Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Պետք է ուղղենք մեր մեջքը. Փաշինյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

98
(Թարմացված է 11:13 01.05.2021)
Նիկոլ Փաշինյանը նշում է, թե Հայաստանում ապագա կա, և դա կերտելու ենք եռանդուն աշխատանքով։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Հայաստանում ապագա կա, և այդ պայծառ ապագան կերտելու ենք եռանդուն ու ստեղծագործ աշխատանքով: Մայիսի 1-ի` Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ հղած իր ուղերձում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Արմեն Սարգսյան
© Photo / official site of the President of RA / Mkhitar Khachatryan

«Կորոնավիրուսի ճգնաժամը, այնուհետև պատերազմը մեր առջև բացել են բազմաթիվ մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր է միայն բոլորիս համատեղ ամենօրյա աշխատանքով։ 2020 թվականի ճգնաժամը ցույց տվեց բոլոր այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ մեր անկախությունից ի վեր թերացել ենք, դրանց ամենայն լրջությամբ չենք վերաբերվել՝ լինի օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով»,–ասում է Փաշինյանն իր ուղերձում։

Նրա խոսքով` իրենց հետագա քայլերն ուղղված են լինելու յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություններ ստեղծելուն, քաղաքացիների կարողությունների զարգացմանը, կրթության համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, հմտությունների, գիտելիքների անընդհատ զարգացմանը:

Բայդենի ուղերձից հետո Թուրքիան կարող է սառեցնել ԱՄՆ–ի հետ պաշտպանական համաձայնագիրը

Փաշինյանը նշել է նաև, որ հայ ժողովուրդն աշխատող է, ստեղծարար, տաղանդավոր, և իր անմնացորդ աշխատանքով կառուցելու է իր երազած հայրենիքը: Նա հավելել է, թե պետք է բոլորով շարժվենք այդ նպատակի իրականացման ուղղությամբ, ուղղենք մեր մեջքը, հավատանք մեր ուժերին և աշխատանքով կառուցենք ամուր, զարգացած, նորարարական և ապագային նայող պետություն:

Կրկին ունենք բռնի տեղահանված ժողովուրդ. Արցախի նախագահի ուղերձը

98
թեգերը:
աշխատանք, ուղերձ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ի՞նչ պայման է դրել Փաշինյանի առաջ ՀՀԿ–ն` վարչապետ ընտրելու դիմաց
Փաշինյանը որոշել է ՀԱԿ-ից «պոկել» որոշ հեղինակավոր անձանց. «Հրապարակ»
Փաշինյանը Կազանից Հայաստան է վերադառնում այլ ինքնաթիռով
Արխիվային լուսանկար

Դատարանը «Վստրեչի Ապերին» գրավի դիմաց ազատ է արձակել

20
(Թարմացված է 23:13 11.05.2021)
Փետրվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը, որը հայտնի է «Վստրեչի Ապեր» մկանունով, օրեր առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։ Նա նաև հայտնց, որ խափանման միջոցը փոխելու որոշումն այսօր բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում:

Арам Варданян
© Photo : iravaban.net
Արամ Վարդանյան

Թե ինչ չափի գրավ է կիրառվել Վարդանյանին կալանքից ազատելու դիմաց, Արևիկ Խաչատրյանը չհստակեցրեց։ Մամուլում շրջանառվում է 2 թիվ` 2 մլն և 50 մլն դրամ։

Հիշեցնենք, որ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով, 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

«Գողական ճշտից» անդին. Հայաստանի դատապարտյալները մասնակցում են միջազգային առցանց մրցաշարի

Հունվարի 8-ին դատավոր Վաչե Մարգարյանը գործը դատաքննության նախապատրաստելիս անդրադառնալով Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցին, որոշել է փոխել խափանման միջոցն ու 75 մլն դրամ գրավի կիրառումը համարել թույլատրելի, ինչի դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել:

Փետրվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել։

Ռուսաստանի «օրենքով գողերը» սկսել են հրաժարվել իրենց տիտղոսից

20
թեգերը:
ՀՀ դատախազություն, գրավ, Դատարան, Արամ Վարդանյան
Ըստ թեմայի
Ո՞ր քրեական գործի շրջանակում են որոշել կալանավորել «Վստրեչի ապերին»
Ոստիկանները բերման են ենթարկել «Վստրեչի ապերին». տեսանյութ
«Մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի». «Վստրեչի ապերի» փաստաբանը կբողոքարկի
Մարգարայի բնակիչ Ստեփանը` դաշտում

