Լավրենտ Խաչատրյան

Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին

239
(Թարմացված է 18:20 11.05.2021)
2020 թվականի սեպտեմբերին Լավրենտ Խաչատրյանը որպես կամավոր Արցախ մեկնեց, նա առաջիններից էր։ Ընկերներով հավաքվեցին, մեքենա գտան ու գնացին։

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակչին դեռ 1990-ականների պատերազմից հետո խոստացան լուծել բնակարանի հարցը։ 2020-ի պատերազմից ու վիրավորում ստանալուց հետո նա ամեն օր մտածում է, թե որտեղ է գիշերելու:

Գլխում երկու բեկոր

Արցախում վերջին պատերազմի ժամանակ Լավրենտը գլխի երկու բեկորային վնասվածք է ստացել, բարեբախտաբար ողջ է մնացել։ Բեկորներից մեկը հանել են, երկրորդին բժիշկները չեն ցանկանում ձեռք տալ։

«Օրերս հիվանդանոցում զննեցին, դեղորայք նշանակեցին։ Պետք է 10-15 օր դեղ խմեմ։ Ինչ վերաբերում է բեկորին՝ բժիշկներն ասում են՝ կարող է ավելի վատանալ, ավելի լավ է թող մնա»,- ասում է Լավրենտը։

Նա գանգատվում է, որ վնասվածքի հետևանքով մեկ ականջը չի լսում, գլուխը և ուսն ուժեղ քոր են գալիս։ Նշանակված դեղորայքն էլ ինքը պետք է գնի։

Лаврент Хачатрян
© Sputnik / Aram Nersesyan
Լավրենտ Խաչատրյան

Նա չի կարողացել փոխհատուցում ստանալ, ասել են, որ պետք է գոնե մեկ օր հոսպիտալում պառկած լիներ։ Բայց նա փորձում էր ընկերների մոտ առաջնագիծ գնալ ու Մարտակերտի հոսպիտալում ընդամենը մեկ ժամ է մնացել։ Փախել է, երբ զգացել է, որ հանգստացնող դեղից հետո քունը տանում է։

Սակայն, նրա խոսքով, դա կարևոր չէ, քանի որ «ես փողի համար չէի կռվում, կամավոր էի գնացել»։

Տունն ու ընտանիքը

Այժմ Լավրենտը (ինքն իրեն Լալո է անվանում) գրեթե չի շփվում ընտանիքի հետ։ Կինն ու որդին Ռուսաստան են մեկնել աշխատելու, աղջիկներն ամուսնացել-գնացել են։ Միայն ավագ դստեր հետ է շփվում։

Նա երբեք սեփական տուն կամ հող չի ունեցել, հիմնականում վարձով է ապրել: Երկհարկանի հայրական տանն ապրում են եղբայրն ընտանիքի հետ, երկրորդ՝ մահացած եղբոր ընտանիքն ու նրա մայրը։ Երբեմն ապրում է աներոջ ու զոքանչի տանը, երբեմն՝ ծանոթների մոտ, երբեմն գիշերն անցկացնում է մեքենայում, իսկ նրա սեփական մեքենան այրվել է պատերազմից հետո:

Գյուղապետարանը նրան (ոչ պաշտոնապես) հատկացրել է մի փոքրիկ քարքարոտ հողակտոր, որտեղ նա մեկ այլ կամավորից վերցրած վագոն է բերել Ժանգոտած տնակում ոչինչ չկա, հիմա հաճախ այստեղ է քնում՝ քնապարկի մեջ։

«Այսպես էլ ապրում եմ։ Երբեմն հորական տուն եմ գնում, հարսիցս մի բաժակ թեյ եմ խնդրում։ Խմում գնում եմ», - ասում է Լավրենտը։

Նա ծայրը ծայրին է հասցնում ժամանակավոր աշխատանքով, բայց գնալով ավելի քիչ աշխատանք է հանդիպում։ Լալոն խոստովանում է, որ վերջին շրջանում «իրեն էլ դուր չի գալիս», բայց սկսել է խմել։ Քանի որ անելու բան չկա, ու երբեմն մեկի հետ խմելը ուտելու առիթ ու հնարավորություն է։

