արցախյան պատերազմ, քրեական գործ, arcaxyan paterazm, qreakan gorc
Արխիվային լուսանկար

Արցախյան պատերազմի վերաբերյալ հարուցվել է 1580 քրեական գործ. դատախազություն

80
(Թարմացված է 11:07 06.05.2021)
ԱԱԾ–ում ուսումնասիրության առարկա են դարձել նաև Շուշին ու Հադրութը հանձնելու վերաբերյալ սոցկայքերի ու մամուլի հրապարակումները։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի առնչությամբ Հայաստանում հարուցվել է 1580 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 628 անձ։ Հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։

Մեղադրյալների թվում կան նաև բաձրաստիճան սպաներ, որոնց ինքնությունն առայժմ չի բացահայտվում։

Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, ահռելի ծավալներ ունեցող այդ քրեական գործերի քննությունն իրականացվում է մի քանի հիմնական ուղղություններով՝ զորահավաքային զորակոչի և զորահամալրման գործընթացներում թույլ տրված խախտումներ, պատերազմից առաջ և դրա ընթացքում սպառազինության, ռազմական պարագաների գնումների ձեռբերման ընթացքում հնարավոր կոռուպցիոն սխեմաների գործադրում, զինված ուժերի ու առանձին ստորաբաժանումների ղեկավարման, ռազմավարական ու մարտավարական գործողությունների իրականացման ընթացքում հանցավոր թերացումներ, հրամանատարության կողմից տրված հրամանների, մարտական առաջադրանքների կատարումից հրաժարվելու դեպքերի պատճառների և հետևանքների պարզում:

Բացի այդ, ԱԱԾ–ում ուսումնասիրության առարկա են դարձել նաև Շուշին ու Հադրութը հանձնելու վերաբերյալ սոցկայքերի ու մամուլի հրապարակումները։

Ինչպես դատախազության հրապարակած տեսանյութում հայտնում է ՀՀ ԳԴ ԱԱԾ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Էդգար Արսենյանը, հրապարակումները հիմնականում վերաբերել են Շուշիի և Հադրութի շրջակայքում ընթացած մարտերին։

«Հարցաքննվել են 3 տասնյակից ավելի անձինք, որոնց թվում են ինչպես ներկա, այնպես էլ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք»,– ասում է Արսենյանը։

Նա նաև հայտնում է, որ ԱԱԾ–ում հարուցվել է քրեական գործ` պետական դավաճանության հատկանիշներով, որով 1 անձի մեղադրանք է առաջադրվել որպես կատարող, 1-ի նկատմամբ` որպես հանցակից։ Առաջինը կալանավորված է, երկրորդը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Քննության ընթացքում են նաև անհետ կորած ու գերի ընկած զինծառայողների ծնողներից գումար շորթելու փաստով 5 քրեական գործեր, որոնցով 3 անձ կալանավորվել է։

80
թեգերը:
Քրեական գործ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
«Առկա իրողությունները կարճ կորակեմ` պատմական մասշտաբի պետական դավաճանություն». Ղազինյան
Պետական դավաճանության կասկածանքով Արցախի դատախազությունում քրեական գործ է հարուցվել
Նրանք ինձ մեղադրում են դավաճանության մեջ, բայց ես կասեմ` ով է դավաճանը. Փաշինյան
«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը բողոքի ակցիայի ժամանակ։

Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

21
(Թարմացված է 18:14 24.06.2021)
Փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց, քանի որ Չարչյանի առողջական վիճակը վատացել է։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով «Հայաստան» դաշինքի անդամներն ու համակիրները Գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա են իրականացրել։

Акция перед прокуратурой в поддержку Армена Чарчяна (24 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

Նշենք, որ հունիսի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Արմեն Չարչյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

«Հայաստան» դաշինքը կատարվածը գնահատում է ակնհայտ քաղաքական հետապնդում, համարելով, որ իշխանությունը հավատարիմ է մնում «եռամյա ծայրահեղ ապօրինությունների շարունակման գործելաոճին»։

Բողոքի ակցիայի ընթացքում «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք մի պահանջ ունեն` ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է կատարի իր օրենսդրական պարտականությունները և անհապաղ փոխի Չարչյանի խափանման միջոցը։

Акция перед прокуратурой в поддержку Армена Чарчяна (24 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

Նշենք, որ Արմեն Չարչյանի փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց, քանի որ Չարչյանի առողջական վիճակը վատացել է։

«Արդեն մեկ օր անցել է, բայց դատախազությունից ոչ մի արձագանք չկա։ Այսօր, այստեղ հավաքված մեր հայրենակիցների կողմից կրկնում ենք այն պահանջը, որը ներկայացրել են պրոֆեսոր Չարչյանի փաստաբանները, հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Գլխավոր դատախազությունը դա հաշվի առնելով պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեր խափանման միջոցը փոխելու համար։ Հազարավոր կյանքեր փրկած մարդուն ճաղերի հետև են մտցնում հազարավոր կյանքեր խլած մարդու պահանջով»,–ասաց Մանուկյանը։

Կապրենք, կտեսնենք. Ավանեսյանը չի բացառում, որ երաշխավորագիր կներկայացնի Չարչյանի համար

Նրա խոսքով`բժշկական անձնակազմը պատրաստվում է այլ բողոքի ակցիաներ իրականացրել։

21
թեգերը:
«Հայաստան» դաշինք, Բողոքի ակցիա, Արմեն Չարչյան
Ըստ թեմայի
Արմեն Չարչյանին շտապօգնությունով տեղափոխել են հիվանդանոց
Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ` Արմեն Չարչյանին տեսակցելու
Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել
Գերիների հարազատների նստացույցը կառավարության առաջ

Գերիների հարազատները դադարեցնում են նստացույցը. Տիգրան Ամբարդարյանն ասել է` ինչու

79
(Թարմացված է 17:56 24.06.2021)
Գերեվարված տղայի եղբայրը` Տիգրան Ամբարդարյանը, նաև ներկայացրել է քննարկման ժամանակ իրենց առաջադրած պայմանները։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Կառավարության մոտ երեկվանից նստացույց իրականացնող գերիների հարազատները դադարեցնում են նստացույցը։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը` Տիգրան Ամբարդարյանը։

Ռուսաստանն արել և անում է անհնարինը, որ գերիները վերադարձվեն. Կոպիրկին

Նա նաև ներկայացրել է նստացույցը դադարեցնելու  պատճառները։

«Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին, և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները»,–գրել է Ամբարդարյանը և ներկայացրել իրենց պայմանները։

Դրանք են.

  1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021-ին)։
  2. Քննարկման արդյունքում համաձայնեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը` շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։

«Եթե քննարկված բոլոր պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ Շիրակից գերի ընկած որոշ տղաների հարազատնեը երեկ ուշ երեկոյան կառավարության առջև սկսեցին նստացույց անել։ Նրանք գիշերն այստեղ են անցկացրել։ Գերիների հարազատները նման քայլի են դիմել, քանի որ երեկ փակ հանդիպում է եղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որի արդյունքներն իրենց չեն բավարարել։

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդպիսով, Հայաստան վերադարձած գերիների թիվը դարձավ 88։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։

79
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, ՀՀ կառավարություն, եղբայր, ռազմագերի, գերի
թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ
Ըստ թեմայի
Երբ Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցը շատ արագ լուծվեց. ԱԽՔ
«Հեշտ չէ, բայց գործընթացը շարունակվում է»․ Տիգրան Ավինյանը՝ գերիների վերադարձի մասին
Գերությունից վերադարձած Էրիկն ու զոհված Ալբերտը եղբայրներ են. լռել են, որ տղային չվնասեն