Երևան. արխիվային լուսանկար

Երևանում բնակարանների գները սկսել են իջնել

524
(Թարմացված է 08:58 29.04.2021)
Հայաստանում անցած տարի անշարժ գույքի հետ կապված գործարքներն ավելի քիչ էին, բայց բնակարանների գներն աճում էին, քանի որ բնակարան վաճառողները սպասում էին ավելի լավ ժամանակների։  Անցած տարվա վերջից գները սկսեցին աստիճանաբար նվազել: Այս միտումը շարունակվում է:

Երևանում բնակարանների գներն աստիճանաբար սկսել են նվազել։ Այս մասին է վկայում 2020 թվականի առաջին եռամսյակի համար Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վիճակագրությունը։

Անկախ համավարակից, 2020 թվականի ընթացքում բնակարանների գները շարունակում էին աճել։ Փորձագետները դա բացատրում էին նրանով, որ բնակարան վաճառողները սպասում էին` երբ կավարտվի արտակարգ դրությունը։ Այդ պատճառով վաճառվող բնակարանների թիվը նվազեց, իսկ դա նշանակում է, որ նվազեց նաև դրանց թիվը պոտենցիալ գնորդների համար (որքան էլ քիչ լինեն գնորդները ներկայիս պայմաններում)։ Հետևաբար սկսեցին աճել նաև գները։

2020 թվականի աշնանից սկսած` մարտական գործողությունների ժամանակ և հետո, գները սկսեցին իջնել։ Թեև չհաստատվեց այն ենթադրությունը, թե երկրի բնակիչները զանգվածաբար վաճառում են բնակարանները արտագաղթելու նպատակով։

ՀՀ Կենտրոնական բանկն ուզում է կանխել գնաճը․ ինչո՞վ է վտանգավոր «դոլարային» իրարանցումը

2020 թվականի 4-րդ եռամսյակի արդյունքներով` բնակարանի վաճառքի գործարքները մայրաքաղաքում ոչ միայն չեն աճել, այլև հակառակը` սկսել են նվազել։ 2020 թվականի առաջին եռամսյակում առքուվաճառքի շուրջ 2 420 գործարք է եղել, չորրորդում` մոտ 2 160, իսկ 2021 թվականի առաջին եռամսյակում` 2 020։

Սակայն հիմա գործարքների կրճատման հետ մեկտեղ` իջնում են նաև գները, քանի որ մարդիկ այլևս վաճառքը չեն հետաձգում մինչև լավ ժամանակներ։

Փորձենք ցույց տալ մի քանի օրինակի վրա։

 

Ժամանակահատված/գներ

Կենտրոն

Արաբկիր

Դավիթաշեն

Քանաքեռ–Զեյթուն

 

2020 թվականի I եռամսյակ  

 

665 հազար դրամ

461 հազար

347 հազար

337 հազար

2020 թվականի IV եռամսյակ

615 հազար

439 հազար

319 հազար

317 հազար

 

2021 թվականի I եռամսյակ

607 հազար

436 հազար

314 հազար 

317 հազար

 

Նույն օրինաչափությունը նկատվում է Երևանի մյուս 8 վարչական շրջանների համար` գները սկսում են աստիճանաբար նվազել և միայն առանձին դեպքերում (12-ից 2 շրջաններում) չնչին աճ են արձանագրում (Նոր Նորքում աճել են 0,7%–ով, Շենգավիթում` 0,3%–ով)։

Կրճատվում է նաև բնակարանների կառուցման համար հողատարածքների (լինի դա սեփական տների և դրանց կից շինությունների, թե բազմահարկ բնակարանների համար) առքուվաճառքի գործարքների  թիվը։  2020 թվականի առաջին եռամսյակում մոտ 15 հա նման հողատարածք է վաճառվել, չորրորդում` 12 հա–ից մի փոքր պակաս, 2021 թվականի առաջին եռամսյակում` 8 հա-ից պակաս։ Մասնավորապես, եթե նախկինում Կենտրոն վարչական շրջանում եռամսյակի ընթացքում մի քանի հողատարածք է վաճառվել, ապա 2021 թվականի առաջին եռամսյակում ընդամենը նման 1 հողատարածք է վաճառվել։

