Արխիվային լուսանկար

178 նոր դեպք, 9 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

81
(Թարմացված է 11:15 09.05.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 178–ով և դարձել 219270: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 9419 մարդ (-289), կատարվել է 1014891 թեստավորում (+2353), առողջացել են վարակվածներից 204578-ը (+457): Գրանցվել է մահվան 4234 դեպք (+9)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ավելացել է 1-ով ու դարձել 1039։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Կորոնավիրուսային համավարակի կարանտինի սահմանափակումներից մի քանիսը հանվեցին

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

81
թեգերը:
համավարակ, Մահ, հիվանդ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1902)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից մահացել է հայտնի կենդանավարժ Միխայիլ Բաղդասարովը
Կորոնավիրուսն ու քաղաքական հավաքները. ի՞նչ քրեական գործեր են հարուցվել 2020թ–ին
«Moderna»-ն ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ

Ընտրողների 26.82 տոկոսն արդեն իսկ մասնակցել է ընտրություններին

50
(Թարմացված է 16:01 20.06.2021)
ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը տվյալներ հայտնեց, թե որ մարզից որքան մարդ է մասնակցել քվեարկությանը։
Աժ ընտրություններ 2021
© Sputnik / Shushanik Avdalyan

ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը տվյալներ հայտնեց, թե ժամը 14-ի դրությամբ որքան մարդ է մասնակցել ընտրություններին։ Ընդհանուր 2 593 572 քվեարկելու իրավունք ունեցողներից արդեն իսկ քվեարկել են 695.626 քաղաքացի կամ ընտրողների 26.82 տոկոսը։

  • Երևանում արդեն իսկ քվեարկել է 251 504 քաղաքացի կամ ընտրողների 29.28 տոկոսը,
  • Արագածոտնում` 28 987 քաղաքացի կամ ընտրողների 24.68 տոկոս,
  • Արարատում` 58 767 քաղաքացի կամ ընտրողների 26.31 տոկոսը,
  • Արմավիրում` 51 536 քաղաքացի կամ ընտրողների 21.85 տոկոսը,
  • Գեղարքունիքում` 46 268 քաղաքացի կամ ընտրողների 24.41 տոկոսը,
  • Լոռիում` 61 081 քաղաքացի կամ ընտրողների 26.15 տոկոսը,
  • Կոտայքում` 66 654 քաղաքացի կամ ընտրողների 27.54 տոկոսը,
  • Շիրակում` 47 969 քաղաքացի կամ ընտրողների 21.15 տոկոսը,
  • Սյունիքում` 36 619 քաղաքացի կամ ընտրողների 33.37 տոկոսը,
  • Վայոց ձորում` 13 568 քաղաքացի կամ ընտրողների 29.1 տոկոսը,
  • Տավուշում` 32 682 քաղաքացի կամ ընտրողների 29.79 տոկոսը։

Հիշեցնենք, որ 2018 -ի ընտրությունների ժամանակ ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել էր 636 055 քաղաքացի կամ ընտրողների 24,53 %:

50
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ընտրատեղամասեր Գյումրիում

Ինչ խնդիրներ են ունենում հաշմանդամություն ունեցողներն ընտրատեղամասեր այցելելիս

32
(Թարմացված է 15:12 20.06.2021)
Ամեն անգամ ընտրությունների նախաշեմին խոսք է գնում ընտրատեղամասերում հաշմանդամություն ունեցողների համար մատչելիություն ապահովելու մասին, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հաշմանդամություն ունեցողների զգալի մասը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի կարողանում մասնակցել ընտրատեղամասերի մատչելիության բացակայության պատճառով։  

Գյումրիում Sputnik Արմենիայի այցելած տեղամասերի մեծ մասը թեքահարթակ չուներ, իսկ եթե ուներ, ապա դրանք չափորոշիչներին համապատասխան չէին: Նույնիսկ կան տեղամասեր, որոնք 2-րդ հարկում են տեղակայված, ու նույնիսկ մի քանի մարդու օգնությամբ, անվասայլակը բարձրացնել հնարավոր չէ:

Գյումրու թիվ 31/29 տեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին տեղամասի հետ կապված միակ խնդիրը անմատչելիությունն է: «Տեղամասը գտնվում է երկրորդ հարկում, ու շատ դժվար է հենաշարժողական խնդիր ունեցողին բարձրանալ երկրորդ հարկ»,-նշեց Սամվել Ոսկանյանը:

 Անմատչելիության խնդիր կար նաև թիվ 31/31 ընտրատեղամասում, սակայն ի տարբերություն 31/29-ի, այստեղ որոշակի հարմարություններ կային հաշմանդամություն ունեցողների համար:

«Տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար ունենք բրալյան տարբերակով նմուշներ, իսկ նրանք ովքեր անվասայլակով են գալու տեղամաս, պետք է փորձենք օգնել՝ սայլակը ներս բերելու հարցում »,-նշեց տեղամասի նախագահ Էլյանորա Հարությունյանը:

Избирательные участки в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ընտրատեղամասեր Գյումրիում

Հաշմանդամություն ունեցող շատ քաղաքացիներ տեղամասերի անհարմարության պատճառով այդպես էլ ընտրության չեն մասնակցում:

Ենթադրվում է, որ այդ խնդիրը պետք է լուծվի ՏԻՄ-երի կողմից, բայց այն պահանջում է ֆինանսական ռեսուրսներ, իսկ ՏԻՄ-երը իրենց սուղ բյուջեներով դա չեն կարող իրականացնել:

32
թեգերը:
քվեարկություն, հաշմանդամ, Ազգային ժողովի ընտրություններ, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Զինվորների` ուղղորդված քվեարկության մասին լուրերն անհիմն են. ՊՆ
«Ինքնիշխան Հայաստանի» ընտրողին հրաժարվել են 26 համարի քվեաթերթիկ տալ. Սանասարյան
Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ
Վիրահատություն. արխիվային լուսանկար

«Այո, ես վիրահատել եմ ՀՔԾ պետի հայրիկին». Արմեն Չարչյանը մանրամասներ հայտնեց

10
(Թարմացված է 16:09 20.06.2021)
Արմեն Չարչյանը հիշեց, որ արձակուրդում է եղել` Դիլիջանում, երբ իրեն ասել են, որ վիրահատական միջամտության կարիք ունի ՀՔԾ-ի պետի հայրը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը տարիներ առաջ վիրահատել է նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հորը։ Տեղեկությունն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Արմեն Չարչյանը։

«Դա եղել է 2020-ի դեկտեմբերի 6-7-ին։ Ես արձակուրդում էի, Դիլիջանում։ Արձակուրդից հետ եկա, որ վիրահատեմ»,–ասաց Չարչյանը։

Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ զանգել և խնդրել են, որ հենց նա վիրահատի` Չարչյանը պատասխանեց, որ զանգել, ասել են, որ նման խնդիր կա, ինքն էլ վերադարձել ու գործի է անցել։

Չարչյանը, սակայն, այլ մանրամասներ չհայտնեց` նշելով, որ մնացածն արդեն անձնական կյանքի գաղտնիությանն է վերաբերվում։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Մայր աթոռը կոչ է անում ազատ արձակել Արմեն Չարչյանին

Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանն ազատ է արձակվել այսօր։

10
թեգերը:
Սասուն Խաչատրյան, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), վիրահատություն, Արմեն Չարչյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՄԻՊ-ն արձանագրել է, որ հանրահավաքին վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են եղել
Ինչու դատարանը չի հրապարակում Արմեն Չարչյանի վերաբերյալ որոշումը․ պաշտպանն իր վարկածն ունի
Արմեն Չարչյանին կազատեն․ փաստաբան