Արխիվային լուսանկար

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 962-ի վիճակը ծանր է, 233-ինը՝ ծայրահեղ ծանր

45
Կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում երկարատև վերականգնման շրջան անցնել:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդ անձանցից ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ծանր է 962-ի վիճակը, իսկ ծայրահեղ ծանր՝ 233-ինը: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Ստացիոնար բուժում ստացող 2294 քաղաքացուց 76-ն էլ միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերին։ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը»,- գրել է Սիմոնյանը:

Փոխնախարարի խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 536–ով և դարձել 216064։ 

Ապրիլի 30-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 12803 մարդ, կատարվել է 983656 թեստավորում, առողջացել են վարակվածներից 198135-ը: Գրանցվել է մահվան 4108 դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 1018 է։

Հնդկաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 386 հազար դեպք

45
թեգերը:
հիվանդ, Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի դեմ պատվաստումից առաջ պե՞տք է թեստ հանձնել. պատասխանում է նախարարությունը
Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հասանելի կլինի 18-ից բարձր քաղաքացիների համար
«Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո կար թուլություն, մկանային ցավ»․ Ավանեսյան
Հայոկն ու Անահիտ Սիմոնյանը

Շնորհավո՜ր ծնունդդ, իմ թանկագին տղամարդ. Անահիտ Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

186
(Թարմացված է 16:49 18.05.2021)
Անահիտ Սիմոնյանի էջի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու երջանկություն մաղթել տղային։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Հայտնի երգիչ Հայկոյի և դիզայներ Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը, այսօր դառնում է 10 տարեկան, ինչի առթիվ Անահիտը Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել ու շնորհավորել նրան։ Տեսանյութում երգչուհին մեկտեղել է որդու տարբեր տարիների լուսանկարներն ու տեսաշարերը։

«Շնորհավո՜ր ծնունդդ, իմ թանկագին տղամարդ, իմ սիրելի որդի։ Ես աշխարհի ամենաերջանիկ մայրն եմ, քանի որ ունեմ քեզ։ Ես քեզ շատ սիրում եմ և ուզում եմ ցանկանալ շատ հաջողություններ, հավատարիմ ընկերներ, սեր և մեծ հնարավորություններ: Եվ, ամենակարևորը` եղիր առողջ, ուժեղ և ամուր։Սիրում եմ քեզ ամբողջ սրտով»,–գրել է Անահիտը։

Նրա էջի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու երջանկություն մաղթել տղային։

««Շնորհավոր, հրաշք տղա», «Առողջ ու երջանիկ ապրես»,«Խաղաղ երկրում մեծանաս»»,–գրել են նրանք։

Երգիչ Հայկոն միացել է շիշ բացելու չելենջին. տեսանյութ

Նշենք, որ նախորդ տարի հայտնի դարձավ, որ Հայկոն և Անահիտ Սիմոնյանը ամուսնալուծվել են։ Երգչուհին նշել էր, որ հիմա իրենք շատ ավելի լավ ընկերներ են, քան առաջ։

Հիշեցնենք, որ Հայկոն և Անահիտը ամուսնացել են 2010 թվականին։

186
թեգերը:
շնորհավորանք, ծնունդ, որդի, Հայկո, Անահիտ Սիմոնյան
Սիրուշո

Սիրուշոն պարում է իր «Body On Body» երգի տակ. տեսանյութ

230
(Թարմացված է 15:14 18.05.2021)
Սիրուշոյի հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել ու ստեղծագործական նոր հաջողություններ մաղթել երգչուհուն։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Ճանաչված երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում պարում է իր «Body On Body» երգի տակ։

Նշենք, որ երգն իսկական հիթ է դարձել սոցցանցերում։ Հազարավոր երիտասարդներ փոքրիկ տեսահոլովակներ են նկարահանում և նշում երգչուհուն։

Նա տեսանյութին կից գրառում է արել ու հետևորդներին շնորհակալություն հայտնել ակտիվության համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

«Մենք ամեն ինչ կարող ենք, երբ միասին ենք ու համախմբված։ Դուք կրակ եք»,–գրել է երգչուհին։

Սիրուշոյի հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել ու ստեղծագործական նոր հաջողություններ մաղթել երգչուհուն։

«Հրաշք աղջիկ։ Յուրահատուկ։ Սքանչելի երգ։ Իսկական հիթ»,–գրել են նրանք։

«Ոչ թե ես եմ վճարում, այլ ինձ են վճարում». Սիրուշոն պատասխանել է օգտատերերին

Նշենք, որ երգչուհին «Body On Body» երգը հանդիսատեսի դատին է հանձնել ապրելի 29-ին։ Երգչուհու յութուբյան պաշտոնական էջում տեսահոլովակը դիտվել է ավելի քան 781.000 անգամ։

«Ես քեզ անսահման սիրում եմ, Միքայել». Սիրուշոյի որդին դարձավ 5 տարեկան. լուսանկարներ

230
թեգերը:
տեսանյութ, Պար, երգ, Սիրուշո
Ըստ թեմայի
Ֆրանսահայ երգչուհու կատարումը հիացրեց ու հուզեց «The Voice»-ի ժյուրիին
Երգչուհի Սրբուկը կրքոտ ֆոտոշարք է հրապարակել
Երգչուհի Արիանա Գրանդեն գաղտնի ամուսնացել է անշարժ գույքի գործակալի հետ
Արայիկ Հարությունյան

ՊԲ-ն կա և մնալու է. Արցախի նախագահը բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել

0
(Թարմացված է 17:51 18.05.2021)
Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախը հանդես է գալիս արժանապատիվ ու կայուն խաղաղության օրակարգով։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Քննարկվել են բանակաշինությանը, երկրի պաշտպանունակությանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր:

Նախագահը խորին երախտագիտություն է հայտնել ՊԲ բանակի ողջ անձնակազմին իր առաքելությունը անձնվիրաբար իրականացնելու ու ուժերի ներածին չափով թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայից հայրենիքը պաշտպանելու համար:

«Մենք հանդես ենք գալիս արժանապատիվ ու կայուն խաղաղության օրակարգով, սակայն դրա համար անհրաժեշտ են նաև անվտանգային երաշխիքներ: Ուստի ՊԲ-ն կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ: Նախատեսված բարեփոխումների արդյունքում ձևավորվելու է պրոֆեսիոնալ բանակ, որտեղ կարևոր դերակատարություն են ունենալու պայմանագրային զինծառայողները»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ առավելագույն ջանք է ներդրվելու Արցախի անվտանգային համակարգի հետևողական ու արագ բարելավման համար:

Խոսելով զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման մասին՝ Հարությունյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ մինչև 2023 թվականը ամբողջությամբ լուծվելու է գործող և թոշակառու սպաների բնակարանային ապահովման խնդիրը, ինչպես նաև լրացուցիչ աշխատանքներ են տարվելու զինծառայողներին սոցիալական երաշխիքների տրամադրման, զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ:

0
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