Հեռուստացույց

Թոփ 5 հայկական սերիալներ. ինչ են պատմում դրանք

165
(Թարմացված է 18:24 28.04.2021)
Ընտանեկան տարբերի իրավիճակների, սիրո ու հիասթափության, մարդկային հարաբերությունների, պատերազմի, գերության մասին պատմող 5 հայկական սերիալները ներկայացնում ենք ստորև։

Սերիալները վաղուց արդեն մեր իրականության մի մասն են։ Հայկական սերիալների թեմատիկան բազմազան է, բայց գերիշխում են սիրո, ընտանեկան հարաբերությունների մասին պատմող բազմասերիանոց պատումները։ Եթե տարիներ առաջ սերիալներն այդքան էլ պահանջված չէին, ապա այսօր դարձել են շատերի ժամանցի ձևը: Ներկայացնում ենք հայկական 5 սերիալ, որոնք բավականին պահանջված են։

«Ծաղիկներ ձյան տակ»

Այս սերիալն իր մեջ արտացոլում է մերօրյա իրականությունը։ Սերիալի հիմքը դրվել էր Ապրիլյան պատերազմից դեռևս տարիներ առաջ, սակայն հեռուստասերիալի սցենարը գրվել է 44–օրյա պատերազմից հետո:

Սցենարիստ Անահիտ Մխիթարյանի և ռեժիսոր Ելենա Արշակյանի աշխատանքը թեև թեմատիկ առումով առնչվում է պատերազմին, բայց այն ամենևին էլ պատերազմի մասին չէ։Սա պատմություն է փրկության, գերությունից հետո վերածնվելու մասին:

Սյուժեն հետևյալն է. 1994 թվականին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գերի ընկած հայ զինվորը վերադառնում է Հայաստան: Վերադառնում է մի իրականություն, որն իր համար օտար է: Նա պետք է սկսի ապրել այն մարդկանց հետ, որոնք ապրել են քսանվեց տարի, իսկ ինքն այդ քսանվեց տարին ուղղակի չի ապրել:

Սերիալն ունի իրականությունից վերցված սյուժետային գծեր, սակայն մատուցված է գեղարվեստական լուծմամբ: Գլխավոր դերերում դերասան ամուսիններ Արմեն Մարությանն ու Ալլա Վարդանյանն են: Նկարահանվել են նաև Անդրանիկ Խաչատրյանը, Արթուր Պետրոսյանը, Սյուզան Պապյանը, Նորայր Եղյանը, Մերի Երեմյանը և այլք: Հեռուստասերիալը բաղկացած է 132 մասից:

«Վերջին ուսուցիչը»

«Վերջին ուսուցիչը», Առաջին ալիքի կողմից նկարահանված 16 մասից բաղկացած սերիալ է, որի հիմքում ընկած է Վարդգես Պետրոսյանի համանուն վիպակը։ Վիպակի գործողությունները տեղի են ունենում Խորհրդային Հայաստանում, իսկ հեռուստասերիալում իրադարձությունները տեղափոխվել են մեր օրեր։

Սյուժեն հետևյալն է. Մի օր Մովսես Խորենացու անվան դպրոցում տեղի է ունենում առեղծվածային դեպք։ Քիմիայի ուսուցչուհին մտնում է 12 «Բ» դասարան և տեսնում է, որ հինգ տղա և մեկ աղջիկ տաքացած պարում են, և աղջիկը կիսամերկ է։ Հենց այս ժամանակ աշխատանքի է ընդունվում գրականության ուսուցիչ Վահան Մամյանը։ Նա Արամ Սանոսյանի փոխարեն ստանձնում է 12 «Բ» դասարանի դասղեկի դերը, Սանոսյանը երկու շաբաթ առաջ հանկարծամահ էր եղել։

Այդ օրերին դպրոցում բուռն կերպով քննարկվում է 12 «Բ» դասարանում կազմակերպված մերկապարը, սակայն Վահան Մամյանը իր դասերին չի խոսում դրա մասին։ Առաջին օրը Վահան Մամյանը դասարանին պատմում է «Մանոն Լեսկոն», հետո երեխաներին խորհուրդ է տալիս, որ յուրաքանչյուրն իր էության ինչ-որ մասով ապրի հեքիաթում։ Աշակերտներից Լուսիկը ասում է. «Դուք մեր վերջին ուսուցիչն եք»։ Իսկ Մամյանը պատասխանում է՝ ասելով, որ վերջին ուսուցիչ չի լինում։ Ամիսներ հետո բոլոր աշակերտները անկեղծանում են՝ ասելով, որ Վահան Մամյանը իրենց մեջ ինչ-որ բան է փոխել և կարողացել է շատ կարճ  ժամանակում ճանաչել բոլորին և դառնալ հարազատ։

Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Խորեն Լևոնյանը,Աշոտ Ղազարյանը, Գուժ Մանուկյանը, Միլենա Ավանեսյանը, Էլեն Սարգսյանը,  Լիլի Միքայելյանը և այլք։ 

«Շիրազի Վարդը»

«Շիրազի Վարդը» պրոդյուսեր Ելենա Արշակյանի և  ռեժիսորը Քաջայր Հակոբյանի նախագիծն է։ Այն բավականին մեծ ճանաչում ստացավ։

 «Շիրազի վարդը» բազմասերիանոց ֆիլմը պատմում է հայ աղջկա ճակատագրի մասին, ով մեծացել է իրանական խորթ ընտանիքում: Նա չգիտի, որ ինքն ազգությամբ հայ է, այդ պատճառով իսլամ է ընդունել: Ռոզան  սիրում և հարգում է իր ծնողներին։

Նա Հայաստանում աշխատելու լավ առաջարկ է ստանում: Գալիս է իր համար օտար երկիր, որն իրականում իր պատմական հայրենիքն է: Հենց այդ պահից սկսվում է սյուժեի հիմնական գիծը։ Նկարահանումները տեղի են ունենում ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանի Շիրազ և Թեհրան քաղաքներում։ Սերիալում դերասանները խոսում են և՛ պարսկերեն, և՛ հայերեն։

Հեռուստասերիալում նկարահանվում են Դավիթ Աֆրիկյանը, Էլեն Սարգսյանը, Անի Երանյանը, Օլյա Հակոբյանը, Սիսիան Սեփանյանը, Դավիթ Մարդյանը, Հրաչյա Գասպարյանը, Սամվել Սարգսյանը, և այլք:

 «Էլենի օրագիրը»

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալի սցենարի հեղինակը Անի Մաղաքյանն է, ռեժիսորը` Մհեր Խաչատրյանը, պրոդյուսերը` Հունան Սողոյանը:

«Էլենի օրագիրը» սերիալի սյուժեն զարգանում է չորս երիտասարդների` Էլենի, Մաքսի, Լևոնի և Սառայի շուրջ: Նրանք սովորում են միևնույն դպրոցում, սակայն Էլենը և Լևոնը նորեկներ են: Նոր միջավայրում նրանց սպասվում են բազմաթիվ փորձություններ: Լևոնը և Մաքսը թշնամանում են հենց առաջին հանդիպումից` առանց իմանալու, որ ճակատագիրն իրենց համար պահած անակնկալներ ունի: Սառան և Մաքսը վաղուց են սիրում իրար, բայց շատ բան է փոխվում գլխավոր հերոսուհու ի հայտ գալուց հետո։

Չորս հերոսների կյանքի և սիրո պատմությանը զուգահեռ զարգանում են նաև այլ աշակերտների` Լիզայի, Մարիամի, Ռոբի և մյուսների սյուժետային գծերը` իրենց ընտանեկան և անձնական խնդիրներով: Գաղտնիքներն ու սերը փոխում են  սերիալի բոլոր հերոսների ճակատագրերը:

«Սիրուն Սոնա»

Այս հեռուստասերիալը ռեժիսոր Ելենա Արշակյանի և Մհեր Խաչատրյանի աշխատանքն է: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Շուշաննա Թովմասյանն ու Նորայր Եղյանը։

Ֆիլմի սյուժեն հետևյալն է. գլխավոր հերոսուհին հայտնվում է այնպիսի իրավիճակում, որ չի կարողանում ապացուցել իր ճշմարտացիությունը: Նրան դավաճանում են, իսկ ընտանիքի անդամները` լքում:

Նախագծի դերասանական կազմում ընդգրկված են նաեւ Սյուզան Ղեւոնդյանը, Արթուր Նալբանդյանը, Խոսրով Նալբանդյանը, Էդգար Իգիթյանը, Էվա Խաչատրյանը, Լուիզա Մելքոնյանը, Սուրեն Փահլևանյանը և այլք:

165
թեգերը:
Հեռուստատեսություն, Հայաստան, սերիալ
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի դերում Սերգեյ Շակուրովն է. հայկական նոր ֆիլմը շուտով էկրաններին կհայտնվի
Անահիդ Աբադի «Եվա» ֆիլմն արժանացել է Հռոմի Ֆրանկոֆոն փառատոնի հանդիսատեսի մրցանակին
«Տանը մենակ» ֆիլմի աստղ Մակոլեյ Կալինը հայր է դարձել
Ким Кардашьян посетила мемориальный комплекс Цицернакаберд (8 октября 2019). Ереван

«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ

20
(Թարմացված է 20:07 07.05.2021)
«Keeping Up With The Kardashians» շոուն 19 եթերաշրջան անց ավարտվում է։ Իրադարձությունը շատ հուզիչ է Քարդաշյան քույրերի համար։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik․ Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ։

Շոուի նոր թրեյլերում հայտնվել է մի դրվագ, որում Քիմը նկարահանող խմբին հայտնում է իր ընտանիքի համար շատ կարևոր որոշման մասին։

«Չկա ավելի պարզ եղանակ դա ասելու, քան պարզապես անելն այն, ինչ հարկավոր է, քանի որ մենք բոլորիդ շատ ենք սիրում։ Ցանկանում էինք անձամբ ասել ձեզ, որ այլևս չենք նկարահանելու շոուն»,- ասել է նա։

Այդ ասածից հետո արտասվել է թե՛ Քիմը, թե՛ քույրերը, թե՛ նկարահանող խմբի անդամները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kris Jenner (@krisjenner)

«Keeping Up With The Kardashians՞ շոուն ավարտվում է 14 տարի և 19 եթերաշրջան անց։ Շոուի ավարտից և E! ցանցի հետ պայմանագրի ավարտից հետո ընտանիքը կտեղափոխվի «Disney Hulu» ալիք։

Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար

20
թեգերը:
տեսանյութ, նկարահանում, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան
Պատվաստում

ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը

11
(Թարմացված է 18:40 07.05.2021)
Հայաստանում արդեն 21868 մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրանցվել է մահվան 4209 դեպք։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` մայիսի 7-ի դրությամբ, կատարվել է 10281 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն` պատվաստումներն իրականացվել են թե՛ «AstraZeneca», թե՛ «Սպուտնիկ-V» պատվաստանյութերով:

Հիշեցնենք, որ «AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Իսկ «Սպուտնիկ-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան խրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 356–ով և դարձել 21868:

11
թեգերը:
պատվաստանյութ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Օդից վերցրած տեղեկատվություն է. ԱՆ–ն հերքում է պատվաստումները պարտադրելու լուրերը
«Արսեն Թորոսյանը ճիշտ էր». ԱԺ պատգամավորները պատվաստվեցին COVID-19-ի դեմ AstraZenaca–ով
Դավիթ Բաբայանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և լուսանկար հրապարակել
Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահին

0
Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Ինարա Մուրնիեցեին Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Միրզոյանի խոսքով`դա վկայում է արդարության, մարդասիրության, համերաշխության և մարդու իրավունքների համընդհանուր արժեքների նկատմամբ մեծագույն հանձնառության մասին:

«Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին՝ հատկապես հաշվի առնելով այն անվտանգային սպառնալիքները, որոնց առերեսվեցինք Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական 44-օրյա պատերազմի ընթացքում»,–գրել է Միրզոյանը:

Խորհրդարանի խոսնակը հավելել է՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված զանգվածային վայրագությունները, պատերազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ անպատժելիությունը պարարտ հող է ստեղծում անցյալի հանցանքների կրկնության համար:

Հիշեցնենք` մայիսի 6-ին Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Որոշմանը կողմ էին արտահայտվել Լատվիայի խորհրդարանի 100 անդամներից 58-ը։

 

 

0
թեգերը:
Լատվիա, Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Էրդողանը կօգտագործի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը` ԱՄՆ-ից ինչ–որ բան կորզելու համար
Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության մասին. տեսանյութ
«Հայաստանը ժողովրդավար երկիր է». Փաշինյանը` Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին