Ընփառյուծ

Հայաստանի միակ ընձառյուծը երեք տարի է` ընկերուհի չունի. նրան սպասում է ամբողջ երկիրը

853
Հայաստանում էգ ընձառյուծ չկա, իսկ կատվազգիների այլ էգերի հետ ընձառյուծները պարզապես չեն խաչասերվում։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik, Ժաննա Պողոսյան. Հայաստանում ներկա պահին կա միայն մեկ առաջավորասիական ընձառյուծ, այն էլ` արու։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Խոսրովի արգելոցի փոխտնօրեն Սմբատ Ղարիբյանը, որի հետ հանդիպել էինք Ընձառյուծի միջազգային օրվա առիթով։ Փորձագետը պատմեց մեր միակ ու անկրկնելի ընձառյուծի առօրյայի մասին։

«Մեր թակարդ-տեսախցիկները նրան արձանագրեցին 2017 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակից նա մնացել է Հայաստանում, շրջում է լեռներով, որս անում, սնվում տարբեր կենդանիներով, հիմնականում` բեզոարյան այծերով։ Սակայն ո՛չ կրծողներից է խորշում, ո՛չ ճագարներից։ Նրա համար դելիկատես են մացառախոզերը. Խոսրովի արգելոցում դրանք այնքան էլ շատ չեն», – պատմում է Ղարիբյանը։

Ընձառյուծն այս պահին համարվում է Հայաստանում բնակվող գիշատիչներից ամենաուժեղը։ Այնպես որ նա կարող է որս անել և ուտել նաև այլ գիշատիչների. գայլեր, արջեր, նույնիսկ` լուսան։ Բայց կա մի «բայց»։

«Սնունդը` սնունդ, բայց ընձառյուծն իր էներգիան ու ուժերը զուր չի վատնի լուսանի որս անելու համար։ Այն չափերով ավելի փոքր է, բայց կարող է կռվի բռնվել և լրջորեն վնասել ընձառյուծին։ Եվրոպական լուսանների թիվն արգելոցում բավարար է` 30-50։ Այլ կենդանիներին որսալու առումով դրանք ընձառյուծի հիմնական մրցակիցներն են», – պատմում է փորձագետը։

Հաշվի առնելով, որ ընձառյուծն արդեն ավելի քան 3 տարի Հայաստանի տարածքում է գտնվում, լիովին ընտելացել է` սնունդը բավարարում է, հայկական լանդշաֆտներն էլ սրտով են։

Մեր «տղայի» միակ խնդիրը զույգի բացակայությունն է, նա բոլորովին մենակ է։ Նա թույլ չի տա, որ արու ընձառյուծ մտնի տարածք, իսկ էգին սպասում ենք։ Բոլորս ենք սպասում։ Վայրի բնության օրենքներով` էգն ինքը պիտի հայտնվի։ Ընձառյուծները մայրերի հետ ընդամենը երկու տարի են մնում, որից հետո գնում են զույգ փնտրելու։

«Հազիվ թե ընձառյուծը լքի տարածքը, այնպես որ ստիպված կլինենք սպասել, մինչև էգը կգտնի նրան», – պատմում է արգելոցի աշխատակիցը։

Ընձառյուծի էգը կարող է Հայաստան գալ Իրանից կամ նույնիսկ Թուրքիայից կամ Ադրբեջանից։ Փշալարերը կենդանուն չեն վախեցնում, բայց կենդանին կարող է պայթել ականի վրա։ Նման տխուր միջադեպ արդեն արձանագրվել է Հայաստանում, երբ 2016 թվականին տեսախցիկները եռոտանի ընձառյուծ էին «որսացել»։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ականի պատճառով խեղճ կենդանին կորցրել էր վերջույթներից մեկը։

Առաջավորասիական ընձառյուծն այս գիշատչի խոշորագույն ենթատեսակներից մեկն է, որը վերացման եզրին է և Բնության պահպանության միջազգային միության որոշմամբ ընդգրկված է Կարմիր գրքում։ Անկրկնելի գեղեցկություն ունեցող այս հազվագյուտ կենդանուն տարբեր երկրներում տարբեր կերպ են անվանում։ Իրանում այն հայտնի է որպես արաբական կամ պարսկական ընձառյուծ, Ադրբեջանում նրան անվանում են Կովկասյան ընձառյուծ, Հայաստանում` հայկական։ Հիմնականում այս գիշատիչը հանդիպում է Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի լեռներում։

853
թեգերը:
ընձառյուծ, Հայաստան
Ըստ թեմայի
Կովկասյան ընձառյուծը հորանջում է ու քնի պատրաստվում Սյունիքի լեռներում. տեսանյութ
Սյունիքի անտառներում ընձառյուծ է երևացել
Հազվագյուտ հովազի մեկ ամսական ձագերը
Ջրասամույրը կծել է ընձառյուծին ու փրկել է իր ձագին․ տեսանյութ
Վերիշեն. արխիվային լուսանկար

Սյունիքում ճանապարհը փակած անձանցից 8-ը բերման են ենթարկվել, 1-ը` ձերբակալվել

94
(Թարմացված է 12:45 15.05.2021)
Սյունիքում տղամարդիկ ճանապարհը փակել էին` պահանջելով, որ կամավորներին զենք տրամադրեն։ Խուլիգանության հատկանիշներով քրգործ է հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Երեկ` մայիսի 14–ին Սյունիքում ճանապարհը փակած անձանցից 8-ը բերման են ենթարկվել, 1-ը ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը` անդրադառնալով Տեղ գյուղի մոտ կատարված դեպքերին։

Երեկ մի խումբ անձինք փակել էին Սյունիքից Արցախ տանող ճանապարհը` պահանջելով, որպեսզի իշխանություններւ զենք տրամադրեն կամավորներին` Սյունիքի սահմանները պաշտպանելու համար:

«Մայիսի 14-ին, ժամը 15։30-ի սահմաններում, մի խումբ անձինք Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և 10-15 րոպե կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ քաշքշել էին ճանապարհը բացել պահանջող քաղաքացիներին: Ժամը 17։47-ին 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Ադրբեջանցին նշեց` եթե ասեն վերադարձեք, ներողություն կխնդրենք, կգնանք». Վարդենիսի ղեկավար

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանությունը) հատկանիշներով։

Նշվում է նաև, որ հարուցված քրգործով ձերբակալված 44-ամյա տղամարդը ոստիկանության Գորիսի բաժնում բռունցքով կոտրել է աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին։

Կատարվում է նախաքննություն։

Ադրբեջանցիների մի մասը շարունակում է գտնվել ՀՀ տարածքում. ՊՆ–ն հայտարարություն է տարածել

94
թեգերը:
Ձերբակալություն, ՀՀ Ոստիկանություն, Սյունիք, Ճանապարհ
Ըստ թեմայի
«Եկել ենք գործուղման». ռուս զինվորականները Սյունիքում են
Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին
Սյունիքի հարցով Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ–ին
Վերիշենի բնակիչներ

«Ադրբեջանցիները հիմա «ամենալավ» տեղում են». ինչ են պատմում Վերիշենի բնակիչները

174
(Թարմացված է 13:29 15.05.2021)
Վերիշենի բնակիչները նշում են` եթե ադրբեջանցիները չհեռանան Սև լճի տարածքից, ապա իրենք ամբողջ կյանքում «գյուլլի տակ» են ապրելու։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Սյունիքի մարզի Վերիշենի բնակիչներն այս օրերին իրենց բանուգործով են ապրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրանցից մեկը` Ալբերտ Ադունցը, պատմում է, որ Սև լիճն իրենց գյուղից 22 կիլոմետր է հեռու, սակայն ադրբեջանցիներն այնպիսի դիրքում են, որ ամբողջ գյուղը բացվում է նրանց առջև` «ամենալավ» տեղում են։

Житель села Веришен Сюникской области во время беседы с корреспондентами Sputnik Армения
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Ալբերտ Ադունց

«Էս օրերին ամեն մեկը մի բան է պատմում, մտածում ենք, թե ավելի լավ է` ոչ մի լուր չլսենք։ Հարցն էն է, որ ադրբեջանցիներն իրենց կանգնած տեղից գյուղը կարող են ամեն ձև նկարել, այսինքն` եթե այստեղ կանգնած մնան, մենք գյուլլի տակ ենք ապրելու` էլ ձև չկա, որ փրկվենք կամ էլ փախչենք»,–ասաց Ադունցը։

Նա հիշեց` ժամանակին այնքան քեֆեր է արել Սև լճի տարածքում։ Ասում է` «ամենաուժեղ» ձուկն այնտեղ էր, շատ իշխան կար։ Հիմա, սակայն, այլևս չկա։

Վերիշենի մեկ այլ բնակիչ էլ` Վլադիկ Ադամյանը, պատմեց, որ Սև լճի տարածքում սեփականաշնորհված տարածք չկա` բոլորը համայնքին են պատկանում։

Житель села Веришен Сюникской области во время беседы с корреспондентами Sputnik Армения
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Վլադիկ Ադամյան

«Այստեղ հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ են զբաղվում։ Ես, օրինակ, անասուն չունեմ, մենակ հող եմ մշակում։ Դե, առաջվա նման չի էլի, որ 7 օր աշխատեինք` 4 օր ճամփորդեինք, հիմա դժվար ժամանակներ են»,–ասում է Ադամյանը։

Վերիշենի բնակիչները նշում են, որ լուրեր կային, թե այսօր առավոտյան ժամը 7-ին արդեն պետք է համաձայնության գային, որ ադրբեջանցիները հետ քաշվեին։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

174
թեգերը:
Սահման, ադրբեջանցի, Սյունիք
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահը Սյունիքի հետ կապված կարգադրություններ է տվել
Իշխանասարում ադրբեջանցիների ներկայությունը վտանգում է Սյունիքի խմելու ջրի հասանելիությունը
«Եկել ենք գործուղման». ռուս զինվորականները Սյունիքում են
Դավիթ Հարությունյան. արխիվային լուսանկար

Կան մոտեցումներ, որոնք տարբերվում են. Հարությունյանը` Քոչարյանի հետ դաշինք կազմելու մասին

31
(Թարմացված է 14:30 15.05.2021)
Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ համագործակցում են Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ իրենց նպատակը նույնն է։ Նա չբացառեց նաև ՀԱԿ–ի հետ դաշինք կազմելը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքը չմիավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ կան որոշակի մոտեցումներ, որոնք տարբերվում են։ Այս մասին հայտնեց «Պատիվ ունեմ» նախընտրական շտաբի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ դաշինք չկազմեցին Քոչարյանի հետ։

Նշենք, որ ՀՀԿ–ն և «Հայրենիք» կուսակցությունն այսօր դաշինք կազմավորելու մասին հուշագիր ստորագրեցին։ Նրանք ընտրություններին կմասնակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով:

«Մեր նպատակները նույնն են` ունենալ անվտանգ և զարգացող Հայաստան, հեռացնել գործող իշխանություններին։ Սակայն կան մոտեցումներ էլ, որ տարբեր են, բայց սա չի նշանակում, որ մենք չենք համագործակցում։ Մենք համագործակցում ենք, սակայն ընտրողներին նաև այլընտրանք են առաջարկել»,–ասաց Հարությունյանը։

Հարությունյանը հավելեց` այն, որ ընդդիմադիր ուժերը տարբեր ճակատներով են պայքարի գնում, ամենևին էլ չի նշանակում ուժերի փոշիացում։ Ավելին, իրենք կարծում են, որ այդպես ավելի ճիշտ և արդյունավետ է։

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ–ն էլ միանա իրենց դաշինքին` Հարությունյանը նշեց, որ ոչինչ չի բացառում և միայն իշխանության կողմից ստեղծված կեղծ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունն են բացառում։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Վանեցյանը ժամանակին գիտակցեց շնագայլերի էությունը. Սերժ Սարգսյանը` դաշինք կազմելու մասին

31
թեգերը:
«Հայրենիք» կուսակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), «Պատիվ ունեմ» դաշինք, Ռոբերտ Քոչարյան, Դավիթ Հարությունյան
Ըստ թեմայի
Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը
Ի՞նչ ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի ու «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը
Սերժ Սարգսյանի և Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»