Թեյ

Բժիշկն ասել է` ինչու է տաք ըմպելիքը վտանգավոր

110
(Թարմացված է 09:03 19.05.2021)
Մասնագետը զգուշացրել է, որ ալկոհոլի և տաք ըմպելիքի համադրությունը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ըմպելիքը պետք է 37 աստիճանից տաք չլինի, հակառակ դեպքում հավանական վտանգ կստեղծի օրգանիզմի համար և կարող է լորձաթաղանթի միկրոայրվածքի պատճառ դառնալ: Sputnik ռադիոկայանի եթերում ասել է սննդաբան, բժշական գիտությունների թեկնածու Իրինա Բերեժնայան։

Մասնագետը նշել է, որ տաք ըմպելիքը պետք է զգուշությամբ օգտագործել, հատկապես թեյը՝ դրանում մեծ քանակությամբ թանինների առկայության պատճառով։ Նրա խոսքով՝ թանինները դաբաղային հատկություն ունեն, և տաք թեյի հետ համադրելու դեպքում մթերքի որոշ տեսակներ կարող են տհաճ համ ունենալ։

«Բացի այդ, եթե յուղոտ մթերքի վրայից տաք՝ մարմնի ջերմաստիճանից բարձր ջերմաստիճանի թեյ խմենք, ապա հետո օրգանիզմում հայտնված մեծ քանակության ճարպը կարող է բացասական ազդեցություն ունենալ»,-պարզաբանել է Բերեժնայան։

Նա շեշտել է, որ թանինների պատճառով չի կարելի թեյը խմել ալկոհոլի հետ։

Կիտրոնաջրի օգուտն ու վնասը․ սննդաբանը ներկայացրել է ճշմարտությունը

«Թեյը ալկոհոլի հետ սկզբունքորեն չի համադրվում, քանի որ այդ դեպքում ալկոհոլի մի մասը կարող է ներծծվել լրացուցիչ թունավոր նյութերի տեսքով՝ թեյում թանինների պարունակության պատճառով»,-ասել է բժիշկը։

Մասնագետը զգուշացրել է, որ ալկոհոլի և տաք ըմպելիքի համադրությունը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:

«Երբ ալկոհոլը շատ թունդ է, մաքուր էթանոլն ընկնում է լորձաթաղանթի վրա և այրվածք առաջացնում։ Եթե ալկոհոլը համատեղեք տաք ըմպելիքի հետ, նույնպես այրվածք կլինի։ Երկրորդ պահն այն է, որ տաք միջավայրում ալկոհոլի ներծծումը շատ ավելի արագ է ընթանում, քանի որ փոքր անոթներն ընդլայնվում են», — ասել է Բերեժնայան:

Դրա հետևանքով մարդն ավելի արագ է հարբում, ծանրաբեռնվածություն է ընկնում սրտանոթային համակարգի, կենտրոնական նյարդային համակարգի, արտազատող օրգանների և առաջին հերթին լյարդի վրա։

Ըմպելիք, որը կօգնի սննդի չարաշահման դեպքում. սննդաբանը բաղադրատոմս է ներկայացրել

110
թեգերը:
բժիշկ, ըմպելիք, թեյ
Ըստ թեմայի
Սնունդի միջոցով է կարելի է պայքարել շոգի դեմ. սննդաբանի խորհուրդները
Ինչ չի կարելի ուտել և խմել ամռանը. խորհուրդներ սննդաբանից
Սուրճի օգնությամբ նիհարելը վտանգավոր է. սննդաբանը բացատրում է` ինչու
ՊԲ N զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները զոհվածների հարազատներին են հանձնել պետական պարգևները

ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ողջ կազմը հետմահու պարգևների է արժանացել

62
(Թարմացված է 16:49 28.07.2021)
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում պետական պարգևները զոհվածների հարազատներին են հանձնել ՊԲ N զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով` 44-օրյա պատերազմում ցուցաբերած քաջության համար ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի հաստիքային ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից:

Նշվում է, որ այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կայացած արարողության ժամանակ պետական պարգևները զոհվածների հարազատներին են հանձնել ՊԲ N զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները։

1 / 7
ՊԲ N զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները զոհվածների հարազատներին են հանձնել պետական պարգևները

Պարգևների հանձնման արարողությանը ներկա են եղել ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկաայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, հյուրեր, հրավիրվածներ։ Խաղաղության ու մխիթարանքի խոսքով ներկաներին դիմել է ԶՈւ գնդերեց, Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը։

Դավիթ Գրիգորյանը ոչնչացրել է 12 տանկ, 1 ՏՕՍ համակարգ. նա պարգևատրվեց հետմահու

62
թեգերը:
Մարտական խաչ, մեդալ, Արցախ, Զոհ, պարգևատրում
Ըստ թեմայի
Հետմահու բարձրագույն կոչում ստացած զինծառայողների ընտանիքները պարգևավճար կստանան
Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է ՀՀ ոստիկանության 70 ծառայողի․ տեսանյութ
Արցախի ԱԺ նախագահը հետմահու շնորհված պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների հարազատներին
Արյունաբանական կենտրոն

Արյան բանկի պաշարները բավարար են. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը

65
(Թարմացված է 13:17 28.07.2021)
Արյունաբանական կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Նման հայտարարությւոն է տարածել կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

«Ինչպես միշտ, այնպես էլ այսօր ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Հարկ է նշել սակայն, որ կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է»,–նշված է գրառման մեջ։

Միաժամանակ, կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

Նշենք, որ արյունաբանական կենտրոնի բժիշկներից մեկը սոցցանցի իր էջում գրել էր, թե արյան կարիք կա, սակայն կարճ ժամանակ անց նա ջնջեց այդ գրառումը` տեղադրելով կենտրոնի հայտարարությունը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, երեք վիրավոր։

65
թեգերը:
Հայաստան, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, արյուն
Ըստ թեմայի
Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՊՆ–ի նոր հաղորդագրությունը
ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների անունները
ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին
Встреча премьер-министра Никола Пашиняна и председателя партии Процветающая Армения Гагика Царукяна (8 октября 2018). Еревaн

Փաշինյանը որոշել է «Արմօյլի» գործունեությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծել

0
Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը մեկամսյա ժամկետում պետք է ՀՀ վարչապետին ներկայացնի «Արմօյլ» ընկերության կառուցած գործարանի գործարկման հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշել է միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծել, որը կուսումնասիրի «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրը։ Տեղեկությունը հրապարակվել է e-gov.am կայքում։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը կլինի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

Խմբի կազմում կլինեն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ. Ավագյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Խաչիկ Մարտիրոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության խորհրդական Ն. Բարսեղյանը։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը մեկամսյա ժամկետում պետք է ՀՀ վարչապետին ներկայացնի «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության կառուցած գործարանի գործարկման հնարավորությունները և աշխատանքային խմբի առաջարկած համապատասխան լուծումները՝ ճանապարհային քարտեզի տեսքով:

Խոսքը Եղվարդի Նատի թաղամասում գտնվող նավթամթերքի վերամշակման գործարանի մասին է, որը պետք է զբաղվեր բիտումի ու քսայուղերի արտադրությամբ:

2018թ-ի հոկտեմբերին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշմամբ՝ «Արմօյլը» պարտավորեցվել էր ձեռնպահ մնալ գործարանում արտադրական գործունեություն իրականացնելուց՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության (ՇՄԱԳ) դրական եզրակացություն ստանալը:

«Արմօյլի» ղեկավարությունը փորձել էր բողոքարկել այս որոշումը իրավական ճանապարհներով, բայց ապարդյուն։ Խնդիրն ավելի ուշ կարգավորվեց կառավարության մակարդակով:

 

0