Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանը հանձնարարեց, որ կառավարության նիստին ներկա բոլոր անձինք պատվաստվեն

55
(Թարմացված է 10:56 29.04.2021)
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ արդեն մի քանի օր է, ինչ պատվաստանյութը Հայաստանում հասանելի է 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներին։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Արդեն ավելի քան 1 տարի է` Հայաստանն ապրում է համավարակի պայմաններում։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստից առաջ հիշեցրեց ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ Հայաստանն ի սկզբանե որդեգրել է կորոնավիրուսի պայմաններում բնականոն կենսագործունեությունը պահպանելու ռազմավարություն։

«Ըստ էության, մենք այսօր գտնվում ենք այդ իրավիճակում, Բայց այս ռազմավարությունն ունի երկրորդ մաս, որը կորոնավիրուսից պատվաստման գործընթացն է։ Իհարկե, պատերազմի ու հետպատերազմյան իրավիճակում մենք գուցե անհրաժեշտ ուշադրություն չենք դարձրել այս խնդրին, բայց այսօր մենք ունենք պատվաստման մեծ պոտենցիալ»,– ասաց Փաշինյանը։

Նա, սակայն, նշեց, որ այդ պոտենցիալն այսօր պատշաճ չափերով ու մասշտաբներով չի օգտագործվում։

Փաշինյանը շեշտեց, որ պատվաստումները կարևոր են հատկապես զբոսաշրջության զարգացման տեսակետից, քանի որ աշխարհում այսօր մեծ ուշադրություն է դարձվում պատվաստումներին։

Փաշինյանը հանձնարարեց, որ մեկ շաբաթվա ընթացքում կառավարության նիստին ներկա բոլոր անձինք պատվաստվեն։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնեց, որ արդեն մի քանի օր է, ինչ պատվաստանյութը Հայաստանում հասանելի է 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներին։

«Անկախ ձեր կցագրված վայրից, կարող եք ցանկացած ձեր նախտշընտրած պոլիկլինիկայում հերթագրվել ու ստանալ պատվաստանյութը»,– ասաց նա։

Հաջորդ շաբաթ Հայաստանը 50 000 դեղաչափ չինական պատվաստանյութ կստանա. նախարար

Իսկ հաջորդ շաբաթվանից, Հայաստանում կսկսեն գործել պատվաստման շարժական թիմեր, որոնք նախարարի խոսքով, էլ ավելի կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը քաղաքացիներին։

Նշենք, որ Հայաստանում կիրառվում են «Սպուտնիկ V» և «AstraZeneca» պատվաստանյութերը։ Ինչպես երեկ լրագրողներին հայտնեց նախարար Ավանեսյանը, հաջորդ շաբաթ Հայաստանը ևս 50 000 դեղաչափ չինական պատվաստանյութ կստանա։

55
թեգերը:
պատվաստումներ, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1863)
Գառնի

Ոչ պատահական այցելություն, կամ ինչպես է Թուրքիան զբոսաշրջիկ «բերում» Հայաստան

168
Հայաստանը հենց առաջին անգամից գրավում է, և դա ոչ թե դատարկ խոսքեր են, այլ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկների անկեղծ գնահատականը։ Sputnik Արմենիան զրուցել է նրանց հետ և պարզել, թե ինչն է ճանապարհորդներին ամենից շատ դուր գալիս մեր երկրում։

Բազմադարյա պատմություն, եզակի մշակույթ, բազմաթիվ հուշարձաններ և բնություն, որը ոչնչով չի զիջում Շվեյցարիայի բնությանը։ Ահա թե ինչն է Հայաստանում ամենաշատը գրավում զբոսաշրջիկներին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի և այլ երկրների քաղաքացիները։

Ի դեպ, 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ Ռուսաստանը Հայաստանի զբոսաշրջային այցելությունների թվով առաջատար է՝ 31 հազար 331։ Երկրորդ տեղում իրանցի զբոսաշրջիկներն են՝ 9 հազար 548, երրորդում Վրաստանն է ՝ 9 հազար 281։ Չորրորդ ու հինգերորդ հորիզոնականները զբաղեցնում են ԱՄՆ-ն (2 հազար 101) և Ուկրաինան (2 հազար 75 այցելու):

Գրեթե նույն համամասնությամբ էլ զբոսաշրջիկները հանդիպում են երևանյան փողոցներում՝ ամենից շատ Ռուսաստանից։

Երբ Թուրքիան փակվեց

Թուրքիայի փակումը զբոսաշրջիկների համար առանցքային դերակատարություն է ունեցել մայիսյան տոներին Հայաստանը որպես այլընտրանքային երկիր ընտրելու հարցում, հատկապես այն մարկանց համար, որոնք առաջին անգամ են այստեղ։

Նրանց թվում են Անդրեյ ու Վալերիա Ուրման ամուսիններն իրենց երեխաների հետ: Նրանք պատրաստվում էին Թուրքիա մեկնել, բայց հետո որոշեցին գնալ մի տեղ, որտեղ դեռ չեն եղել։ Ընտրեցին Հայաստանը։

Туристы из России Андрей и Валерия Урманы с детьми в Ереване
© Sputnik / Laura Sarkisian
Ուրմանների ընտանիքը

«Մենք միայն դրական զգացմունքներ ունենք, որոնք ամրապնդեցին հրաշալի եղանակը ու մարդիկ, ինչպես նաև համեղ խոհանոցը, հրաշալի գինին ու գեղեցիկ բնապատկերները։ Իսկ մեր տեսած փոքրիկ թերությունները չեն փչացրել տպավորությունը», - ասաց Անդրեյը։

Նա Հայաստանը համեմատում է Շվեյցարիայի հետ՝ չնայած զարմացած է մայրաքաղաքի փողոցների աղտոտվածությունից։

Ուրմանները կարծում են, որ զբոսաշրջությունը պետք է ոտքի հանել, քանի որ դա մեր երկրի կարևոր գրավչություններից է։ Նրանք արդեն տասը օր է Հայաստանում են և ուսումնասիրել են երկիրը հյուսիսից հարավ, եղել են բոլոր հայտնի վանքերում ու նշանավոր վայրերում։

Ռուսաստանցիները նախընտրում են հանգստանալ Հայաստանում. ուրիշ որտեղի՞ց սպասել զբոսաշրջիկների

«Հիշվեց Տաթևը, այնտեղ հիանալի բնապատկերներ են, կիրճի սքանչելի է։ Շատ հետաքրքիր վայր է Քարերի սիմֆոնիան, կարելի է մատների վրա հաշվել, թե աշխարհում որտեղ կա նման բան։ Հյուսիսում եղել ենք Սևանում, Դիլիջանը բոլորովին այլ բնություն է, բայց պակաս հետաքրքիր չէ», - կարծում է Անդրեյը։

Ուրմանները մայիսի 12-ին հայրենիք են վերադառնում՝ պայմանով, որ ապագայում կվերադառնան։

Մոսկվայից եկած Մարիա Կուլիկովայի ծնողները կարծում էին, որ Հայաստանը հանգստանալու համար լավագույն գաղափարը չէ։ Աղջիկը պետք է մեկներ այլ երկիր, բայց արդյունքում հայտնվեց Երևանում և գոհ է ընտրությունից։

«Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, կոլորիտային, հարմարավետ, բարյացակամ։ Մարդկանց շատ եմ հավանել, շատերը խոսում են ռուսերեն: Քեզ շատ հանգիստ ես զգում, երբ մարդիկ քեզ հասկանում են»,- ասաց Կուլիկովան։

Մարիան արդեն չորս օր է, ինչ Երևանում է, բայց արդեն հասցրել է տեսնել Սևանը, Գառնին ու Գեղարդը։ Աղջիկը չէր սպասում մեր երկրում նման կենսամակարդակ, ենթակառուցվածքներ ու այդքած հարուստ պատմություն տեսնել։

«Մտնում ես Հայաստան և միանգամից հասկանում ես, որ հարուստ պատմություն ունեցող երկիր է», - ասաց Կուլիկովան:

Москвичка Мария Куликова на Северном проспекте в Ереване
© Sputnik / Laura Sarkisian
Մարիա Կուլիկովան Հյուսիսային պողոտայում

Նա մայիսի 13-ին է մեկնում ու տանելու է իր հետ հայկական սուջուխը, արևը և հիշողությունները։ Կուլիկովան այժմ խորհուրդ է տալու Հայաստանը իր ծանոթներին, մտերիմներին ու ծնողներին որպես զբոսաշրջային լավագույն ուղղություններից մեկը։

Ռուսաստանցի Սվետլանա Սիրնևան նույնպես առաջին անգամ է Հայաստանում։ Մեր երկիր նրա գալու պատճառը նույնն է՝ Թուրքիան փակվել է։

«Ոչ մի անգամ չենք զղջացել, որ հայտնվել ենք այստեղ։ Մտածում էինք՝ Հայաստանից տպավորությունները մեկ օրով կբավականացնեն, բայց սխալվեցինք։ Ճարտարապետությունը, մարդիկ, ամեն ինչ շատ է դուր գալիս, կախարդական է», - ասաց Սիրնևան։

Նա նշեց, որ այսօր տուն է մեկնում, և իր հետ տանելու է հայկական կոնյակ ու բազմաթիվ տպավորություններ: Հիշվել է մայրամուտի տեսարանը Կասկադից։

Туристка из России Светлана Сырнева в Ереване
© Sputnik / Laura Sarkisian
Սվետլանա Սիրնևա

Նաև ԱՄՆ-ն և Ուկրաինան

Ռուսաստանցի զբոսաշրջիկների փնտրելիս հանդիպեցինք Բոբին Հյուսիսային Կարոլինայից (ԱՄՆ)։ Նա 16 հոգանոց խմբի հետ արդեն 10 օր է Հայաստանում է, եկել է մեր երկիր՝ նրա դարավոր պատմությանը ծանոթանալու։

«Եղել եմ սահմանամերձ գյուղերում, հանդիպել եմ մարդկանց հետ, համտեսել եմ տեղական ուտելիքներ», - կարճ նկարագրեց իր այցը Բոբը:

Турист из Северной Каролины Боб в Ереване
© Sputnik / Laura Sarkisian
Բոբը Հյուսիսային Կարոլինայից

Նա նշեց, որ հանդիպել է զոհված ու վիրավորված զինծառայողների ընտանիքների հետ։ Բոբը Հայաստանը ճանապարհորդելու համար գեղեցիկ վայր է համարում, և արդեն եղբորը խորհուրդ է տվել որդու հետ այստեղ գալ։

Նույն կարծիքին է նաև Վիտալի Վոլոդչենկոն Ուկրաինայից։ Նա Հայաստան է եկել մի ծրագրի շրջանակում, սակայն միջոցառումների հագեցած ժամանակացույցին զուգահեռ նախատեսում է ավելի մոտիկից ծանոթանալ մեր երկրի մշակույթին ու տեսարժան վայրերին:

Турист из Украины Виталий Володченко в Ереване
© Sputnik / Laura Sarkisian
Վիտալի Վոլոդչենկո

«Հայաստանում երեք կամ չորս անգամ եմ եղել։ Հիմնականում Երևանում եմ մնացել, այս անգամ ուզում եմ հասնել Սևան, Գյումրի և Դիլիջան»,- ասաց Վոլոդչենկոն։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 86 հազար 524 մարդ, ինչը 72 տոկոսով պակաս է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում (307 հազար 590)։

Այս տարի ամենաշատ զբոսաշրջիկները ժամանել են օդային ճանապարհով՝ 65 հազար 505 մարդ։ Ցամաքային ճանապարհով Հայաստան է հասել 21 հազար 19 մարդ, այդ թվում՝ «Բագրատաշեն» անցակետով՝ 8 հազար 773, Մեղրիով՝ 6 հազար 939, Բավրայով՝ 4 հազար 376, Գոգավանով՝ 931, Էրեբունիով՝ 968։