Лаврент Хачатрян в доме у друга
© Sputnik / Aram Nersesyan
Լավրենտ Խաչատրյանն ընկերոջ տանը

Աշխատում է աներոջ ու զոքանչը տուն չգնալ, ասում է, որ իրեն անհարմար է զգում, հատկապես, երբ հարբած է լինում։

Ասում էին՝ «ամեն ինչ լավ կլինի»

Նրան տարիներ շարունակ խոստացել են, որ բնակարանի հարցը կլուծվի։ 7-8 տարի առաջ Երևանի քաղաքապետարանում նրան, որպես պատերազմի մասնակից, առաջարկեցին (չգիտի, թե կոնկրետ ով, բայց նույնպես պատերազմի մասնակից էր) 50 հազար դոլար հատկացնել տան համար, բայց նա պետք է 20 հազար դոլար «ատկատ» վերադարձներ։

Սիրիահայը Մարտակերտն ազատագրում էր դեռ 90-ականներին. այսօր նրան ուզում են վտարել տնից

«Հարցրեցի՝ ինչի՞ համար, ինչո՞ւ այդ 20 հազարը պետք է ձեզ մնա, մի երկու «քաղցր» խոսք ասացի ու մեկնեցի Ռուսաստան», - ասում է Լավրենտը:

Ռուսաստանում գործերը չդասավորվեցին, վերադարձավ՝ ամեն ինչ նորից սկսելու որոշմամբ։ Սակայն պարտքերը, կորոնավիրուսն ու պատերազմը խառնեցին բոլոր ծրագրերը։

Աշխատող մարդ է

Նորակերտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սերժիկ Հակոբյանի խոսքով՝ հաշվի առնելով Լավրենտի մասնակցությունը պատերազմում, համայնքը փորձել է թեկուզ ինչ-որ օգնություն ցուցաբերել, բայց կարողացել է միայն մի փոքր հողատարածք հատկացնել։

Лаврент Хачатрян
© Sputnik / Aram Nersesyan
Լավրենտ Խաչատրյանն ու իր «բնակարանը»

Նորմալ մարդ է, կռված տղա, բայց ոչինչ չունի։ Մեր համայնքն այնքան հարուստ չէ, ինչով կարողացանք օգնեցինք, հող տվեցինք, որ գոնե տնակ դնի»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանի խոսքով՝ Լավրենտը ջանասեր է ու երբեք չի խուսափում աշխատելուց։

Հիմա Լավրենտն ամեն օր բախվում է մի հարցի՝ որտե՞ղ գիշերել։ Մի օր նա նույնիսկ խնդրել էր իրեն պահել ոստիկանության բաժանմունքում՝ մի քանի օրով…

239
թեգերը:
տուն, կամավոր, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում
Թե ինչպես կամավորական Բաբայանը փրկվեց ականի պայթյունից, երբ պատերազմը վերջացել էր
Վերևներից ասել են՝ ադրբեջանցիների հետ ինքներդ բանակցենք. շրջափակումից դուրս եկած կամավոր
Արխիվային լուսանկար

Հայտնի է` ինչու է ժամը 21:00–ից հետո ՀՀ տարբեր մարզերում էլեկտրականությունն անջատվել

383
(Թարմացված է 23:49 20.06.2021)
Sputnik Արմենիան այս հարցով պարզաբանում է ստացել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» պետական ձեռնարկության տնօրեն Մնացական Մնացականյանից։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik․ Հայաստանի տարածքում քվեաթերթիկների հաշվարկը սկսելուց հետո հոսանքազրկումները կապված են եղել «Ալավերդի» բարձր լարման գծում առաջացած խնդիրների հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» պետական ձեռնարկության տնօրեն Մնացական Մնացականյանը։ 

Նրա խոսքով` խնդիրներն ի հայտ են եկել, երբ Հայաստանը հերթական անգամ հոսանք էր ներմուծում Վրաստանից (երկու երկրները պարբերաբար հոսանք են փոխանակում կարճաժամկետ պակասուրդի դեպքում)։

Այդ դեպքում Հայաստանի էներգահամակարգի մի մասը միացվում է վրացականին կամ հակառակը։

Հերթական այդպիսի միացումը կատարվել էր ժամը 21:00–ից հետո։ 21:40–ի սահմաններում խնդիր էր առաջացել «Ալավերդի» գծի վրա, որը ներհոսք էր ընդունում Վրաստանից` Շիրակի և Լոռու մարզերի համար։ Խափանումից անմիջապես հետո այս երկու մարզերը հետ էին միացվել Հայաստանի համակարգին։

Հիշեցնենք` Հայաստանի տարբեր մարզերից ահազանգում էին հոսանքազրկումների մասին։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ խնդիրը որևէ կապ չունի ՀԷՑ-ի հետ։

383
թեգերը:
Մարզ, Հայաստան, էլեկտրաէներգիա
Ըստ թեմայի
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է
Ինչպես է ընթանում քվեաթերթիկների հաշվարկը Երևանում․ տեսանյութ
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. Տիգրան Մուկուչյանն ամփոփեց տվյալները
Քննչական կոմիտե

Փորձել են քվեարկել 1-ից ավելի անգամ կամ ուրիշի փոխարեն․ ՔԿ

44
(Թարմացված է 23:02 20.06.2021)
Քվեարկությունը գաղտնիությունը խախտելու դեպքով գրանցվել է քրեական գործ, 2 անձի տրվել է կասկածյալի կարգավիճակ, ընտրվել է խափանման միջոց։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեում ժամը 21:00-ի դրությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 66 նյութ, ինչպես նաև ստացվել է 2 քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Նշված 68 դեպքերից 48-ը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 16-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածով նախատեսված՝ տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն և իրացնելուն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր հարուցվել է 3 քրեական գործ՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով։

Որ ուժը որքան գումար է ծախսել նախընտրական քարոզարշավի վրա. տվյալներ

Քվեարկության գաղտնիությունը խախտելու գործով 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Մնացած 65 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք` այսօր` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

44
թեգերը:
Ընտրություններ, ԱԺ, Հայաստան, քվեարկություն, Քննչական կոմիտե
Ըստ թեմայի
Քվեարկությանը մասնակցել են նաև 812 կալանավոր և դատապարտյալ
Դատախազությունը հիշեցնում է` քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է
Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ
ՔՊ–ի կենտրոնական շտաբ

«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 58, «Հայաստան» դաշինքը` 18.79%․ նոր տվյալներ

166
(Թարմացված է 03:41 21.06.2021)
Նշենք, որ ընտրությունների՝ մինչ այս պահը հայտնի արդյունքներով խորհրդարան են անցնում երկու ուժ, «Պատիվ ունեմը», ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը դեռևս չեն հաղթահարել անցողիկ շեմը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է թարմացված տվյալներ քվեարկության արդյունքների վերաբերյալ։ Արդեն հայտնի են 1037 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքները։

ԿԸՀ–ն հրապարակել է կուսակցությունների ու դաշինքների հավաքած քվեների թիվը։

Առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է` 58%, երկրորդում «Հայաստան» դաշինքը` 18.79%։

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 5․35%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին ունի 4․61%: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի այս պահին ընդամենը 1․08% ձայն, իսկ «Հայ ազգային կոնգրեսը»` 1․18%:

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

166
թեգերը:
Ընտրություններ, ԱԺ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Ըստ թեմայի
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. Տիգրան Մուկուչյանն ամփոփեց տվյալները
Արցախի նախագահը ՔՊ–ի գրասենյակում է
Ինչպես է ընթանում քվեաթերթիկների հաշվարկը Երևանում․ տեսանյութ