00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան ե՞րբ դռները կբացի հայերի համար. տուրօպերատորների նոր ուղղությունները

© Pixabay / MakaluГданск
Гданск - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Բաժանորդագրվել
Չնայած եվրոպական երկրները խստացրել են մուտքի կանոնները, այդուհանդերձ ոչ բոլոր երկրներն են ուզում փակ մնալ զբոսաշրջային սեզոնի ընթացքում։ Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է, թե այս տարի որ երկրներն են ընդունում Հայաստանի զբոսաշրջիկներին։

Նկատելիորեն ընդլայնվում է այն երկրների ցանկը, ուր կարելի է հանգստանալու մեկնել Հայաստանից։ Եթե մինչև վերջերս արձակուրդը կարելի էր անցկացնել ընդամենը մի քանի երկրում (ԱՄԷ, Եգիպտոս, Շրի Լանկա և Մալդիվներ), ապա հունիսից դռները կբացեն նաև Հունաստանն ու Խորվաթիան։ Բացի այդ, հասանելի կլինեն Մոնտենեգրոն և Կիպրոսը, որոնք առայժմ Եվրամիության կազմում չեն և համապատասխանաբար շենգենյան գոտուն չեն պատկանում։

Туристы на улице Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Վրաստանը նախատեսում է բացել ցամաքային սահմանը. Տուրնավան նախնական ժամկետ է ասել

Ինչպես մեզ հայտնեցին երևանյան «Մարաթուկ» զբոսաշրջային ընկերության գրասենյակից, հունիսին չարտերային թռիչքներ կիրականացվեն դեպի Դուբրովնիկ (Խորվաթիա), ինչպես նաև հունական Կրետե և Կորֆու կղզիներ։

Կորֆուի ուղղությամբ թռիչքները կմեկնարկեն հունիսի երկրորդ կեսին, իսկ մյուս երկու ուղղություններով՝ ամռան առաջին ամսվա վերջին։

Ընկերության աշխատակցուհին պարզաբանեց, որ երկու երկրների համար էլ վիզա է հարկավոր։ Բացի այդ, Խորվաթիա մուտք գործելու համար անհրաժեշտ է Covid-19-ի բացասական թեստ ունենալ, որը պետք է արված լինի սահմանն անցնելուց ոչ ավելի, քան 72 ժամ առաջ։ Կորոնավիրուսի ևս մեկ թեստ հանձնելու կարիք կլինի անմիջապես երկիր ժամանելուց հետո։

«Բայց պարտադիր չէ օդանավակայանում սպասել թեստի արդյունքներին»,-պարզաբանեց նա։

Ինչ վերաբերում է Հունաստանին, ապա այնտեղ դեռ հստակ չեն որոշել, թե ինչ կանոններով են ընդունելու զբոսաշրջիկներին։ Հնարավոր է, որ բացասական թեստի առկայությունը բավարար լինի, բայց նաև չի բացառվում, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիր պահանջվի։ Մինչև մայիսի վերջ Հունաստանը ճշգրիտ կպատասխանի այդ հարցին։

Դեպի Մոնտենեգրո և Կիպրոս տուրեր է իրականացնելու «Sputnik» զբոսաշրջային գործակալությունը։

Гарни, Армения - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2021
Ոչ պատահական այցելություն, կամ ինչպես է Թուրքիան զբոսաշրջիկ «բերում» Հայաստան

Գործակալությունում պարզաբանեցին, որ երկու երկիր էլ հնարավոր կլինի մուտք գործել կորոնավիրուսի բացասական թեստով։

«Anriva tour» գործակալությունում, ԱՄԷ, Եգիպտոս, Շրի Լանկա և Մալդիվներ ուղղություններից բացի, այս պահին հասանելի են տուրեր դեպի Տանզանիա-Զանզիբար (հարկավոր է թեստ հանձնել թռիչքից առաջ և ժամանելուց հետո)։

