Երևան

7-8 աստիճան կցրտի, որոշ մարզերում հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն

119
(Թարմացված է 10:39 01.05.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի– Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 3-4-ն՝ առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 1-2-ը, 5-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Պաշարները սպառվել են․ նավթի մեկ բարելի համար 74 դոլար են կանխատեսում

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին՝ հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 2-4-ն՝ աստիճանաբար ցերեկը նույնքան կբարձրանա:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում մայիսի 1-2-ը, 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 3-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում մայիսի 1–ի գիշերը կգրանցվի 13-15 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +16...+18 աստիճան։

«Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացնող Մոնիկա Գրիգորյանն արդեն Նյու Յորքում է

119
թեգերը:
Կարկուտ, Անձրև, Երևան, Արցախ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում (1190)
Վերիշեն. արխիվային լուսանկար

Սյունիքում ճանապարհը փակած անձանցից 8-ը բերման են ենթարկվել, 1-ը` ձերբակալվել

102
(Թարմացված է 12:45 15.05.2021)
Սյունիքում տղամարդիկ ճանապարհը փակել էին` պահանջելով, որ կամավորներին զենք տրամադրեն։ Խուլիգանության հատկանիշներով քրգործ է հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Երեկ` մայիսի 14–ին Սյունիքում ճանապարհը փակած անձանցից 8-ը բերման են ենթարկվել, 1-ը ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը` անդրադառնալով Տեղ գյուղի մոտ կատարված դեպքերին։

Երեկ մի խումբ անձինք փակել էին Սյունիքից Արցախ տանող ճանապարհը` պահանջելով, որպեսզի իշխանություններւ զենք տրամադրեն կամավորներին` Սյունիքի սահմանները պաշտպանելու համար:

«Մայիսի 14-ին, ժամը 15։30-ի սահմաններում, մի խումբ անձինք Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և 10-15 րոպե կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ քաշքշել էին ճանապարհը բացել պահանջող քաղաքացիներին: Ժամը 17։47-ին 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Ադրբեջանցին նշեց` եթե ասեն վերադարձեք, ներողություն կխնդրենք, կգնանք». Վարդենիսի ղեկավար

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանությունը) հատկանիշներով։

Նշվում է նաև, որ հարուցված քրգործով ձերբակալված 44-ամյա տղամարդը ոստիկանության Գորիսի բաժնում բռունցքով կոտրել է աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին։

Կատարվում է նախաքննություն։

Ադրբեջանցիների մի մասը շարունակում է գտնվել ՀՀ տարածքում. ՊՆ–ն հայտարարություն է տարածել

102
թեգերը:
Ձերբակալություն, ՀՀ Ոստիկանություն, Սյունիք, Ճանապարհ
Ըստ թեմայի
«Եկել ենք գործուղման». ռուս զինվորականները Սյունիքում են
Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին
Սյունիքի հարցով Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ–ին
Վերիշենի բնակիչներ

«Ադրբեջանցիները հիմա «ամենալավ» տեղում են». ինչ են պատմում Վերիշենի բնակիչները

189
(Թարմացված է 13:29 15.05.2021)
Վերիշենի բնակիչները նշում են` եթե ադրբեջանցիները չհեռանան Սև լճի տարածքից, ապա իրենք ամբողջ կյանքում «գյուլլի տակ» են ապրելու։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Սյունիքի մարզի Վերիշենի բնակիչներն այս օրերին իրենց բանուգործով են ապրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրանցից մեկը` Ալբերտ Ադունցը, պատմում է, որ Սև լիճն իրենց գյուղից 22 կիլոմետր է հեռու, սակայն ադրբեջանցիներն այնպիսի դիրքում են, որ ամբողջ գյուղը բացվում է նրանց առջև` «ամենալավ» տեղում են։

Житель села Веришен Сюникской области во время беседы с корреспондентами Sputnik Армения
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Ալբերտ Ադունց

«Էս օրերին ամեն մեկը մի բան է պատմում, մտածում ենք, թե ավելի լավ է` ոչ մի լուր չլսենք։ Հարցն էն է, որ ադրբեջանցիներն իրենց կանգնած տեղից գյուղը կարող են ամեն ձև նկարել, այսինքն` եթե այստեղ կանգնած մնան, մենք գյուլլի տակ ենք ապրելու` էլ ձև չկա, որ փրկվենք կամ էլ փախչենք»,–ասաց Ադունցը։

Նա հիշեց` ժամանակին այնքան քեֆեր է արել Սև լճի տարածքում։ Ասում է` «ամենաուժեղ» ձուկն այնտեղ էր, շատ իշխան կար։ Հիմա, սակայն, այլևս չկա։

Վերիշենի մեկ այլ բնակիչ էլ` Վլադիկ Ադամյանը, պատմեց, որ Սև լճի տարածքում սեփականաշնորհված տարածք չկա` բոլորը համայնքին են պատկանում։

Житель села Веришен Сюникской области во время беседы с корреспондентами Sputnik Армения
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Վլադիկ Ադամյան

«Այստեղ հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ են զբաղվում։ Ես, օրինակ, անասուն չունեմ, մենակ հող եմ մշակում։ Դե, առաջվա նման չի էլի, որ 7 օր աշխատեինք` 4 օր ճամփորդեինք, հիմա դժվար ժամանակներ են»,–ասում է Ադամյանը։

Վերիշենի բնակիչները նշում են, որ լուրեր կային, թե այսօր առավոտյան ժամը 7-ին արդեն պետք է համաձայնության գային, որ ադրբեջանցիները հետ քաշվեին։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

189
թեգերը:
Սահման, ադրբեջանցի, Սյունիք
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահը Սյունիքի հետ կապված կարգադրություններ է տվել
Իշխանասարում ադրբեջանցիների ներկայությունը վտանգում է Սյունիքի խմելու ջրի հասանելիությունը
«Եկել ենք գործուղման». ռուս զինվորականները Սյունիքում են
Հայկական ԱԷԿ

Ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց. այն 141 օր չի աշխատի

0
Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Այսօր հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը (ՊՆՎ-2021)՝ կայանի արդիականացման և շահագորժման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում։ Նման հաղորդագրություն է տարածել Հայկական ԱԷԿ-ը:

Սա նշանակում է, որ հայկական ԱԷԿ-ն այսօրվանից կկանգնեցվի 141 օրով՝ սա ամենաերկարատև պլանային-նախազգուշացնող վերանորոգումն է նախագծի մեկնարկից ի վեր։

«Անցյալ տարին նվիրված էր ՊՆՎ-2021 շրջանակում նորոգման աշխատանքների նախապատրաստմանը․ անցկացվել են անհրաժեշտ բոլոր ստուգումները, մատակարարվել են սարքավորումները, իրականացվել են ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման աշխատանքները։ Հիմնական բոլոր միջոցառումները կիրականացվեն մինչև 2021-ի հոկտեմբերը նեռարյալ»,–ասել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը։

Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կունենա

Այս տարի լրանում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքի մեկնարկի 45-ամյակը՝ 45 տարի առաջ այն միացել է էներգահամակարգին։ Ի դեպ, արդիականացումից հետո այն հնարավոր կլինի շահագործել առնվազն մինչև 2036 թվականը։

«Աշխատանքներն իրականացնելու նպատակով կայան է ժամանել ռուսաստանցի 120 մասնագետ։ Այս տարվա ընթացքում, նորոգման ժամանակահատվածում, Ռուսաստանից կներգրավվի շուրջ 350 ատոմագործ։ Սա Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման կարևոր փուլ է, և ուրախ ենք մասնակցել այս իրադարձությանը և օգնել մեր ընկերներին կերտել Հայաստանի ատոմային ոլորտի պատմությունը»,–ասել է Յուրի Սվիրիդենկոն ՝ հայկական ԱԷԿ-ի շահագորժման ժամկետի երկարացման նախագծի ղեկավարը ռուսական կողմից:

Նշենք, որ արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

Չեռնոբիլի աղետից անցել է 35 տարի. որքանո՞վ է անվտանգ Մեծամորի ատոմակայանը

0
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, ատոմակայան
Ըստ թեմայի
Նոր ատոմակայանի, նոր պղնձաձուլարանի ու երկաթուղու բացումը մեկ շղթայի օղակներ են. Փաշինյան
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հայաստանում երկրորդ ատոմակայան կառուցելու հնարավորությունը
Մեծամորի էներգետիկները կուսումնասիրեն ռուսական ատոմակայանների փորձը