Բարսեղ Բեգլարյան

Դատարանը կվերացնի՞ Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոցը

56
(Թարմացված է 17:24 13.05.2021)
Դատարանը միջնորդությունների վերաբերյալ որոշումը կհրապարակի մայիսի 14–ին, ժամը 14.00–ին։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց վերացնել ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին։ Նույն միջնորդությունը ներկայացրեց նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի փաստաբան Նիկոլայ Հակոբյանը։ Նրա պաշտպանյալի խափանման միջոցը ևս ստորագրությունն է չհեռանալու մասին։

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն առարկեց՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել, մասնավորապես, դատարանում գործի քննության ընթացքում հաճախ բացակայել է դատական նիստերից, ընդ որում՝ Սարգսյանի անհարգելի բացակայելու հանգամանքն արձանագրել էր նաև դատարանը։

Բեգլարյանի փաստաբան Նիկոլայ Հակոբյանն էլ շեշտեց, որ խափանման միջոցները հարկադրամիջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատաքննության կատարումն ապահովելու նպատակով։ Նրա խոսքով` ավելի քան մեկ տարի տևած դատական քննության ժամանակ Բեգլարյանի կողմից դրսևորած վարքագիծը կամ գործով ձեռք բերված որևէ ապացույց թույլ չեն տալիս ենթադրել, որ նա կարող է թաքնվել դատարանից կամ խոչընդոտել գործի քննությանը։

Գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն այս դեպքում ևս առարկեց փաստաբանի միջնորդությանը։

Դատարանը միջնորդությունների վերաբերյալ որոշումը կհրապարակի մայիսի 14–ին, ժամը 14.00–ին։

երժ Սարգսյանի գույքը կշարունակի կալանքի տակ մնալ. դատարանը հրապարակեց որոշումը

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է. նա և Սերժ Սարգսյանն առերեսվել են։
Նախորդ դատական նիստին դատարանի որոշմամբ Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Սերգո Կարապետյանի գործն ուղարկվել է դատարան

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։

56
թեգերը:
դատ, Բարսեղ Բեգլարյան, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
Նոր մանրամասներ` Սերգո Կարապետյան–Սերժ Սարգսյան առերեսումից. «Հրապարակ»
Սերգո Կարապետյանի և տեղակալի նկատմամբ հետապնդումը կդադարեցվի՞ նրանց մահից հետո
Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը
Արխիվային լուսանկար

Հայտնի է` ինչու է ժամը 21:00–ից հետո ՀՀ տարբեր մարզերում էլեկտրականությունն անջատվել

413
(Թարմացված է 23:49 20.06.2021)
Sputnik Արմենիան այս հարցով պարզաբանում է ստացել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» պետական ձեռնարկության տնօրեն Մնացական Մնացականյանից։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik․ Հայաստանի տարածքում քվեաթերթիկների հաշվարկը սկսելուց հետո հոսանքազրկումները կապված են եղել «Ալավերդի» բարձր լարման գծում առաջացած խնդիրների հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» պետական ձեռնարկության տնօրեն Մնացական Մնացականյանը։ 

Նրա խոսքով` խնդիրներն ի հայտ են եկել, երբ Հայաստանը հերթական անգամ հոսանք էր ներմուծում Վրաստանից (երկու երկրները պարբերաբար հոսանք են փոխանակում կարճաժամկետ պակասուրդի դեպքում)։

Այդ դեպքում Հայաստանի էներգահամակարգի մի մասը միացվում է վրացականին կամ հակառակը։

Հերթական այդպիսի միացումը կատարվել էր ժամը 21:00–ից հետո։ 21:40–ի սահմաններում խնդիր էր առաջացել «Ալավերդի» գծի վրա, որը ներհոսք էր ընդունում Վրաստանից` Շիրակի և Լոռու մարզերի համար։ Խափանումից անմիջապես հետո այս երկու մարզերը հետ էին միացվել Հայաստանի համակարգին։

Հիշեցնենք` Հայաստանի տարբեր մարզերից ահազանգում էին հոսանքազրկումների մասին։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ խնդիրը որևէ կապ չունի ՀԷՑ-ի հետ։

413
թեգերը:
Մարզ, Հայաստան, էլեկտրաէներգիա
Ըստ թեմայի
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է
Ինչպես է ընթանում քվեաթերթիկների հաշվարկը Երևանում․ տեսանյութ
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. Տիգրան Մուկուչյանն ամփոփեց տվյալները
Քննչական կոմիտե

Փորձել են քվեարկել 1-ից ավելի անգամ կամ ուրիշի փոխարեն․ ՔԿ

44
(Թարմացված է 23:02 20.06.2021)
Քվեարկությունը գաղտնիությունը խախտելու դեպքով գրանցվել է քրեական գործ, 2 անձի տրվել է կասկածյալի կարգավիճակ, ընտրվել է խափանման միջոց։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեում ժամը 21:00-ի դրությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 66 նյութ, ինչպես նաև ստացվել է 2 քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Նշված 68 դեպքերից 48-ը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 16-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածով նախատեսված՝ տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն և իրացնելուն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր հարուցվել է 3 քրեական գործ՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով։

Որ ուժը որքան գումար է ծախսել նախընտրական քարոզարշավի վրա. տվյալներ

Քվեարկության գաղտնիությունը խախտելու գործով 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Մնացած 65 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք` այսօր` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

44
թեգերը:
Ընտրություններ, ԱԺ, Հայաստան, քվեարկություն, Քննչական կոմիտե
Ըստ թեմայի
Քվեարկությանը մասնակցել են նաև 812 կալանավոր և դատապարտյալ
Դատախազությունը հիշեցնում է` քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է
Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ

Քվեարկության արդյունքները 07։00-ի դրությամբ․ ամփոփվել են 1928 ընտրատեղամասի արդյունքները

0
Վերջին տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 654 596 քվե, այսինքն՝ կողմ են քվեարկել մասնակիցների 54.31%-ը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ժամը 07։00-ի դրությամբ հաշվարկվել է քվեների 93.2%-ը։ Ամփոփվել են 2008 ընտրատեղամասերից 1928-ի արդյունքները։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 654 596 քվե (54.31%),

«Հայաստան» դաշինքը՝ 251 784 (20.89%),

«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 62 723  (5.2%),

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝  48 159 (4),

«Հանրապետություն» կուսակցությունը՝ 36 445 (3,02),

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 18 292 (1.52)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ 

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

 

0