Հունիսի վերջից ընկերությունը կսկսի ուղիղ չվերթեր իրականացնել դեպի Թունիսի հայտնի Մոնաստիր հանգստավայր, ընդ որում` չարտերային չվերթի ուղևորների համար վիզան ձևակերպվում է օդանավակայանում: Բացի այդ, տուրեր կբացվեն նաև դեպի  Կիպրոս. այս երկու ուղղություններով էլ մեկնելու համար պետք է ՊՇՌ թեստ հանձնել։

Բացի այդ, հուլիսի սկզբին հասանելի կլինեն Մոնտենեգրոն, Բուլղարիան (Բուրգաս, Վառնա), Ալբանիան, Հունաստանը և Մալթան։ Ինչպես նշվեց վերևում, դեռ պարզ չէ, թե ինչ սահմանափակումներ կներկայացնի Հունաստանը, իսկ բոլոր մյուս երկրներում (բացառությամբ Ալբանիայի) ՊՇՌ-թեստ է պահանջվում։ Միակ երկիրը, որը որևէ սահմանափակում չի սահմանում, Ալբանիան է։

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացիները գործող վիզայի առկայության դեպքում կարող են մեկնել նաև ԱՄՆ ։ Բայց ԱՄՆ-ի վիզա բացել այս պահին հնարավոր չէ։

Մեր երկրի համար հասանելի է նաև Ռուսաստանը «Ճամփորդում եմ առանց կորոնավիրուսի» հավելվածի միջոցով Covid-19-ի բացասական թեստի արդյունքը ներկայացնելու դեպքում։

Սակայն հայերը սովորաբար ոչ թե հանգստանալու, այլ արտագնա աշխատանքի համար են մեկնում Ռուսաստան։ Այդուհանդերձ, ստեղծված իրավիճակում ՌԴ–ն կարելի է որպես զբոսաշրջային ուղղություն դիտարկել (չմոռանանք Կրասնոդարի երկրամասի հանգստավայրերի մասին):

Режиссер Сарик Андреасян - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2021
«Քեզ համար վարդեր բերեցի»․ Սարիկ Անդրեասյանը Հայաստանի հմայքը ցուցադրել է 4 կադրով

Հայ զբոսաշրջիկների համար ամենապահանջված ուղղություններից մեկը հարևան Վրաստանն է։ Սակայն այս պահի դրությամբ Հայաստանի և Վրաստանի միջև ցամաքային սահմանը փակ է, բայց կարելի է Վրաստան մեկնել օդային ճանապարհով։ Դա արվում է զբոսաշրջիկների հոսքը սահմանափակելու համար, ինչն էլ հենց տեղի է ունենում։ Չէ՞ որ հայերի համար Վրաստանի մեծագույն առավելությունը հասանելիությունն էր․ դա միակ երկիրն է, ուր կարելի է բավականին մատչելի գնով մեկնել գնացքով։

Հիշեցնենք, որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) առայժմ հավանություն է տվել չորս պատվաստանյութի՝ «Pfizer», «Moderna», «AstraZeneca» և «Johnson & Johnson»: Այսպիսով, այն զբոսաշրջիկները, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստումներ են կատարել Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հավանության արժանացած պատվաստանյութերով, կկարողանան անարգել մուտք գործել Եվրամիության ցանկացած երկիր։

Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը մարտի 4-ից աստիճանական փորձաքննության ընթացակարգ է անցնում Դեղամիջոցների եվրոպական գործակալությունում՝ ЕМА-ում, որը զբաղվում է եվրոպական շուկայում օգտագործելու համար նախատեսված պատվաստանյութերի հաստատմամբ: Ավելի վաղ EMA-ում հույս էին հայտնել, որ «Սպուտնիկ V»-ի գնահատումը կլինի արագացված ժամկետներում, սակայն հստակ ամսաթիվ դեռ չի նշվում: ԶԼՄ-ների տվյալներով՝ եթե բարդություններ չառաջանան, ռուսական պատվաստանյութի հաստատումը կլինի մայիսին:

Լրահոս
0