Արխիվային լուսանկար

Երևանում ու 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

62
(Թարմացված է 10:50 03.05.2021)
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Աբովյան փ. 22, 22ա, Սայաթ Նովա պող. 8, Թումանյան փ. 28/20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի, 7-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10:30-16:30 Նոր Արեշ 2 փ. 1-30, 29-62, 4-րդ փ. 1-46, 45-59, 11փ. 13-40 սեփական տներ, Մուրացան փ.125-184 սեփ. տներ և 130-138 զույգ համարի սեփական տներ,

11:00-17:00 Բաղրամյան պող. 6 շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թամանյան փ. 3, 5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան, Զարոբյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մայիսի 9-ի, Արագածի, Կողբի փողոցների սեփական տներ, Չեխովի փ․10, Մայիսի 9-ի փ․ 51ա, Շևչենկո փ․ 10 շենքեր, Շևչենկոյի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

11:00-17:00 Հնաբերդ, Գեղաձոր, Նորաշեն և Գեղադիր գյուղեր,

Կոտայքի մարզում՝

11։00-16։00 Եղվարդ համայնք՝ Կոմիտասի, Աբովյան փողոցներ մասնակի, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավանի համայնք՝ 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 և 49 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Ձորաղբյուր և Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ` Մայակ թաղամաս մասնակի,

15։00-17։00 Առինջ գյուղ մասնակի,

Արարատի մարզում՝

10:30-14:30 Մխչյան գյուղ մասնակի,

10:30-16:00 Դալար գյուղ մասնակի,

Տավուշի մարզում՝

11:30-13:00 Դիլիջան համայնք՝ Թեղուտ գյուղ, Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղի մասնակի,

Սյունիքի մարզում՝

09:15-10:35 Քաջարան քաղաք՝ Լեռնագործների փ. 1, 3, 5, 7, 9, Աբովյան փ. 4 շենքեր,

10:45-12:00 Քաջարան քաղաք՝ Աբովյան փ. 5, 6, 7, 8, 9 շենքեր:

Չեռնոբիլի աղետից անցել է 35 տարի. որքանո՞վ է անվտանգ Մեծամորի ատոմակայանը

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

62
թեգերը:
Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), էլեկտրաէներգիա
Ըստ թեմայի
Հայաստանը փորձում է արագացնել Իրանի հետ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը
Եվրամիությունը և ԲՏԱ նախարարությունը Հայաստանում էլեկտրոնային համակարգեր կներդնեն
Չինացի գիտնականները կարողացել են մարդու ջերմությունը վերածել էլեկտրաէներգիայի
Արխիվային լուսանկար

Շրթունքները հինգ րոպեում մեծացնելու հեշտ տարբերակը հաճելիորեն զարմացրել է օգտատերերին

31
(Թարմացված է 13:56 12.05.2021)
Պարզ հնարքն իսկապես կարող է անգնահատելի լինել շատ կանանց համար, որոնք այս կամ այն պատճառով գեղեցկության սրահներ այցելելու հնարավորություն չունեն։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Տան պայմաններում շրթունքները մեծացնելու հեշտ, արագ ու արդյունավետ միջոցը, որով ամերիկացի բլոգեր Բրիթանի Միլերը կիսվել է TikTok-ում, ուրախացրել է  հազարավոր օգտատերերի: Երիտասարդ գեղեցկուհին տեսանյութում ցավ չպատճառող այլընտրանք է առաջարկել բոլոր տեսակի ցավոտ ներարկումներին։ Հրապարակումն արժանացել է Mirror պարբերականի ուշադրությանը:

Գաղտնիքը շատ պարզ է ՝ բավական է շրթունքներին քսել դարչինի փոշուց ու դարչինի յուղից պատրաստված խառնուրդ։ Սկրաբի նման մի բան է ստացվում։

 

​Տեսանյութում աղջիկը մանրամասն պատմում ու ցույց է տալիս, թե ինչպես ու ինչ համամասնությամբ է պետք խառնել բաղադրիչները, ինչպես օգտագործել, որքան պահել ու ինչպես շրթունքների վրայից ճիշտ հանել խառնուրդը:

Արդյունքն ակնհայտ է։ Դարչինի սկրաբը մաքրելուց հետո շուրթերն իսկապես ավելի հաստ ու հրապուրիչ տեսք ունեն։

«Աստված իմ, դրանք իսկապես ահավոր մեծ են երևում։ Ահա, աղջիկներ, հիանալի միջոց», - ասել է Բրիթանին։ Տեսանյութն արդեն ավելի քան 350 հազար «հավանություն» է ստացել։

