Քննչական կոմիտեի աշխատակիցները դեպքի վայրում են

Սպանության փո՞րձ է եղել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Թոխմախի գերեզմանատան դեպքի մասին

287
(Թարմացված է 20:21 01.05.2021)
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի ինքաձիգ և «ՏՏ» տեսակի ատրճանակ։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Երևան քաղաքի Թոխմախի գերեզմանատանը տեղի ունեցած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու կամ կրելու հատկանիշներով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Попытка убийства на кладбище
Դեպքի վայրը կրակոցներից հետո

Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ մայիսի 1-ին, «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում` Թոխմախի գերեզմանատանը, կան վիրավորներ։ Ըստ տեղեկությունների` նրանց հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել նաև Շենգավիթի և Մալաթիայի թաղապետները։

«Մայիսի 1-ին` ժամը 01.50-ին, «Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 4 անձ: Պարզվել են բժշկական կենտրոն տեղափոխված անձանց ինքնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի ինքաձիգ և «ՏՏ» տեսակի ատրճանակ՝ իրենց փամփշտատուփերով, կրակված պարկուճներ, խոհանոցային դանակ և արնանման հետքեր։

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը (ՔՊ կուսակցություն) Facebook–ի իր էջում մանրամասներ էր հայտնել գիշերը կատարված դեպքից։ Նրա խոսքով` երեկ երեկոյան՝ աշխատանքային հանդիպումից հետո, Մալաթիայի թաղապետ Դավիթ Կարապետյանի հետ նրա մեքենայով Նոր Նորքից վերադառնալիս են եղել, երբ Դավիթ Բեկի փողոցում մեքենան կանգնեցրել է մի մարդ, որն ասել է` վիրավոր է և խնդրել է փրկել իր կյանքը:

Տղամարդուն մեքենայով տեղափոխել են մոտակա հիվանդանոց:

Թաղապետները գիշերային «ռազբորկային» չեն մասնակցել, պարզապես անցնելիս են եղել այդ կողմերով

287
թեգերը:
Քննչական կոմիտե, հիվանդանոց, գերեզման, դանակահարություն, կրակոց, Երևան
Ըստ թեմայի
Ազգականին դանակահարելու և ոստիկանների ուղղությամբ կրակելու դեպքով քրեական գործ է հարուցվել
Դանակահարություն և կրակոցներ Արմավիրի մարզում. կան վիրավորներ
Երևանի գետնանցումներից մեկում 16-ամյա տղայի դանակահարության դեպքը բացահայտվել է
Հաշմանդամի սայլակ

Հայաստանում հաշմանդամությունը կորոշեն նոր սկզբունքով․ Ստեփանյանը` բարեփոխումների մասին

8
Սոցծառայությունների փաթեթը կտրամադրվի քաղաքացու գործունակության աստիճանից ելնելով։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանում մասնագետների ռեեստր կստեղծվի, որոնք կզբաղվեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատմամբ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Մայիսի 5-ին խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում համապատասխան փոփոխությունների փաթեթը:

«Այս փուլում մենք ունենք խմբեր, որոնք բժշկասոցիալական փորձաքննություն են իրականացնում։ Նրանց կազմում ընդգրկված են հաշմանդամությունը հաստատող բժիշկներ»,- ասաց Ստեփանյանը։

Գործող ձևաչափը կփոխարինի ռեեստրով, որում կընդգրկվեն ոչ միայն բժիշկներ, այլև հարակից ոլորտների մասնագետներ։ Քաղաքացու առողջական վիճակի գնահատման խումբը կձևավորվի այցից մեկ օր առաջ՝ ներկայացված գանգատների հիման վրա:

Ստեփանյանի խոսքով` նախատեսվում է նաև մի շարք միջոցներ ձեռնարկել կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: Հետագայում, կախված քաղաքացուն տրամադրած հաշմանդամության կարգից, նրան անհատական ծրագիր կառաջարկվի։ Հնարավոր է` որոշ դեպքերում գործի դրվեն անհատական օգնականի ինստիտուտն ու մի շարք այլ հանրային ծառայություններ:

Քաղաքացին մահից հետո պրոթեզավորվել է, դիմում գրել. Հաշվեքննիչ պալատի ցնցող բացահայտումները

«Մենք վերացնում ենք «հաշմանդամության կարգ» հասկացությունը, այսուհետ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները խմբերի կբաժանվեն ըստ ֆունկցիոնալության աստիճանի՝ թույլ, միջին, ծանր և խորը»,– ասաց Ստեփանյանը:

Սոցծառայությունների փաթեթը կտրամադրվի քաղաքացու գործունակության աստիճանից ելնելով։

Գնահատումը կկատարեն ռեեստրում գրանցված մասնագետները՝ պատահականության սկզբունքով։

Պատերազմի հետքը և՛ հոգում է, և՛ մարմնի վրա. լուսանկարներ

 

8
թեգերը:
հաշմանդամ, Հայաստան
Բողոքի ակցիա

Երևանում գործադուլ հայտարարած վարորդները շուտով երթուղի դուրս կգան. քաղաքապետարան

70
(Թարմացված է 14:09 12.05.2021)
«Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Քաղաքապետարանը հայցում է երևանցիների ներողամտությունը առաջացած անհարմարության համար:

Կոմիտասի պողոտայում երթուղային «Գազել» է այրվել

Հիշեցնենք` Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների ու երթուղայինների վարորդները վաղ առավոտից բողոքի ակցիա էին անում։ Երթուղի դուրս չէին եկել թիվ 35, 20, 5, 45, 38, 33, 26, 4 և մի շարք այլ երթուղիներ սպասարկող ավտոբուսներն ու երթուղայինները։ Վարորդները դժգոհում էին, որ արդեն տևական ժամանակ իրենց վառելիք չի տրամադրվում, որ դուրս գան աշխատանքի:

Վարորդական իրավունքի քննության բարդացումն իրականում զրո էֆեկտ ունի. Տիգրան Քեյան

70
թեգերը:
վարորդ, ավտոբուս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում ավտոմեքենան հայտնվել է փոսում, վարորդին տեղափոխել են հիվանդանոց
Տուժել են վարորդը, ուղևորը. մանրամասներ`Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ից
Շղթայական ավտովթար Վանաձորում. վարորդներից մեկը կին է
Матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Эстонии (8 сентября 2020). Еревaн

Վարազդատ Հարոյանը հեռանում է «Աստանայից». հայտնի է նրա նոր ակումբի անունը

0
(Թարմացված է 15:56 12.05.2021)
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Աստանա» էր տեղափոխվել այս տարվա սկզբին։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա իսպանական Լա լիգայում: Տեղեկությունը հայտնում են ղազախական լրատվամիջոցները:

Ավելի վաղ լրագրող Արարատ Մամբրեյանը իր  տելեգրամ ալիքում հայտնել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` հայ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Կադիսի» հետ:

Նշենք, որ Հարոյանը «Աստանա» էր տեղափոխվել այս տարվա սկզբին։

Մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։ «Աստանան» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հարոյանը` «Աստանա» գնալու, «Տամբովի» պարտքի ու իր նախասիրությունների մասին. բացառիկ զրույց

0