Իվետա Մուկուչյան. արխիվային լուսանկար

Մեր հաղթանակների առաջին քայլը. Իվետա Մուկուչյանը գիտի` ինչ անի, որ ամեն ինչ լավ լինի

123
(Թարմացված է 17:23 27.04.2021)
Իվետա Մուկուչյանը վստահ է, որ ամենակարևորն այն է, որ մարդն իր խղճի առաջ մեղք չունենա։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ճանաչված երգչուհի Իվետա Մուկուչյանը Instagram–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել ու հուզիչ գրառում կատարել։

«Երբ աչքերդ փակում ես ու շուրջբոլորդ լռում է, լսում ես ներքին ձայնդ, կարևորն այն է, որ խղճիդ հետ համերաշխ լինես ու ներդաշնակ լինես նաև արածդ քայլերի հետ»,–գրել է երգչուհին։

Նա վստահ է, որ ամենակարևորն այն է, որ մարդն իր խղճի առաջ մեղք չունենա։

«Ամեն մեկս պետք է կարողանանք թեկուզ փոքր բան անել, որպեսզի ամուր լինենք, ու մեր երկիրն էլ ամուր լինի։ Միայն այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի… Մենք շատ ենք հեռացել հավատքից, մաքուր արժեքներին և հավատքին վերադառնալը կլինի մեր բոլոր հաղթանակների առաջին քայլը», – գրել է երգչուհին:

Նշենք, որ Իվետա Մուկուչյանը շատ ակտիվ է սոցցանցային իր էջերում։ Նա հաճախ է գեղեցիկ լուսանկարներով, տեսանյութերով ուրախացնում իր հետևորդներին։

Իվետա Մուկուչյանը Դադիվանքում «Սիրտ իմ սասանի» երգն է կատարում. տեսանյութ

123
թեգերը:
երգչուհի, հաղթանակ, Իվետա Մուկուչյան
Ըստ թեմայի
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
Իվետա Մուկուչյանը պատասխանել է ադրբեջանցի երգչուհուն
«Երկրորդ ցեղասպանությունն է». Իվետա Մուկուչյանը Դուբայում բարձրաձայնել է Արցախի մասին
Կրքոտ լուսանկար Մարիաննայից. Իվետա Մուկուչյանի քույրը ցուցադրել է հատուկ դաջվածքը
Բողոքի ակցիա

Երևանում գործադուլ հայտարարած վարորդները շուտով երթուղի դուրս կգան. քաղաքապետարան

68
(Թարմացված է 14:09 12.05.2021)
«Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Քաղաքապետարանը հայցում է երևանցիների ներողամտությունը առաջացած անհարմարության համար:

Կոմիտասի պողոտայում երթուղային «Գազել» է այրվել

Հիշեցնենք` Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների ու երթուղայինների վարորդները վաղ առավոտից բողոքի ակցիա էին անում։ Երթուղի դուրս չէին եկել թիվ 35, 20, 5, 45, 38, 33, 26, 4 և մի շարք այլ երթուղիներ սպասարկող ավտոբուսներն ու երթուղայինները։ Վարորդները դժգոհում էին, որ արդեն տևական ժամանակ իրենց վառելիք չի տրամադրվում, որ դուրս գան աշխատանքի:

Վարորդական իրավունքի քննության բարդացումն իրականում զրո էֆեկտ ունի. Տիգրան Քեյան

68
թեգերը:
վարորդ, ավտոբուս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում ավտոմեքենան հայտնվել է փոսում, վարորդին տեղափոխել են հիվանդանոց
Տուժել են վարորդը, ուղևորը. մանրամասներ`Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ից
Շղթայական ավտովթար Վանաձորում. վարորդներից մեկը կին է
Ինքնաթիռ

Երևան-Մոսկվա թռիչքներ. չվացուցակն ու ավիատոմսերի գները

178
(Թարմացված է 14:00 12.05.2021)
Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը բավականին ակտիվացել է։ Sputnik Արմենիան ներկայացնում է Երևան-Մոսկվա թռիչքների չվացուցակը։

Մայիսի 12-15-ը Երևանից Մոսկվա կմեկնի ընդհանուր առմամբ 11 օդանավ: Չվերթերն իրականացնում են յոթ ավիաընկերություններ՝ «Աերոֆլոտ», «Armenia», «Ուրալյան ավիաուղիներ», Պեգաս Ֆլայ», «Յուտեյր», «NordStar», «Իրաերո»:

Անհամբեր զույգը հարսանիք է արել «Դոմոդեդովո» օդանավակայանում. տեսանյութ

Հիշեցնենք, որ Ռուսաստան մեկնելիս Հայաստանի քաղաքացիները պետք է սմարթֆոնում ունենան «Ճամփորդիր առանց COVID–ի» բջջային հավելվածը, որում բեռնվում են սերտիֆիկացված լաբորատորիաներում կատարված թեստի բացասական արդյունքները:

Մայիսի 12

Ավիաընկերություն Օդանավակայան Ժամը
Աերոֆլոտ Շերեմետևո  03:10
Pegas Fly                          Շերեմետևո  12:25
Armenia  Վնուկովո 16:00
Յուտեյր Վնուկովո 21:25

 

Մայիսի 13

Աերոֆլոտ Շերեմետևո 03:20
Աերոֆլոտ Շերեմետևո 11:50
Ուրալյան ավիաուղիներ Ժուկովսկի 14:10

 

Մայիսի 14

NordStar    Դոմոդեդովո 19:10
Armenia   Վնուկովո 11:20
Աերոֆլոտ Շերեմետևո 21:15

 

Մայիսի 15

Իրաերո    Դոմոդեդովո                                             20:30

 

Երևան–Մոսկվա թռիչքների մոտավոր գինը

Ավիաընկերություն Գումար (դրամ)  
Աերոֆլոտ 230 հազար  
Armenia 170 հազար  
NordStar 140 հազար  
Իրաերո 135  հազար  
Յուտեյր 115 հազար  

«Պոբեդան» հունիսից կվերսկսի Գյումրու ուղղությամբ թռիչքներ իրականացնել երեք քաղաքից

178
թեգերը:
Մոսկվա, թռիչք, չվերթ, ինքնաթիռ, Ռուսաստան, Հայաստան
Председатель Нацсобрания Армении Арарат Мирзоян встретился с председателем Сеймаса Литвы Викторией Чмилите-Нильсен во время официального визита в Литву (11 мая 2021). Вильнюс

Լիտվան ուզում է ՀՀ–ին փոխանցել «հաջողության պատմությունը». վարչապետն ընդունել է Միրզոյանին

0
Լիտվայի իշխանությունը պատրաստ է աջակցել Հայաստանին ժողովրդավարացման և բարեփոխումների հարցում:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Լիտվան ցանկանում է Հայաստանին փոխանցել իր «հաջողության պատմությունը»։ Այդ մասին հայտարարել Է երկրի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեն՝ Վիլնյուսում ընդունելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Լիտվան։

Լիտվայի կառավարության ղեկավարը կարծում է, որ որքան «ավելի շատ Եվրոպա» լինի Հայաստանում, այնքան ավելի հարուստ ու անվտանգ կլինի երկիրը։ Այդ պատճառով էլ Վիլնյուսը պատրաստ է Երևանին փոխանցել ժողովրդավարական բարեփոխումների փորձն ու հաջողության պատմությունը։

Շիմոնիտեն նաև նշել է, որ Լիտվան կցանկանար Հայաստանի հետ զարգացնել համատեղ զբոսաշրջությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը պաշտոնական այցով է գտնվում Լիտվայում:

0