Արխիվային լուսանկար

Կրակոցներ ու դանակահարություն Թոխմախի գերեզմանատանը. 4 մարդ հիվանդանոցում են

0
(Թարմացված է 09:44 01.05.2021)
Ըստ տեղեկությունների` վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթի և Մալաթիայի թաղապետները։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի– Sputnik. Այսօր՝ մայիսի 1-ին, «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում` Թոխմախի գերեզմանատանը, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ ժամը 00։20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ  իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի` հրազենային վնասվածքներով, 1 հոգի էլ դանակահարված։ 

Ըստ տեղեկությունների` վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթի և Մալաթիայի թաղապետները։

Ոստիկաները պարզել են դեպքի վայրը (Թոխմախի գերեզմանատուն), որտեղ հայտնաբերել են ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ, արնանման հետքեր։

Կրակոցներ Երևանում. ոստիկանները զինված տղամարդուն բերման են ենթարկել

0
թեգերը:
Վիրավոր, հիվանդանոց, Երևան, կրակոց
Ըստ թեմայի
Կրակոցներ Երևանում. մի քանի մարդ հիվանդանոց է տեղափոխվել
Գեղարքունիքում հարսանիքի ընթացքում կրակոցներ են հնչել
Կրակոցներ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան մոտ. կասկածյալներից մեկը քաղաքապետ է
Վլադիրմի Գասպարյան

Վովա Գասպարյանի Սևանի առանձնատանը կրկին ապամոնտաժման աշխատանքներ են արվելո՞ւ. «Ժողովուրդ»

0
(Թարմացված է 10:44 11.05.2021)
Շքեղ ամառանոցը գտնվում է Սևանի արևելյան ափում՝ Սևան-Շորժա ճանապարհի հարևանությամբ՝ Ծիծեռնակ և Դրախտիկ գյուղերի միջև ընկած հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում անդրադարձել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանում գտնվող առանձնատան տարածքում իրականացվող չափագրումներին։

Թերթը գրում է, որ դա նշանակում է, որ առաջիկայում այդ տարածքում կրկին ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվելու:

ъԻնչպես հայտնի է, դեռ 2020թ. սեպտեմբերի 6-ին Սևանում ապամոնտաժվեցին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան տարածքում գտնվող այն շինությունները, որոնք տեղակայված են սահմանված նիշից (1903 մ-խմբ.) ներքև։ Այդ ժամանակ հայտարարվեց, թե ապամոնտաժումը արվում է Վլադիմիր Գասպարյանի համաձայնությամբ ու գիտությամբ: Սակայն այժմ, փաստորեն, չափագրման նոր աշխատանքներ են կատարվելու, և կրկին ապամոնտաժում կկատարվի»,–գրում է թերթը։

«Ժողովուրդը» հիշեցնում է, որ տարածքը Գասպարյանի զոքանչի՝ Հեղուշ Գալստյանի անունով է գրանցված։ Շքեղ ամառանոցը գտնվում է Սևանի արևելյան ափում՝ Սևան-Շորժա ճանապարհի հարևանությամբ՝ Ծիծեռնակ և Դրախտիկ գյուղերի միջև ընկած հատվածում։ Երկու պարսպով պաշտպանված, ներսում փոքր մատուռով հսկա տարածքն առաջին անգամ կառուցապատվել է 2004-ին։

«Փաստորեն՝ հետպատերազմական Հայաստանում միակ խնդիրը, որ մնացել է լուծելու, Գասպարյանի առանձնատան որոշ մասերն են. դա որ քանդվի, մնացած հարցերը ինքնաբերաբար կկարգավորվեն»,–գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Զոհված ոստիկանների իրական թիվը թաքցրել են ու գաղտագողի հուղարկավորել. Վլադիմիր Գասպարյան

Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 6–ին «Ջրային կոմիտեում» խորհրդական աշխատող Սասուն Միրոյանը գրել էր, որ ապամոնտաժվում են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Սևանի առանձնատան այն հատվածները, որոնք գտնվում են ծովի մակերևույթից մինչև 1903 մ նիշից ներքև:

Դրան հաջորդեց փաստաբան Տիգրան Աթանեսյանի արձագանքը, որն էլ իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե ոչ ոք չի եկել և չի քանդում Գասպարյանի ամառանոցը: Նրա խոսքով` հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Գասպարյանի ցուցումով ՝ լողափի տարածքը բարեկարգելու համար։