«Եթե մերը չի ծախվում, դրսից ինչո՞ւ են բերում». գյուղացիները թևաթափ են` կանաչեղենը թափել են

69
(Թարմացված է 22:44 11.05.2021)
Կանաչեղենի վաճառքի առումով տարին հաջող չի եղել գյուղացիների համար. անգամ 30 դրամով չեն կարողացել 1 կապն իրացնել։ Գյուղացիները կա՛մ հենց շուկայում են թողել կանաչին և տուն վերադարձել, կա՛մ էլ թափել են այն։ Նրանք նշում են` պատճառը դրսից ներմուծման ապրանքի ծավալներն են։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik. Գյուղացիներն այս տարի լուրջ խնդրի առաջ են կանգնել. բերքը ոչ մի կերպ չի վաճառվում։ Մասնավորապես, նախորդ ամիս նման խնդիր է առաջացել կանաչեղենի շուկայում։ Եթե Երևանում ապրիլին վերավաճառողները կանաչին 100-150 դրամով էին վաճառում, ապա գյուղացիներն այն իրացնել չեն կարողացել անգամ 30 դրամով։ Պատճառը ոչ միայն բերքի արտահանումը կազմակերպել չկարողանալն է, այլ նաև իրանական ապրանքով հայկական շուկան ողողելը։ Գյուղացիները վախենում են, որ շուտով վարունգն ու լոլիկն էլ են արժանանալու կանաչեղենի բախտին: Խնդրի առնչությամբ Sputnik Արմենիան զրուցել է գյուղացիների հետ, պատկան մարմիններից էլ ներմուծման մասին փաստող տեղեկատվություն ստացել։

Գյուղացիները մտահոգ են` այսպես ո՞նց են ապրելու

Արմավիրի մարզի Մարգարա գյուղում ենք։ Այս օրերին գյուղացիներն արդեն անցել են լոլիկ և վարունգ քաղելուն, իսկ որոշները բիբարի սածիլ են տնկում։ Դաշտերից մեկում ամուսինների ենք հանդիպում` Ալլային և Վարդանին. նրանք նույնպես կանաչեղեն են ունեցել, որը վաճառել չեն կարողացել։

Жительница села Маргара Алла за работой
© Sputnik / Asatur Yesayants
Տիկին Ալլան

«Համեմ, կոտեմ, սպանախ, բազուկի ճավ ունեի, բայց չեմ կարողացել վաճառել։ Այսինքն` բազուկը տարա «Մեյմանդյարի» շուկա, բայց անգամ 30 դրամով չկարողացա վաճառել ու բերեցի, խոզերի դեմը լցրինք, ինչ անենք... Հիմա արդեն վերջանալու վրա է կանաչեղենը։ Էդ դարդից պրծանք։ Թե չէ` քաղում ես, մաքրում, փունջ անում ու թափում»,–ասում է ամուսինը։

Նրա խոսքով` հիմա նույն խնդրի առաջ են կանգնելու վարունգի հարցում. նախորդ տարի մինչև հունիս վարունգը 250 դրամ էր, իսկ հիմա նոր–նոր է դրա սեզոնը բացվում, բայց այն արդեն 150 դրամով են վաճառում։

Жители села Маргара, супруги Вардан и Алла за работой
© Sputnik / Asatur Yesayants
Ալլան և Վարդանը

Վարդանն ասում է` միլիոններով ծախս են արել` հոսանք են միացրել ջերմոցում, սերմ են գնել, էլ չասած չարչարանքը։ Ասում է` շատ լավ է, որ գյուղացիներին առանց տոկոսի վարկ են տրամադրում, բայց ապրանքի իրացման խնդիրն էլ պետք է լուծվի, քանի որ ծախսը փակել չեն կարողանում։

«Խնդիրն այն է, որ մեր շուկան փոքր է, դրսից էլ ապրանք շատ է գալիս։ Դե, եթե Իրանից գալիս է ու ավելի էժան է (քանի որ այնտեղ ջերմոցը ջեռուցելու գինը կոպեկներ են), մերն ինչպե՞ս կվաճառվի։ Հիմա կա՛մ պիտի քիչ ներմուծեն, կա՛մ էլ մտածեն մեր ապրանքը դուրս տանելու մասին»,–ասում է Վարդանը։

Մինչ մենք զրուցում ենք, նրա կինը խոտ է հավաքում անասունների համար։ Տիկին Ալլան ասում է, որ բանջարեղենը չի վաճառվում այն գնով, որ գյուղացին իր աշխատանքի արդյունքը տեսնի։

«Մեր աշխատանքն իր ծախսերը չի հանում, թևաթափ ենք լինում։ Աչքիդ առաջ քո չարչարանքը թափելը լավ չէ»,–ասում է նա։

Грядки с саженцами в селе Маргара
© Sputnik / Asatur Yesayants
Մարգարա

Հարևան դաշտում հանդիպում ենք Ստեփանին, որն էլ հարսի և աղջկա հետ բիբարի սածիլներ է դնում։ Ասում է` ապրիլին 230 կապ սպանախ է թողել «Մեմանդյարի» շուկայում ու դատարկ ձեռքով տուն եկել` գնորդ չի եղել։ Իսկ մեկ կապի գինը 30 դրամ է եղել։

Житель села Маргара Степан за работой
© Sputnik / Asatur Yesayants
Մարգարայի բնակիչ Ստեփանը

«Ժողովրդի ձեռքը փող չկա, աշխատանք չկա` երկրից գնում են։ Դրան գումարած` դրսից` այս դեպքում արդեն Իրանից եկող ապրանքը մեզ շատ է խփում։ Եթե մենք ապրանք ունենք, որը չի ծախվում և թափում ենք, դրսից բերում են, որ ի՞նչ։ Դաշտերում հերթով ֆռֆռացեք ու հարցրեք, տեսեք մի գյուղացի կգտնե՞ք, որ բանկին պարտք չէ, որ վարկով չի հողը վարում–ցանում»,–ասում է Ստեփանը։

Рука жителя села Маргара Вардана
© Sputnik / Asatur Yesayants
Գյուղացու` աշխատանքից կոշտացած ձեռքը

Նա նշում է նաև, որ գյուղը շատ է սիրում, և չնայած տղան Ռուսաստանում է` արտագնա աշխատանքի է գնացել, սակայն ինքը գյուղից գնացողը չէ։ Ստեփանի խոսքով` եթե ամեն գյուղում ապրանքի չափ նշանակեն, ասեն` ով որակյալ ապրանք ունի, այսքան կգ բերեք, պետությունը կգնի ու կարտահանի, հարցը կլուծվի։

Название села Маргара на арке у въезда в село
© Sputnik / Asatur Yesayants
Մարգարայի ճանապարհը

Տեղի բնակիչներից Համլետ Բենիամինյանին էլ հանդիպում ենք անասունների համար խոտ քաղելիս։ Ասում է` վարունգն արդեն քաղել է, պետք է շուկա տանի, բայց գներին ծանոթացել է, և այդ գնով վաճառելու դեպքում նորից ձմռան հույսը լինելու է ունեցած միակ կովը։

Житель села Маргара Гамлет Бениаминян за работой
© Sputnik / Asatur Yesayants
Համլետ Բենիամինյան

«Ասում ենք` գոնե թող մի քիչ էլ վատանա վիճակը ու վերջ։ Վարունգից շահույթ չենք ստանալու, բայց ի՞նչ անենք։ Լավ է` ես համեմ, պետրուշկա ունեի, դեկտեմբեր–հունվարին ծախեցի, թե չէ էս սեզոնին որ թողնեի, մյուսների պես տակ էի տալու։ Դե, ինչ անենք, ճար չկա` ո՛չ հիմնարկ կա, ո՛չ ուրիշ աշխատատեղ, և մենք էլ հողի հետ ենք կռիվ տալիս ու բերքը վաճառում այն գնով, ինչ գնով ուզում են»,–ասաց Բենիամինյանը։ Նա հավելեց, որ այս տարի ջերմոց է սարքել վարունգի համար, որի վրա 700 000 դրամ է ծախսել։ Այս գումարը եղած բերքով հետ բերելու հույս չկա։

Житель села Маргара Гамлет Бениаминян за работой
© Sputnik / Asatur Yesayants
Համլետ Բենիամինյան

Ինչի՞ մասին են խոսում թվերը

Այս տարվա հունվարի 1-ից ՀՀ-ում արգելվել է թուրքական ապրանքների ներկրումը, ինչի ֆոնին էականորեն ավելացել են հենց Իրանից ներմուծվող բանջարեղենի ներմուծման ծավալները։ ՀՀ պետեկամուտների նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ թարմ կանաչեղենի ներմուծման ծավալները կրճատվել են. եթե նախորդ տարվա հունվար–մարտ ամիսներին Իրանից ՀՀ էր ներմուծվել 61 տոննա թարմ կանաչի, ապա այս տարի միայն 0.7 տոննա կանաչի է ներմուծվել (ի դեպ, 90 տոկոսն անանուխ է եղել)։ Ինչ վերաբերում է բանջարեղենին, ապա այս տարի 1674.4 տոննա վարունգ և 1311.4 տոննա լոլիկ է ներմուծվել` նախորդ տարվա 1283.7 տոննա վարունգի և 122.6 տոննա լոլիկի համեմատ։

