00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարզերում հարկավոր է խթանել բնակարանաշինությունը. Փաշինյանն ասաց` ինչպես

© Photo / official site of the Prime minister of RAОбращение премьер-министра Никола Пашиняна в прямом эфире о своей отставке (25 апреля 2021). Еревaн
Обращение премьер-министра Никола Пашиняна в прямом эфире о своей отставке (25 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Բաժանորդագրվել
Մարզում 250 000 դրամ աշխատավարձ ստացող ընտանիքը առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում, 20 տարվա ընթացքում 4 մլն դրամի եկամտային հարկի վերադարձ է ստանում։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Մարզերում հարկավոր է խթանել բնակարանաշինությունը։ Այս մասին այսօր Կոտայքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով բնակապահովման պետական ծրագրերի մասին։

«Մարզում 250 000 դրամ աշխատավարձ ստացող ընտանիքը  առաջնային շուկայից բնակարան ձեռ բերելու դեպքում, ենթադրենք` 20 տարով հիփոթեքային վարկ է վերցրել, 20 տարվա ընթացքում 4 մլն դրամի եկամտային հարկի վերադարձ է ստանում։ Այսինքն` մենք պետք է մտածենք մարզերում բնակարանաշինությունը խթանելու մասին, որովհետև այսօր մարզերում գրեթե ոչ մի տեղ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել հնարավոր չէ», – ասաց Փաշինյանը։

Президент Карабаха Араик Арутюнян посетил стройку многоквартирного здания (19 апреля 2021). Степанакерт - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2021
Ստեփանակերտում առաջիկա 2 տարում 1000-ից ավելի նոր բնակարաններ կկառուցվեն․ Արցախի նախագահ

Վարչապետը կարևորեց նաև կառավարության բնակապահովման աջակցության ծրագրերի մասին բնակչության իրազեկումը` նշելով, որ մեկ–երկու անգամ լրատվություն տալով խնդիրը չի լուծվի։ Մարդկանց հետ մարզպետարանները պետք է անմիջականորեն աշխատեն` գտնեն պոտենցիալ շահառուներին, հրավիրեն ու տեղեկացնեն, թե ինչ հնարավորություն նրանք ունեն։

Սոցիալական ծրագրերից օգտվելու համար Փաշինյանը կարևորեց նաև աշխատավարձի ամբողջ չափը գրանցելն ու այն չթաքցնելը։

«Որովհետև թվում է, թե եկամտային հարկ չվճարելու համար պետք է թաքցնել, պակասեցնել, բայց այս սոցիալական ծրագրերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվում են, մանավանդ, որ մենք որդեգրել ենք նաև եկամտահարկի նվազեցնելու քաղաքականություն, այսօր արդն մեր եկամտահարկը 22 տոկոս է։ Մեր ընդունած օրենքի համաձայն` առաջիկա տարիներին կդառնա 20 տոկոս»,– ասաց Փաշինյանը։

Նշենք, որ եկամտահարկի վերադարձի որոշումը հիփոթեքային վարկավորման պարագայում ընդունվել է 2015թ–ին և տարածվել 2014թ–ի նոյեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, ներդրման առաջին տարում վերադարձվել է ընդամենը 253 մլն դրամ, 2019-ին` 7.9 մլրդ, իսկ 2020 թվականին` 13.3 մլրդ դրամ: Պետության կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 3-4 տարիներին այս սրընթաց աճի տեմպը պահպանվելու է:

Ստեփանակերտում կառուցվող շենքի բնակարանները կտան Շուշիից ու Հադրութից տեղահանվածներին

Հիշեցնենք` ապրիլի 7-ին  ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկի սպասարկման նպատակով եկամտահարկի վերադարձման համակարգը` չբացառելով գործող կարգի դադարեցման հնարավորությունը։ Նա նշել էր, որ այս ծախսը բնույթով սոցիալական չէ: Եվ այսօր՝ հատկապես հետպատերազմյան և համավարակային այս ժամանակաշրջանում, կան շատ ավելի այլ առաջնահերթություններ:

Ֆինանսների փոխնախարարը հայտնել էր, որ համակարգի վերանայման դեպքում այն քաղաքացիները, ովքեր արդեն օգտվում են եկամտահարկի վերադարձման գործող կարգից, կշարունակեն օգտվել դրանից մինչև իրենց հիպոթեկային պայմանագրերի ավարտը։

Լրահոս
0