Կենտրոնի դեպքում դա կարող է կապված լինել շինարարության հետ (կենտրոնն առանց այդ էլ գերհագեցած է շինություններով, որոնք կառուցված են բոլոր քաղաքաշինական նորմերի խախտմամբ), միևնույն ժամանակ, բարձր է շարունակում մնալ Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում իրականացվող գործարքների թիվը, և դրանց ծավալը հեկտարներով (որտեղ դեռ համեմատաբար շատ են ազատ տարածքները)։ Իսկ Նուբարաշենում (քաղաքի ամենամատչելի թաղամասում) այս ցուցանիշներն անընդհատ աճում են։

Տարեվերջին գնաճը Հայաստանում կվերադառնա կանխատեսված միջակայք. ԿԲ

Միևնույն ժամանակ, ինչպես նշեցինք, հողատարածքների վաճառվող մակերեսներն ընդհանուր առմամբ կրճատվել են։

Թեպետ առաջին եռամսյակում շինարարության ծավալներն աճում են, բայց դա, ամենայն հավանականությամբ, կապված է կորոնավիրուսային սահմանափակումների ընթացքում դադարեցված շինարարությունների վերսկսկմամբ։ Նոր շինարարություններ (հատկապես բազմահարկ շենքերի), ըստ ամենայնի, ավելի քիչ կլինեն` բնակչության գնողունակության և առաջնային շուկայում հիփոթեքային վարկով բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի չեղակրման գաղափարի պատճառով։

524
թեգերը:
համավարակ, Պատերազմ, թանկացում, Երևան, գին, բնակարանաշինություն, բնակարան
Ըստ թեմայի
Պատերազմն ավարտվեց, գնացինք բնակարան գնելո՞ւ. ի՞նչ է կատարվում ՀՀ անշարժ գույքի շուկայում
Հայաստանի անշարժ գույքի շուկան կորոնաճգնաժամի ֆոնին
Անշարժ գույքի շուկայում սպասողական իրավիճակ է. Ապրիյան 
Քիմ Քարդաշյան

Նման է հայի, հիշեցնում է պապիկիս. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը

437
(Թարմացված է 00:09 10.05.2021)
Քիմ Քարդաշյանի խոսքով ՝ երկու տարեկան Փսալմը ընտանիքի սիրելին է, որն իրենց կյանքում խաղաղություն է բերել:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է իր կրտսեր որդու ծննդյան օրը, ով մայիսի 9-ին դարձել է 2 տարեկան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

«Իմ փոքրիկին ես ամենաշատը հայի եմ նմանեցնում։ Նա ինձ չափից շատ հայ է թվում` պապիս պես, և հիշեցնում է հայրիկիս: Նա ամենաքաղցրիկ բալիկն է: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը»,– գրում է Քարդաշյանը։

Նա նաև նշում է, որ փոքրիկն իրենց ընտանիքին ու իրենց կյանքին հանգստություն և խաղաղություն է բերել:

«Քո բոլոր զարմիկները և եղբայրները շատ են սիրում քեզ: Դու իսկապես մեր ուրախությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում »,– գրում է նա։ 

«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից Քիմը 4 երեխա ունի։

Աստղային զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է այս տարվա սկզբին:

437
թեգերը:
երեխա, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար
Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին
Քիմ Քարդաշյանը, Թանկյանը` հանուն հայ երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման
Նախագահը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին

Նախագահը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին

28
(Թարմացված է 22:37 09.05.2021)
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել են Կարմիր հրապարակ։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել են Կարմիր հրապարակում գտնող՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել մեծ զորահրամանատարի հիշատակին:

Տեղեկությունը հայտնում են նախագահի աշխատակազմից։

28
թեգերը:
Հովհաննես Բաղրամյան, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Մենք պարտավոր ենք հաղթել. ՀՀ նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին
Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել լեգենդար հետախույզների հիշատակին