Սակայն պատկերը փոխվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալներով։ Նախարարությունը հղում է տալիս Սննդամթերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվությանը` տրամադրելով այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ ներմուծված լոլիկի, վարունգի և կանաչեղենի վերաբերյալ վիճակագրական տվյալները։ Մասնավորապես, ապրիլի 31-ի դրությամբ Իրանից ներմուծվել է 256 տոննա կանաչի, 1696 տոննա վարունգ և 1667 տոննա լոլիկ։ Ստացվում է` ապրիլ ամսին է կանաչեղենի 99 տոկոսը ներմուծվել ՀՀ։

Նախարարությունից ևս փաստում են, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքից հետո հայկական շուկայում ավելացել են իրանական ապրանքները։ Օրինակ, այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ Իրանից ներմուծվել է շուրջ 19 800 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 10 700 տոննայի դիմաց։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա ապրիլի 30-ի դրությամբ Թուրքիայից ներմուծված թարմ պտուղ-բանջարեղենի ծավալը կազմել էր 10 400 տոննա։

Խաղողը կմնա՞ դաշտերում. խաղողագործն ու գինեգործը հայտնվել են դժվար իրավիճակում

Իսկ թե ներմուծման այս ծավալների մեջ վաճառքի առումով հայկականը որքան տեղ պետք է զբաղեցնի շուկայում` արդեն իսկ պարզ է գյուղացիների վիճակից։ Հուսանք, որ ամռան ամիսներին գյուղացիները ստիպված չեն լինի թափել ողջ տարվա եկամուտն ապահովող վարունգի և լոլիկի բերքը, ինչպես եղել է կանաչեղենի պարագայում։

Մաղում ջուր պահելն անհնար է. կբավարարի՞ Ազատի ջրամբարում եղածը ոռոգման ողջ սեզոնի համար

69
թեգերը:
բերք, կանաչեղեն, գյուղացի
Ըստ թեմայի
Գյուղացիները ճանապարհներն այլևս չե՞ն փակի. Փաշինյանը վստահեցնում է` ջուր շատ կա
Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից
Տարաները դեռ լիքն են. արտադրողներն այս տարվա համար գյուղացուն մեծ խոստումներ չեն տալիս

Իսրայելի Հոլոն քաղաքի վրա հրթիռային հարվածի հետևանքները. տեսանյութ

0
(Թարմացված է 00:05 12.05.2021)
Գազայի հատվածից բարձր ինտենսիվությամբ հրթիռակոծությունները Իսրայելի ուղղությամբ շարունակվել են։ Զինվորականները բնակիչներին խնդրում են թաքնվել ապաստարաններում։

Զինվորականների տվյալներով` վերջին 18 ժամվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 300 հրթիռ է արձակվել, այսինքն գրեթե անդադար ռմբակոծել են` ամեն երեք րոպեն մեկ։

Հայտնում են, որ Աշկելոն և Աշդոդ քաղաքներում արկերն ընկել են անմիջապես բնակելի շենքերի վրա։

Երկրի կենտրոնական և հարավային մասերի բնակիչներին զինվորականները խորհուրդ են տվել թաքնվել ռմբապաստարաններում։ Որքան ժամանակ է այնտեղ պետք մնալ, դեռ հայտնի չէ։

Հոլոն քաղաքում հրթիռն ընկել է «Էգեդա» ավտոբուսի վրա, որից հրթիռակոծությունից առաջ ուղևորները հասցրել են դուրս գալ։ Վարորդը, լսելով տագնապի ազդանշանը, բացել է դռներն ու խնդրել ուղևորներին դուրս գալ, որից հետո ինքն էլ լքել է ավտոբուսը։ Ավտոբուսը բնակելի թաղամասում էր գտնվում, այն ամբողջությամբ այրվել է։

Հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ, այդ թվում` 5 տարեկան երեխա։

Իսրայելական տանկերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի տարածքներին

0
թեգերը:
տեսանյութ, հրթիռ, Իսրայել
Ըստ թեմայի
Եգիպտոսից դուրս եկանք, համավարակից էլ դուրս կգանք․ Ցինկերը՝ ՀՀ-Իսրայել գործակցության մասին
Թուրքիայի ու Ադրբեջանի կողքով. Հայաստան-Իսրայել հարաբերությունների զարգացման ժամանակն է
Ինչու էր Զելենսկին այցելել Իսրայել և ինչու Հոլոքոստին նվիրված միջոցառմանը չմասնակցեց