Արխիվային լուսանկար

Ովքե՞ր կարող են պատվաստվել չինական պատվաստանյութով. այն հասել է պոլիկլինիկաներ

181
(Թարմացված է 22:22 15.05.2021)
Շուտով պատվաստանյութը հասանելի կլինի նաև մարզային առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներում։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Այսօրվանից մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայաններում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Չինական պատվաստանյութով կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները' ըստ դիմելիության և կամավորության սկզբունքի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մայիսի 17-ից պատվաստանյութը հասանելի կլինի նաև մայրաքաղաքի մյուս և մարզային առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներում։

Հիշեցնենք, որ Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր Հայաստանում կատարվել է 10 727 պատվաստում։ «AstraZenaca»-ով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

«Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան խրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 282–ով և դարձել 220 729:

181
թեգերը:
պոլիկլինիկա, Հայաստան, Չինաստան, պատվաստանյութ
Ըստ թեմայի
Վահան Քերոբյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
«Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը հասել է Հայաստան
Հայաստանում արդեն մոտ 11 հազար մարդ է պատվաստվել Covid-19-ի դեմ
Նոր ավտոբուսներ

Հունիսի 17-ից Երևանում ևս երկու երթուղի կսպասարկեն նոր ավտոբուսները․ սրահում տեսահսկում կա

19
(Թարմացված է 20:41 16.06.2021)
Ավտոբուսից օգտվելու համար պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը վերցնում է միայն 100 դրամանոցներ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երթուղիների սպասարկումը կիրականացվի ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.

22 երթուղի՝ Սպանդարյան կայարան -Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ - Սիլիկյան նոր խճուղի- Շիրազի- Գ.Հասրաթյան- Սեբաստիայի- Րաֆֆու փողոցներ- ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ)։

46 երթուղի՝ Նազարբեկյան թաղամաս - Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի - Ջանիբեկյան - Աբելյան - Շինարարների - Արզումանյան - Հալաբյան - Կիևյան փ-ներ - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Վարդանանց - Ե.Քոչարի փ-ներ - Սրբ.Գր.Լուսավորիչ եկեղեցի:

Նշվում է, որ 46 համարի երթուղին արդեն ծանոթ է ուղևորներին, իսկ 22 երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ:

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս։

«Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ», - ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Նաև ասվում է, որ ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ՝ 26, 38, 99, 74, 24, 47։

Ճանապարհորդիր USB–ով. Ռուսաստանից Հայաստան նոր երկաթուղային վագոններ են բերվել

19
թեգերը:
Տրանսպորտ, ավտոբուս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկ Մարությանն ուզում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից
Շուրջ 400 հազար դոլար են տնտեսել. Երևանի քաղաքապետարանը միայն LED լամպեր կգնի
Հայկ Մարությանը Դոնի Ռոստովի քաղաքապետի հետ համագործակցության հնգամյա ծրագիր է ստորագրել
Քայլի Ջեներն ու Թրևիս Սքոթը

«Մենք բոլորս սրան էինք սպասում». Քայլի Ջեներն ու Թրևիս Սքոթը կրկին միասին են. լուսանկար

19
(Թարմացված է 20:31 16.06.2021)
Քայլին ու Թրևիսը բաժանվել էին 2019-ի աշնանը։ Երկրպագուները երջանկացել են նրանց միանալը տեսնելով։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ԱՄՆ–ի ամենահարուստ կանանցից մեկը` հայկական արմատներ ունեցող հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջեները միացել է իր նախկին ընկերոջ` հայտնի ռեփեր Թրևիս Սքոթի հետ, որը նրա դստեր հայրն է։ Ջեներն Instagram–ում լուսանկար է հրապարակել, որում նա ռեփերի գրկում է։

View this post on Instagram

A post shared by Kylie 🤍 (@kyliejenner)

Զույգը միասին գնացել է Նյու Յորքում կայացած «Parsons Benefit» բարեգործական երեկոյին, նրանց ընկերակցել է նրանց 3-ամյա դուստրը՝ Սթորմի Վեբսթերսը։ Բարեգործական երեկոյի ընթացքում ռեփերը մրցանակի է արժանացել արվեստի ոլորտում ներդրման համար։

