Նիկոլ Փաշինյանը «Հաղթանակ» զբոսայգում. 9 մայիսի, 2021

Այսօր Շուշին մեզ հետ չէ, մենք սգում ենք նրա գերությունը. Փաշինյանն ուղերձ է հղել

144
(Թարմացված է 11:38 09.05.2021)
Վարչապետի պաշտոնակատարը նշում է, որ այսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար ու խոնարհվում ենք Արցախի դեմ սանձազերծված պատերազմներում զոհված մեր բոլոր նահատակների առաջ։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել, որում շնորհավորել է Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Սա մեծ տոն է, որով մենք արդարացիորեն հպարտանում ենք։ Մենք այն մշտապես նշել և շարունակելու ենք նշել, քանզի հսկայական է եղել հայ ժողովրդի ներդրումը 20-րդ դարի արհավիրքի՝ ֆաշիզմի դեմ պայքարում և այդ պայքարում հայ ժողովուրդն ահռելի կորուստներ է կրել»,– նշված է ուղերձում։

Փաշինյանը հիշեցրել է, որ ավելի քան 500 000 հայորդի է մասնակցել պատերազմին, 300 000-ը զոհվել են հանուն հաղթանակի, 107-ը` արժանացել Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման։ Այս ամենը, Փաշինյանի բնորոշմամբ, թույլ է տալիս պնդելու, որ հայ ժողովուրդը Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ միասին որոշիչ դերակատարում է ունեցել հաղթանակի կերտման գործում։

Հայրենական պատերազմում ու հետագայում խորհրդային բանակում կոփված հայազգի զինվորականության կորիզն էր, որ հետագայում կազմեց Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ողնաշարը։ Փաշինյանի խոսքով` այդ զինվորականությունն էր, որ 1990-ականների սկզբում միաձուլվեցին կամավորների՝ մերօրյա հայդուկների հերոսական ոգու հետ ու ազատագրեցին Շուշին, որ հայ ժողովրդի աննկուն կամքի և վճռականության հետ միասին վճռեցին Արցախի ազատության համար մղվող պայքարի ելքը։

Ամեն կիրակի անակնկալ ենք սպասում. Արցախի թեմի առաջնորդը՝ Դադիվանք այցելելու մասին

«Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ։ Մենք սգում ենք նրա գերությունը, բայցև գիտակցում, որ անկախ ճակատագրի վայրիվերումներից ու ներկա իրողություններից, մենք պարտավոր ենք նշել նրա ազատագրման օրը։ Այն մեր նորագույն պատմության փառահեղ էջերից է և կարևորագույն նշանակություն է ունեցել մեր ժողովրդի համար։ Ազատագրված Շուշին պատվար է հանդիսացել Արցախի անվտանգության ապահովման համար։ Դրանով հանդերձ այն փաստացի նախադրյալներ է ստեղծել Արցախի պետականաշինության համար և անշրջելի դարձրել արցախահայության ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարը»,– ասված է ուղերձում։

Վարչապետի պաշտոնակատարը նշում է, որ այսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար ու խոնարհվում Արցախի դեմ սանձազերծված պատերազմներում զոհված մեր բոլոր նահատակների առաջ։

Ըստ Փաշինյանի, որքան էլ խորն է մեր ցավը ու վերքերն` անամոքելի, սակայն մենք գիտենք, որ զուր չէր նրանց զոհաբերությունը, որ նրան ընկան իրենց հայրենիքի պաշտպանության ու ազատության համար։ «Մենք պարտավոր ենք անմար պահել նրանց հիշատակը ու պարտավոր ենք շարունակել նրանց գործը։ Դավաճանած կլինենք նրանց, եթե այսօր չլծվենք մեր հայրենիքի հզորացման ու շենացման գործին։ Դավաճանած կլինենք նրանց հիշատակը, եթե չկառուցենք ամուր պետություն, որը կապահովի Արցախի վերածնունդը»,– նշում է Փաշինյանը։

Մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակը, Շուշիի ազատագրման (1992) և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Արցախյան 44-օրյա պատերազմի վերջին օրերին Շուշին ժամանակավորապես բռնազավթվել է ադրբեջանցիների կողմից։

144
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմ, Շուշի, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Մենք պարտավոր ենք հաղթել. ՀՀ նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր
Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջև. կաթողիկոս
Սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

«Անհետ կորածների թիվը 1064 է»․ Սերժ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել

252
(Թարմացված է 21:39 16.06.2021)
Սարգսյանի հրապարակած փաստաթուղթը Զինծառայության ապահովագրման հիմանդրամի հաշվետվությունն է, որտեղ գրված է նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 1064 է։ Նման հայտարարություն է արել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Կոտայքի մարզում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ։

«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին։ Անհետ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը (նկատի ունի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին,–խմբ), ելույթ ունենալով ԱԺ-ում հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես», - ասել է Սարգսյանը։

Ապա Սերժ Սարգսյանը ցույց է տվել իր կողմից հիշատակված փաստաթուղթը։ Դա Զինծառայության ապահովագրման հիմնադրամի հաշվետվությունն է, որտեղ գրված են նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

Համաձայն թղթի՝ անհայտ կորածների թիվը 1064 է, ծանր վիրավորում ստացածներինը՝ 265: Փաստաթուղթը ստորագրված է հիմնադրամի տնօրենի՝ Վարուժան Ավետիքյանի կողմից։

«Բա մեզ չի ընդունում, ո՞ւմ պիտի ընդունի». անհետ կորածի հայրը` Նիկոլ Փաշինյանի մասին

252
թեգերը:
Արցախյան պատերազմ, փաստաթուղթ, անհետ կորած, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
«Ալիևի հետ պաս տալով խաղու՞մ են»․ Սերժ Սարգսյանը՝ գերիների վերադարձի և քարտեզների մասին
Պետք է դագանակ ունենանք, որ ով մուրճով գա՝ դագանակով գլխին տանք. Սերժ Սարգսյան
Չէին հասկանում, որ Արցախ պահող զինվորը նաև ՀՀ սահմանն է պաշտպանում․ Սերժ Սարգսյան
Նոր ավտոբուսներ

Հունիսի 17-ից նոր ավտոբուսները ևս երկու երթուղի կսպասարկեն Երևանում․ սրահում տեսահսկում կա

95
(Թարմացված է 21:06 16.06.2021)
Ավտոբուսից օգտվելու համար պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը վերցնում է միայն 100 դրամանոցներ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երթուղիների սպասարկումը կիրականացվի ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.

22 երթուղի՝ Սպանդարյան կայարան -Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ - Սիլիկյան նոր խճուղի- Շիրազի- Գ.Հասրաթյան- Սեբաստիայի- Րաֆֆու փողոցներ- ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ)։

46 երթուղի՝ Նազարբեկյան թաղամաս - Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի - Ջանիբեկյան - Աբելյան - Շինարարների - Արզումանյան - Հալաբյան - Կիևյան փ-ներ - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Վարդանանց - Ե.Քոչարի փ-ներ - Սրբ.Գր.Լուսավորիչ եկեղեցի:

Նշվում է, որ 46 համարի երթուղին արդեն ծանոթ է ուղևորներին, իսկ 22 երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ:

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս։

«Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ», - ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Նաև ասվում է, որ ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ՝ 26, 38, 99, 74, 24, 47։

Ճանապարհորդիր USB–ով. Ռուսաստանից Հայաստան նոր երկաթուղային վագոններ են բերվել

95
թեգերը:
Տրանսպորտ, ավտոբուս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկ Մարությանն ուզում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից
Շուրջ 400 հազար դոլար են տնտեսել. Երևանի քաղաքապետարանը միայն LED լամպեր կգնի
Հայկ Մարությանը Դոնի Ռոստովի քաղաքապետի հետ համագործակցության հնգամյա ծրագիր է ստորագրել
Чемпион молодежного Чемпионата Европы по вольной борьбе Арен Исраелян

Հայաստանի փառահեղ հաջողությունը. Արեն Իսրայելյանը ևս ոսկե մեդալակիր դարձավ ԵԱ–ում

51
(Թարմացված է 00:10 17.06.2021)
Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Բուլղարական Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Ազատ ոճային Արեն Իսրայելյանը (71կգ) առաջնության ոսկե մեդալակիր դարձավ՝ եզրափակիչում 12:1 հաշվով առավելության հասնելով ռուս մրցակցի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայկ Գասպարյանը (45կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Տիգրան Բունիաթյանը (51կգ)` բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք` 55 կգ քաշային կարգի, ազատ ոճային ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը ևս դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում

51
թեգերը:
մեդալ, ըմբշամարտիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը
Արոնյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը «Grand Chess Tour»-ում
Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում