Բողոքի ակցիա դատախազության մոտ. 22 ապրիլի, 2021

ՀՅԴ-ականներին հարցաքննության կանչելը դատախազության մոտ ծրագրվող ակցիայի հետ կապ չունի

37
(Թարմացված է 15:28 29.04.2021)
ՀՅԴ գործիչներից 2-ին ծանուցագիրն ավելի վաղ է հանձնվել, մեկին՝ այսօր, իսկ երկուսն էլ առհասարակ հարցաքննության հրավիրված չեն։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ ՀՅԴ մի շարք ներկայացուցիչներին հարցաքննության կանչելը որևէ առնչություն չունի դատախազության մոտ այսօր նախատեսված բողոքի ակցիայի հետ։ Facebook-ի իր էջում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշում է, որ այս երկուսն իրար հետ բացարձակապես կապ չունեն, ու պատճառահետևանքային կապ էլ չկա։ Նրա տեղեկացմամբ՝ հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ ծանուցագրերը կոնկրետ քրեական գործով առձեռն ՀՅԴ գործիչներին սկսել են փոխանցվել դեռևս ապրիլի 27-ից:

«Մասնավորապես՝ Արծվիկ Մինասյանին ծանուցագիրը առձեռն փոխանցվել է ապրիլի 27-ին, Գերասիմ Վարդանյանին՝ ապրիլի 28-ին, իսկ Գեղամ Մանուկյանին ծանուցագիրը հնարավոր է եղել փոխանցել միայն այսօր առավոտյան՝ ավելի վաղ տեխնիկական պատճառներով դա իրականացնելը չհաջողվելու պատճառով: Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանին և Տարոն Տոնոյանին, ապա նրանք որևէ գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն չեն հրավիրվել»,- նշված է գրառման մեջ։

Նշենք, որ այսօր ավելի վաղ փաստաբան Բենիկ Գալստյանը գրառում էր կատարել, որ Երևան քաղաքի քննչական վարչությունը հարցաքննության է կանչել դաշնակցական 5 գործիչների։ Նրա խոսքով՝ դա արվել է այն բանից հետո, երբ ՀՅԴ Գերագույն մարմինը հանդես եկավ հայտարարությամբ, «որով մեր երկրում տիրող իրավական «բարդակի» կապակցությամբ բոլոր անհանգիստ քաղաքացիներին հրավիրեց այսօր՝ ժամը 17:00-ին հավաքվել ՀՀ գլխավոր դատախազության մոտ»։

Երևանում ոստիկաններից մեկն ուշագնաց եղավ բողոքի ակցիայի ժամանակ, բերման ենթարկվածներ կան

Գալստյանի խոսքով՝ դրանից հետո հարցաքննության են կանչվել «ՀՅԴ անկյունաքարային դեմքերը»՝ Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Տարոն Տոնոյանը, Գերասիմ Վարդանյանը։

37
թեգերը:
Քննչական կոմիտե, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), հարցաքննություն, ՀՀ գլխավոր դատախազություն
Ըստ թեմայի
«Սյունեցիներն ունեն այդ իրավունքը». բողոքի ակցիա` ի պաշտպանություն ձերբակալվածների
Սյունիքում տեղի ունեցածն ուղղորդված էր. Մակունցը կարծում է` բողոքի ակցիայի տեղիք չեն տվել
Դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի դեպքերով քրեական գործ է հարուցվել
Քիմ Քարդաշյան

Նման է հայի, հիշեցնում է պապիկիս. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը

424
(Թարմացված է 00:09 10.05.2021)
Քիմ Քարդաշյանի խոսքով ՝ երկու տարեկան Փսալմը ընտանիքի սիրելին է, որն իրենց կյանքում խաղաղություն է բերել:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է իր կրտսեր որդու ծննդյան օրը, ով մայիսի 9-ին դարձել է 2 տարեկան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

«Իմ փոքրիկին ես ամենաշատը հայի եմ նմանեցնում։ Նա ինձ չափից շատ հայ է թվում` պապիս պես, և հիշեցնում է հայրիկիս: Նա ամենաքաղցրիկ բալիկն է: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը»,– գրում է Քարդաշյանը։

Նա նաև նշում է, որ փոքրիկն իրենց ընտանիքին ու իրենց կյանքին հանգստություն և խաղաղություն է բերել:

«Քո բոլոր զարմիկները և եղբայրները շատ են սիրում քեզ: Դու իսկապես մեր ուրախությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում »,– գրում է նա։ 

«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից Քիմը 4 երեխա ունի։

Աստղային զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է այս տարվա սկզբին:

424
թեգերը:
երեխա, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար
Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին
Քիմ Քարդաշյանը, Թանկյանը` հանուն հայ երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման
Նախագահը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին

Նախագահը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին

28
(Թարմացված է 22:37 09.05.2021)
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել են Կարմիր հրապարակ։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել են Կարմիր հրապարակում գտնող՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել մեծ զորահրամանատարի հիշատակին:

Տեղեկությունը հայտնում են նախագահի աշխատակազմից։

28
թեգերը:
Հովհաննես Բաղրամյան, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Մենք պարտավոր ենք հաղթել. ՀՀ նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին
Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել լեգենդար հետախույզների հիշատակին