Աղջիկը վստահեցնում է, որ արդյունքը  մոտ վեց ժամ է պահպանվում, բայց պետք չէ միանգամից փորձել շրթունքների մեծացման այս տարբերակը: Ավելի լավ է թեստ անել ու համոզվել, որ ալերգիկ ռեակցիաներ չկան։

Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել

Դարչինի սկրաբն իրենց վրա փորձարկած օգտատերերն արդեն մեկնաբանություններ են գրել։

««Դարչինի վաճառքը կտրուկ կաճի», «Աստված իմ, շուրթերը սքանչելի տեսք ունեն», «Դարչինը վառում է, բայց արդյունքը դրանարժե»», - գրել են գոհ մնացած բաժանորդները:

Ավելացնենք, որ դարչինի վերականգնող և խթանող հատկությունների մասին վաղուց է հայտնի։ Շուրթերի ծավալի մեծացման էֆեկտը ստացվում է արյան հոսքի շնորհիվ, որը թեթև այրում ու ծակծկոց է առաջացնում։

«Գեղեցկությունը հեշտ չի տրվում». Ռևայի հայուհի կինը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել

31
թեգերը:
դարչին, Կին, շրթունք
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը` սպիտակ զգեստով և շրթունքին ամրացված օղակով
«Դոմ 2»–ի մասնակից Արա Չոբանյանը որոշել է հաստացնել շուրթերը. լուսանկարներ և տեսանյութ
Մամ, շրթունքներդ այսպես արա, նկարվում ենք. Քեշյանը հրապարակել է մոր հետ զրույցը
Դիմակը խանգարո՞ւմ է շուրթերը մեծացրած կամ քիթը փոքրացրած հայերին
Արխիվային լուսանկար

Ջերմաստիճանը կբարձրանա, բայց պետք է պատրաստ լինել կարկուտի. եղանակի տեսություն

44
(Թարմացված է 15:13 12.05.2021)
Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի -Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 13-16-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մինչև վաղը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում մայիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ո՞ր կանանց հետ չեն ամուսնանում. բացատրում են հոգեբանները

44
թեգերը:
արև, Անձրև, Երևան, Մարզ, Հայաստան, եղանակ
Ըստ թեմայի
Երևան-Մոսկվա թռիչքներ. չվացուցակն ու ավիատոմսերի գները
Նոր մասնագիտություն, նոր աշխատանք. պատերազմում վիրավորված տղաներն անգործ չեն մնա
«Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը հասել է Հայաստան
Ռուստամ Մուրադով

Ով է փոխարինել գեներալ Մուրադովին. «Հրապարակ»

57
(Թարմացված է 10:02 13.05.2021)
Խաղաղապահ զորախմբի հրամանատարները պետք է փոխվեն 6 ամիսը մեկ։ Եթե կողմերը առարկություններ չունեն, ապա կարող է երկարաձգվել զորախմբի հրամանատարի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին արդեն փոխարինող կա․ հաջորդ 6 ամիսն Արցախում ծառայությունը կշարունակի ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը, տեղեկացնում է «Հրապարակը»։

Ավդեևն արդեն այսօր կժամանի Ստեփանակերտ, 2 շաբաթվա ընթացքում գործերի ընդունում-հանձնում տեղի կունենա։ Ավդեևւն ազգությամբ ուզբեկ է, ծնվել է 1967-ին, Տաշքենդում, մոտոհրաձգային զորքերի գեներալ է:

Պարգևատրվել է ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», 3-րդ և 4-րդ աստիճանի, Ժուկովի, «Զինվորական վաստակի համար», «Բարեկամության» շքանշաններով, Սուվորովի մեդալով և ՌԴ այլ գերատեսչական պարգևներով։ Ռուստամ Մուրադովն էլ է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալը։ Մուրադովի ջանքերի շնորհիվ հայրենիք վերադարձան Ադրբեջանում գերեվարված 67 հայ ռազմագերիներ։

Խաղաղապահ զորախմբի հրամանատարները պետք է փոխվեն 6 ամիսը մեկ։ Եթե կողմերը առարկություններ չունեն, ապա կարող է երկարաձգվել զորախմբի հրամանատարի ծառայությունը։

Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին

57
թեգերը:
Ալեքսեյ Ավդեև, Արցախ, Ռուստամ Մուրադով
Ըստ թեմայի
«Մուրադովը Փաշինյանի հետ հանդիպել է, գուցե մեզ նոր բան ասի»․ ծնողները կառավարությունում են
Ինչո՞ւ են Արցախում դադարեցվել որոնողափրկարարական աշխատանքները
Հայերի ու ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել Սարուշեն-Կարմիր գյուղ հատվածում