Իր շնորհակալական խոսքում նա հիշատակել է դստերը և Քայլիին։

«Սթորմի, ես սիրում եմ քեզ։ Իմ կին, քեզ ևս սիրում եմ»,- ասել է նա։

Երկրպագուները երջանկացել են նրանց միանալը տեսնելով։

«Մենք բոլորս սրան էինք սպասում», «Ձեզ շատ էինք կարոտել», «Այսպիսին պիտի լինի զույգը», գրում են նրանք։

Քայլին ու Թրևիսը բաժանվել էին 2019-ի աշնանը։

Քիմ Քարդաշյանի քույրը դարձել է 2020-ի ամենաբարձր վարձատրվող աստղը

19
թեգերը:
Լուսանկար, Քայլի Ջեներ
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Քարդաշյան քույրերն ու նրանց մայրը Բայդենին հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամառը չի եկել, բայց նրանք արդեն լողազգեստով են. աստղային հայուհիների կրքոտ լուսանկարները
Глава администрации села Шурнух Акоп Аршакян (18 декабря 2020).

Փաշինյանը Շուռնուխ չի այցելել. բնակիչների հետ մայրուղում են հանդիպել. Արշակյան

0
(Թարմացված է 20:52 16.06.2021)
Շուռնուխի ղեկավար Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և մոտ մեկ տասնյակ շուռնուխցիների հանդիպմանը։
Փաշինյանը Շուռնուխ չի այցելել, բնակիչների հետ մայրուղում են հանդիպել. Արշակյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Շուռնուխ չի այցելել։ Կապանից վերադառնալիս շուռնուխցի մի քանի ընտանիք մայրուղի են իջել, որ Փաշինյանի հետ հանդիպեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։

«Ինքը Շուռնուխ չի այցելել, Կապանից հետ վերադառնալու ճանապարհին մի քանի ընտանիք ընդամենը 15 րոպեի մեջ հավաքվել են ու իջել մայրուղի` Փաշինյանի հետ հանդիպելու։ Կարծում եմ` նախապես պայմանավորվել են, թե չէ ինչպես պետք է իմանային` որ ժամին է գալու, որ ժամին հավաքվեն»,- ասաց նա։ 

Վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ շուռնուխցի մի տղամարդ առաջարկեց գործարկել խելացի անասնագոմերի գաղափարը, որպեսզի լուծվի թշնամուն թողած արոտավայրերի բացը։ Վարչապետը հավանություն տվեց առաջարկին, բայց Շուռնուխի վարչական ղեկավարն ասում է` համագյուղացու առաջարկը Գորիսի համայնքապետարանում մեկ ամիս առաջ են քննարկել, նախագիծն արդեն կազմել են, պատրաստվում են գործարկել։

«Իբրև թե միտք ծագեց մեկի գլխում խելացի անասնագոմերի մասին, վարչապետի պաշտոնակատարն էլ համաձայնեց։ Ասեմ, որ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մեկ ամիս առաջ դա ներկայացրել է, նախագիծը կազմվել է, մնում է` այդ աշխատանքները սկսեն։ Ծրագիրն իրականացվում է ռազմավարական զարգացման գործակալության հետ»,- նշեց Արշակյանը։

Նրա խոսքով` արոտավայրերի մի մասը թշնամուն նվիրելուց հետո գյուղում անասնագլխաքանակն էականորեն կրճատվել է։ 

«Արդեն 70 գլուխ խոշոր եղջերավոր են վաճառել, 19 գլուխ էլ անցել է թշնամու կողմը, չի վերադարձվել։ Մանրն էլ են վաճառել, մի բնակիչ էլ մոտ 200 գլուխ մանր եղջերավորների վնաս է կրել. անասունները կոտորվել են։ Երբ թուրքը եկել է, ներքևի թաղից բնակիչն անասունները տեղափոխել է Եղեգնաձոր` կենդանիները ցրտահարվել են»,- հավելեց Շուռնուխի ղեկավարը։

Նժենք, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում երեկ այցելել էր Սյունիքի մարզ: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Facebook-ի իր էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ Շուռնուխի բնակիչները վարչապետին էին ուղղում իրենց հուզող որոշ հարցեր։

0