Լուսամփոփ

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում

196
(Թարմացված է 09:04 30.04.2021)
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պլանային նորոգման աշխատանքներ է իրականացնելու։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան

10:00-16:00 Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 35/1ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Պ.Սևակի փ. 8, 8/1, 8/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հ.Ներսիսյան փ. 5, 5/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ահարոնյան փ. 1, 1/7-1/9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 6 շենք և սեփական տներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թամանյան փ. 3, 5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան, Զարոբյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ 1, 3, 4, 12, 13, 14 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 15 փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ և 14 փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տներ, թիվ 75 դպրոց, Շիրակի փ․45 շենք, Արագածի փ․26, Մայիսի 9-ի փ․51 շենքեր, Արագածի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։

ՀՀ–ում նոր ռեժիմ կգործի. պատվաստված անձինք մեկնելիս կամ ժամանելիս ՊՇՌ թեստ չեն հանձնի

Կոտայքի մարզ

10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր թաղ, Նար-Դոսի փողոցներ, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-16։30 Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-16։00 Ակունք գյուղ,

11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ` Մայակ, թաղամաս մասնակի,

14։00-16։50 Եղվարդ համայնք՝ Երևանյան, Ազատամարտիկների, Կնունյանց, Հովհաննիսյան, Սաֆարյան, Տերյան, Ղազարյան, Գագարինի, Շինարարների, Թումանյան, Չարենցի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

15։00-17։00 Բալահովիտ գյուղ մասնակի։

Վայոց Ձորի մարզ

10:00-16:00 Շատին գյուղ մասնակի։

Տավուշի մարզ

10:30-15:30 Դիլիջան քաղաք՝ Գետափնյա փ. 68, 70 շենքեր և հարակից սեփական տներ:

Ռուսերեն ցուցանակները մետրոյից չեն հանվել․ Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է

196
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստան
Քիմ Քարդաշյան

Նման է հայի, հիշեցնում է պապիկիս. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը

418
(Թարմացված է 00:09 10.05.2021)
Քիմ Քարդաշյանի խոսքով ՝ երկու տարեկան Փսալմը ընտանիքի սիրելին է, որն իրենց կյանքում խաղաղություն է բերել:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է իր կրտսեր որդու ծննդյան օրը, ով մայիսի 9-ին դարձել է 2 տարեկան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

«Իմ փոքրիկին ես ամենաշատը հայի եմ նմանեցնում։ Նա ինձ չափից շատ հայ է թվում` պապիս պես, և հիշեցնում է հայրիկիս: Նա ամենաքաղցրիկ բալիկն է: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը»,– գրում է Քարդաշյանը։

Նա նաև նշում է, որ փոքրիկն իրենց ընտանիքին ու իրենց կյանքին հանգստություն և խաղաղություն է բերել:

«Քո բոլոր զարմիկները և եղբայրները շատ են սիրում քեզ: Դու իսկապես մեր ուրախությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում »,– գրում է նա։ 

«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից Քիմը 4 երեխա ունի։

Աստղային զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է այս տարվա սկզբին:

418
թեգերը:
երեխա, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար
Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին
Քիմ Քարդաշյանը, Թանկյանը` հանուն հայ երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման
Նախագահը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին

Նախագահը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին

28
(Թարմացված է 22:37 09.05.2021)
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել են Կարմիր հրապարակ։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել են Կարմիր հրապարակում գտնող՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել մեծ զորահրամանատարի հիշատակին:

Տեղեկությունը հայտնում են նախագահի աշխատակազմից։

28
թեգերը:
Հովհաննես Բաղրամյան, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Մենք պարտավոր ենք հաղթել. ՀՀ նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին
Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել լեգենդար հետախույզների հիշատակին