Իջևան

Ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա. եղանակի տեսություն

96
(Թարմացված է 15:38 26.04.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 28-30-ն՝ առանձին շրջաններում, 27-ին, մայիսի 1-ին՝ շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Հայտնի է` երբ կքննարկվի վարչապետի ընտրության հարցը

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։

Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում ևս ապրիլի 27-30-ը, մայիսի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Արմեն Սարգսյանը գերիների թեմայով նամակ է գրել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին

Մայրաքաղաքում ապրիլի 27–ի գիշերը սպասվում է 13-15 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +22...+24 աստիճան։ 

96
թեգերը:
Անձրև, Արցախ, եղանակ, Հայաստան, Երևան
թեմա:
Եղանակը Հայաստանում (1193)
Հայոկն ու Անահիտ Սիմոնյանը

Շնորհավո՜ր ծնունդդ, իմ թանկագին տղամարդ. Անահիտ Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

224
(Թարմացված է 16:49 18.05.2021)
Անահիտ Սիմոնյանի էջի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու երջանկություն մաղթել տղային։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Հայտնի երգիչ Հայկոյի և դիզայներ Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը, այսօր դառնում է 10 տարեկան, ինչի առթիվ Անահիտը Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել ու շնորհավորել նրան։ Տեսանյութում երգչուհին մեկտեղել է որդու տարբեր տարիների լուսանկարներն ու տեսաշարերը։

«Շնորհավո՜ր ծնունդդ, իմ թանկագին տղամարդ, իմ սիրելի որդի։ Ես աշխարհի ամենաերջանիկ մայրն եմ, քանի որ ունեմ քեզ։ Ես քեզ շատ սիրում եմ և ուզում եմ ցանկանալ շատ հաջողություններ, հավատարիմ ընկերներ, սեր և մեծ հնարավորություններ: Եվ, ամենակարևորը` եղիր առողջ, ուժեղ և ամուր։Սիրում եմ քեզ ամբողջ սրտով»,–գրել է Անահիտը։

Նրա էջի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու երջանկություն մաղթել տղային։

««Շնորհավոր, հրաշք տղա», «Առողջ ու երջանիկ ապրես»,«Խաղաղ երկրում մեծանաս»»,–գրել են նրանք։

Երգիչ Հայկոն միացել է շիշ բացելու չելենջին. տեսանյութ

Նշենք, որ նախորդ տարի հայտնի դարձավ, որ Հայկոն և Անահիտ Սիմոնյանը ամուսնալուծվել են։ Երգչուհին նշել էր, որ հիմա իրենք շատ ավելի լավ ընկերներ են, քան առաջ։

Հիշեցնենք, որ Հայկոն և Անահիտը ամուսնացել են 2010 թվականին։

224
թեգերը:
շնորհավորանք, ծնունդ, որդի, Հայկո, Անահիտ Սիմոնյան
Սիրուշո

Սիրուշոն պարում է իր «Body On Body» երգի տակ. տեսանյութ

301
(Թարմացված է 15:14 18.05.2021)
Սիրուշոյի հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել ու ստեղծագործական նոր հաջողություններ մաղթել երգչուհուն։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Ճանաչված երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում պարում է իր «Body On Body» երգի տակ։

Նշենք, որ երգն իսկական հիթ է դարձել սոցցանցերում։ Հազարավոր երիտասարդներ փոքրիկ տեսահոլովակներ են նկարահանում և նշում երգչուհուն։

Նա տեսանյութին կից գրառում է արել ու հետևորդներին շնորհակալություն հայտնել ակտիվության համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

«Մենք ամեն ինչ կարող ենք, երբ միասին ենք ու համախմբված։ Դուք կրակ եք»,–գրել է երգչուհին։

Սիրուշոյի հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել ու ստեղծագործական նոր հաջողություններ մաղթել երգչուհուն։

«Հրաշք աղջիկ։ Յուրահատուկ։ Սքանչելի երգ։ Իսկական հիթ»,–գրել են նրանք։

«Ոչ թե ես եմ վճարում, այլ ինձ են վճարում». Սիրուշոն պատասխանել է օգտատերերին

Նշենք, որ երգչուհին «Body On Body» երգը հանդիսատեսի դատին է հանձնել ապրելի 29-ին։ Երգչուհու յութուբյան պաշտոնական էջում տեսահոլովակը դիտվել է ավելի քան 781.000 անգամ։

«Ես քեզ անսահման սիրում եմ, Միքայել». Սիրուշոյի որդին դարձավ 5 տարեկան. լուսանկարներ

301
թեգերը:
տեսանյութ, Պար, երգ, Սիրուշո
Ըստ թեմայի
Ֆրանսահայ երգչուհու կատարումը հիացրեց ու հուզեց «The Voice»-ի ժյուրիին
Երգչուհի Սրբուկը կրքոտ ֆոտոշարք է հրապարակել
Երգչուհի Արիանա Գրանդեն գաղտնի ամուսնացել է անշարժ գույքի գործակալի հետ
Լևոն Տեր-Պետրոսյան

Ընտրություն ձախողված իշխանության ու քրեաօլիգարխիկ համակարգի միջև. ՀԱԿ–ը որոշեց մասնակցել

8
(Թարմացված է 18:55 18.05.2021)
ՀԱԿ–ի հայտարարության համաձայն, հանրության մեծամասնությունը նման ընտրությունները չի դիտարկում որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Այսօր՝ մայիսի 18-ին, նման որոշում է ընդունվել Հայ ազգային կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստում։

Վարչությունը նաև հայտարարություն է ընդունել, որում մասնավորապես ասվում է, որ երկրում առկա կառավարման ճգնաժամն ավելի է բարդանում երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով և լարված հակամարտությամբ։ «Ժողովրդին ըստ էության առաջարկվում է ընտրություն կառավարման գործը ձախողած իշխանության և քրեաօլիգարխիկ կեղեքիչ համակարգի վերականգնմանը ձգտող ուժերի միջև»,– ասված է հայտարարության մեջ։

Ըստ ՀԱԿ–ի, հանրության մեծամասնությունը նման ընտրությունները չի դիտարկում որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։ Մինչդեռ, ՀԱԿ–ը որոշել է մասնակցել ընտրություններին` վստահ, որ կարող է ձևավորել արդար իշխանություն։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարականը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր նշանակվեց հունիսի 20-ը։

Մայիսի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 25–ի հանդիպման ժամանակ առաջարկել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը տեղում մերժել է առաջարկը։

Փաշինյանը իրականացրեց Տեր-Պետրոսյանի՞ ծրագիրը. Լևոն Զուրաբյանի մեկնաբանությունը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը բնութագրել էր «ավազակապետական հեղափոխության փորձ»։

Հետո Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել էր, որ մայիսի 1–ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և առաջարկել է նրան ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ: Սակայն Սարգսյանը մերժել է Տեր–Պետրոսյանին։

8
թեգերը:
Ընտրություններ, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), Լևոն Տեր-Պետրոսյան
Ըստ թեմայի
Տեր–Պետրոսյանը փորձել է իր առաջարկով իսկապես փաստի առաջ կանգնեցնել Փաշինյանին. Սուրենյանց
Սերժ Սարգսյանը ասել է, թե ինչու է մերժել Լևոն Տեր–Պետրոսյանին
Լևոն Տեր–Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