0
թեգերը:
առանձնատուն, Սևան, Վլադիմիր Գասպարյան
Ըստ թեմայի
Կուսակցաշինության բումը, կամ ո՞ր տեղի համար կպայքարեն ՀԱԿ-ն ու ԼՀԿ-ն. «Հրապարակ»
Լամպ

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հատվածներում

0
(Թարմացված է 09:29 11.05.2021)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 8, 8/1, 8/2, 10, 10/1, 14 շենքեր, Մոլդովական փ. 20, 22, 24, 24/1, 24/2, 26, 26/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կորյունի փ. 7 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

11:00-17:00 Գարեգին Նժդեհի հրապարակի ոչ բնակիչ-բաժանորդներ,

Ներքին Չարբախ 3, 5 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Շիրակի փ․13, 15, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կոմիտասի պող. 23/3 շենք, Ազատության պող. 12 շենք, Թամանյան փ. 1 շենք, Բաղրամյան պող. 2 փակ. 8 շենք, Անտառային փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Ավետիսյան փ. 63 շենք, Հակոբյան փ. 2 շենք, Զարյան փ. 2 շենք, Բաղրամյան պ. 22 շենք, Մամիկոնյանց փ. 34, 34ա, 24Գ, 36/1, 36/2, 36/8 շենքեր, Իսակովի պող. 52/1, 52/2, 52/3, 52/4, 52/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Արարատի մարզում՝

10:00-12:00 Մարմարաշեն գյուղ մասնակի,

10:30-12:30 Եղեգնավան և Լուսառատ գյուղեր,

10:00-16:00 Վեդի քաղաք՝ Անդրանիկավան գյուղ մասնակի,

10:30-16:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Բերքանուշ գյուղ մասնակի,

13:00-14:00 Նոր Կյուրի գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի, Ելփին, Չիվա, Ռինդ, Արենի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Հայկական ատոմակայանը հավանական երկրաշարժից չի տուժի. ռուս մասնագետ

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան փողոցներ, Սաֆարյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաձոր քաղաք՝ Ծաղկաձորի քաղաքապետարան, Հայփոստ, “Արարատբանկ” ընկերություն, Չարենցի, Կեչառիսի, Օրբելի եղբայրներ, Մագիստրոսի փողոցներ, «Ռոսիա» հյուրանոց, «Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիր, «Կեչառիս» հյուրանոցային համալիր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Ձորաղբյուր և Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,

Գեղարքունիքի մարզում՝

11։10-15։00 Մեծ Մասրիկ, Կուտական, Կախակն, Տրետուք գյուղեր, “Հրանտ Կարապետյան” ՍՊԸ, հեռոստակայան, “Գոգա-Սեդա” գազալցակայան և “Լուսինե Խաչատրյան” ՍՊԸ,

Սյունիքի մարզում՝

10:30-12:00 Սիսիան քաղաք՝ Սիսական փ. 46, 46ա, 50, 50ա շենքեր ,Ա.Մանուկյան փ. շենք,

12:30-13:30 Սիսիան քաղաք՝ Իսրաելյան փ. 39, 39գ շենքեր, Նժդեհի փ. 2, 3, 4 շենքեր, Սիսական փ. 34 շենք, Ա.Մանուկյան փ. 3 շենք, Իսրայելյան փ. 35, 37 շենքեր, Ադոնցի փ. 1/1, 1/2, 1/4 շենքեր,

14:00-15:00 Սիսիան քաղաք՝ Իսրաելյան փողողց մասնակի, Ադամյան փ. 11 շենք, Սիսական փ.64 շենք,

15:30-16:30 Սիսիան քաղաք՝ Չարենց փ. 12 շենք,

11:00-16:00 Գորիս քաղաք՝ Հին վանքի տակ թաղամաս,

09:30-12:00 Գեղի գյուղ մասնակի,

10:00-15:00 Շինուհայր գյուղ մասնակի,

10:30-17:00 Խնձորոսկ գյուղ մասնակի,

11:00-17:00 Աղիտու գյուղ,

15:30-17:00 Հալիձոր գյուղ մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

0
թեգերը:
Մարզ, էլեկտրաէներգիա, Լույս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Տեղումները 2 օրով հեռանում են. եղանակի տեսություն
Հայաստանում դպրոցականը հին ձեռագրերի տառատեսակը էլեկտրոնայինի ձևափոխող ծրագիր է ստեղծել
Բժիշկն ասել է՝ որ ըմպելիքները չի կարելի խմել սոված փորին