168
թեգերը:
զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Մալթան պատրաստ է մինչև 200 եվրո վճարել յուրաքանչյուր զբոսաշրջիկի
Կիպրոսը մայիսի 10-ից բաց է հայաստանցի զբոսաշրջիկների համար, բայց մեկ պայմանով
Զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կրճատվել է 72%-ով. ինչո՞ւ են փորձագետները գոհ
Արխիվային լուսանկար

Օնիկ Գասպարյանի գործով դատավորի անվտանգության ապահովման համար միջոցներ են ձեռնարկվել

89
(Թարմացված է 20:10 12.05.2021)
Դատավոր Մհեր Պետրոսյանի հարցով ԲԴԽ–ի դիմումը ստուգելուց հետո քրեական գործ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ են ձեռնարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազության լրատվության ծառայությունից։

Մհեր Պետրոսյանը վարույթ էր ընդունել Օնիկ Գասպարյանի հայցադիմումը։ Դրանից հետո նա դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ` տեղեկացնելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ ԲԴԽ-ն դատավորի դիմումն ուղարկել էր դատախազություն:

«Մհեր Պետրոսյանի առնչությամբ դատախազությունը ոստիկանության քրեական ոստիկանությանը հանձնարարել էր կատարել համապատասխան ստուգողական գործողություններ: Դրանց արդյունքում քրեադատավարական ընթացակարգ ապահովելու բավարար հիմքեր չեն հայտնաբերվել։ Սակայն, նկատի ունենալով դատավորի մտահոգությունները, միջոցներ են ձեռնարկվել օրենքով սահմանված կարգով նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,–ասացին դատախազությունից։

Ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ ղեկավարությանը. Օնիկ Գասպարյանը սթափության կոչ է անում

Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցները մարտի 17-ին այցելել էին դատավոր Մհեր Պետրոսյանին, փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։

Դատավորը մերժել էր նրանց ընդունել ու այցի մասին անմիջապես տեղյակ էր պահել ԲԴԽ-ին։

Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում

89
թեգերը:
ՀՀ դատախազություն, Դատավոր, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
ԱԽ–ն հրապարակել է Օնիկ Գասպարյանի` պատերազմի մասին հայտարարությունների մի մասը
Պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել. Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել
Նիկոլ Փաշինյանը խոստանում է հրապարակել Օնիկ Գասպարյանի ասածը
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը` Սյունիքի դեպքերի մասին

165
(Թարմացված է 00:35 13.05.2021)
ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային, բայց կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Սյունիքում կատարվածն իր բնույթով դիվերսիոն անցում է։ Այսպես է գնահատել ադրբեջանական ԶՈւ գործողությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի և հետագա քայլերի մասին հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հիշեցրել է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր` ըստ էության, փորձ անելով պարփակել Սև լիճը:

«Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշել է, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ: Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ, և նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք մեր առաջին իսկ դիտարկմամբ մտացածին և կեղծ են, որովհետև մեր տրամադրության տակ է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև հաստատված, նաև Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երևում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ինչպես է անցնում:

«Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է»,–ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ՀՀ–ն որևէ կերպ չի կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, և Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկվի այս պահին առկա իրավիճակն ու հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները:

Ադրբեջանը սադրիչ քայլերով փորձում է ճնշում գործադրել ՀՀ-ի վրա և պարտադրել իր պահանջները

«Հարկ եմ համարում ընդգծել, որ ինչպես և կարելի էր, ցավոք սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել: Ես ուզում եմ կրկին կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է, և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա»,–ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրել է, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: «Ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»,–ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

165
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Իշխանասար, Սյունիք, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ռուսաստանի ներկայացուցիչը Սյունիքում է, բանակցություններ են ընթանում. Անդրանիկ Քոչարյան
Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին