարույթն իրականացնող մարմնի կանչով պատշաճ ներկայացել է և որևէ խուսափողական գործողություններ չի կատարել։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նշել է, որ իր պաշտպանյալը չի պատասխանել որևէ հարցի, իրեն առաջադրված մեղադրանքը որակել է քաղաքական և ակնհայտ ապօրինի։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

«Արմեն Գևորգյանը սկզբունքային գտնվելով իր դիրքորոշմանը՝ որևէ դատավարական փաստաթղթի չի ծանոթացել և ոչ մի որոշում, արձանագրություն չի ստորագրել»,- գրել է նա։

Նա նշել է, որ Արմեն Գևորգյանը այսօր երկու անգամ վարույթն իրականացնող մարմնի կանչով պատշաճ ներկայացել է և որևէ խուսափողական գործողություններ չի կատարել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գևորգյանը հրավիրվել է ՀՔԾ` հարցաքննության։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը`փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը պետք է դադարեցվի. «Հայաստան» դաշինք

Հավելենք, որ Արմեն Գրիգորյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետն է։

36
թեգերը:
Մեղադրանք, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Արմեն Գևորգյան
Ըստ թեմայի
Լրագրողին հարվածելն իրավական ընթացք չի ստանա. ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել Արշակյանի դեմ
«Կստուգվի, ընթացք կտրվի»․ ՀՔԾ պետը՝ Մենուա Հովսեփյանի հանդեպ բռնության մասին
Մարտի 1-ի գործով անցնող Միքայել Հարությունյանի մեղադրանքը փոխվել է. ՀՔԾ
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանը հունիսի 21-ին հրավիրում է Հանրապետության հրապարակ` իրենց հաղթանակը տոնելու

76
(Թարմացված է 13:56 12.06.2021)
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ընտրությունների արդյունքներով պետք է քաղաքացին ցույց տա, թե ով է «ժեխը»։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնոկատար Նիկոլ Փաշինյանը բոլորին ընտրությունների հաջորդ օրը` հունիսի 21-ին, հրավիրում է Երևանի Հանրապետության հրապարակ։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Այո՛, Հայաստանից պետք է հեռացվի կեղեքող էլիտան։ Ընտրությունների արդյունքներով ցույց տվեք, թե ով է «ժեխը»։ Բոլորիդ հունիսի 21-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ` արձանագրելու ոչ բռնի պողպատյա հեղափոխության, ՀՀ քաղաքացու հաղթանակը»,–ասաց Փաշինյանը։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

«Պետությունը 2001-ից փող է տալիս, որ մաքրեն տարածքը. չկա, կերան». Փաշինյանին` Ծովագյուղում

76
թեգերը:
հաղթանակ, Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
«Ակտիվ քննարկման մեջ ենք ռուսական կողմի հետ». Փաշինյանը` սահմանին ստեղծված իրավիճակի մասին
Ստորագրելուց առաջ Փաշինյանը քննարկել է համաձայնագիրն իր թիմի հետ․ Օնիկ Գասպարյան
Փորձ է արվում ցույց տալ, որ Փաշինյանն ունի Արևմուտքի աջակցությունը
Փաշինյանը 2018թ․-ի հաջողությունը չի ունենա, բայց ճակատագրական պարտություն նույնպես չի կրի
Տիգրան Դավուդյան. արխիվային լուսանկար

ՔՊ ցուցակում ընդգրկված Տիգրան Դավուդյանը նաև Իրանի քաղաքացի է. ԿԸՀ–ն մերժել է գրանցումը

42
(Թարմացված է 13:32 12.06.2021)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դատախազություն է ուղարկել Տիգրան Դավուդյանի գրանցման առնչությամբ իր ունեցած նյութերը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 131-րդ հորիզոնականում ընդգրկված Տիգրան Դավուդյանի գրանցումը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված որոշումներից։

Պարզվել է, որ Դավուդյանն ունի նաև Իրանի քաղաքացիություն։ ԿԸՀ-ն ՔՊ պատգամավորի թեկնածուի ներկայացուցչին հայտնել է, որ վարույթ է հարուցվել, սակայն Դավուդյանի` ԻԻՀ քաղաքացիություն ունենալու փաստը հերքելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։

Ուստի, ԿԸՀ-ն հայտնում է, որ Դավուդյանն օրենքով սահմանված կարգով չունի ընտրվելու իրավունք։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս նյութերն ուղարկել է դատախազություն։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

«Զոմբի», «ոհմակ», «բորենի». Թաթոյանը դատապարտում է վիրավորելն ու ծաղրելը

42
թեգերը:
Ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)
Ըստ թեմայի
ԿԸՀ-ն համաձայն է․ պատգամավորի թեկնածուի դեմ քրեական գործ կհարուցվի
Տիգրան Արզաքանցյանը դատարանում կվիճարկի ԿԸՀ-ի որոշումը
Փաստաբանները զբաղվում են. Արզաքանցյանը կվիճարկի՞ ԿԸՀ-ի որոշումը
ԼՀԿ

Կան քաղաքական ուժեր, որոնք հատուկ շրջում և 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին. Անի Սամսոնյան

9
(Թարմացված է 15:10 12.06.2021)
Անի Սամսոնյանն ահազանգում է, որ ոչ միայն ստեր են տարածում իրենց ուղղված, այլ նաև նախընտրական պաստառներն են շարքից հանում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վստահեցնում է, որ կան քաղաքական ուժեր և մարդիկ, որոնք հատուկ շրջում են և անհատական զրույցներում 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին։ Սամսոնյանն այդ մասին հայտարարեց այսօր Երևանում քարոզարշավի ժամանակ։

«Սուտ համար առաջին` ասում են, որ մեզ ձայն չտան, քանի որ ԼՀԿ–ն ընտրական շեմը չի հաղթահարելու։ Երկրորդ սուտն էլ այն է, որ ասում են` ԼՀԿ-ին ձայն չտաք, քանի որ օգնելու ենք վերարտադրվել իշխող ուժին։ Եվ, վերջապես, սուտ համար երրորդ` շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են, թե ԼՀԿ–ն նպաստելու է նախկինների վերադարձին»,–ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով` իրենք մրցակից են որոշ ուժերի, ինչի հետևանքով էլ մարդիկ չեն ալարում և բարձրանում ու ավտոճանապարհներին փակցված պաստառները դիտավորյալ վնասում են։

Սամսոնյանը հայտնեց, որ Շատին գյուղի մոտակայքում` բավական բարձր հատվածում տեղադրված իրենց պաստառն են վնասել հենց այն հատվածում, որտեղ պատկերված է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի. խոստանում է` քաբաբի մասին չեն խոսի

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

9
թեգերը:
Ընտրություններ, քարոզարշավ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Անի Սամսոնյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Քննությունը կպարզի ՔՊ-ի քարոզարշավին խոչընդոտելու դեպքի հանգամանքները
Ծեծկռտուք քարոզարշավի ժամանակ. մասնակիցների մեջ են եղել Հակոբ Արշակյանը և ՔՊ–ի 4 անդամներ
«Հանրապետության» համար քարոզարշավը լավ է ընթանում. կուսակցությունը նորամուծություն է արել