Ջահ

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանում և Հայաստանի 8 մարզում

219
(Թարմացված է 09:48 26.04.2021)
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պլանային նորոգման աշխատանքներ է իրականացնելու։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Թումանյան փ. 11, 11ա շենքեր, Նալբանդյան փ. 90, 96, 98 շենքեր, Վարդանանց փ. 5ա շենք, Մյասնիկյան պող. 16-55 սեփական տներ, Մաշտոցի պող. 54, Կորյունի փ. 21, 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Բեռնակիրների փ. 28-85 սեփական տներ,

11:00-17:00 Ա.Խաչատրյան փ. 26/1, 26/2 շենքեր, Արաբկիր 49 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 3 շենք, Քեռու փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 75 դպրոց, Ներքին Շենգավիթ 1, 2, 3, 4, 7, 8, 9 12 փողոցների սեփական տներ, թիվ 9 պոլիկլինիկա, Շիրակի փ․30, Կարմիր Բլուր փ․27ա շենքեր ,Շիրակի փ․3-րդ նրբանցքի սեփական տներ, Արտաշիսյան փ. 79 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի սեփական տներ, Նորքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

11։00-12։00 Կարին գյուղ և Գիտավան 1, 2 թաղամասեր,

11։00-13։00 Արագածավան գյուղի հարակից տարածքներ,

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Եղվարդ համայնք` Արա Գեղեցիկ, Սաֆարյան, Նոր Թաղ, Նար-Դոսի, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն և Նոր-Գյուղ գյուղեր մասնակի,

Ի՞նչ էր հայտնաբերել Ռոն Ուայեթը Արարատից ոչ հեռու

Արարատի մարզում՝

10:00-13:00 Զորակ գյուղ մասնակի,

10:30-13:00 Մրգավան գյուղ մասնակի,

10:30-16:00 Դալար գյուղ մասնակի,

13:00-14:00 Գեղանիստ գյուղ մասնակի,

13:30-16:00 Արտաշատ քաղաք` Իսակովի փողոց մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-15:00 Գետափ գյուղ մասնակի,

11:00-15:00 Քարագլուխ գյուղ մասնակի,

Տավուշի մարզում՝

10:30-13:30 Դիլիջան քաղաք՝ Կամոյի փողոց,

11:00-14:00 Դիլիջան համայնք` Պարզ լճի փողոց, Թեղուտ գյուղ, Թբիլիսյան խճուղի մասնակի,

Մեր ընդհանուր Կարսը և Սղերդը. ինչպես կարող է թափ առնել Ցեղասպանության ճանաչման պայքարը

Լոռու մարզում՝

11:00-15:30 Արծնի և Ապավեն գյուղեր,

11:00-17:00 Օձուն, Դանուշավան Արդվի, Աքորի, Կաճաճկուտ, Ամոջ և Հագվի գյուղեր,

Շիրակի մարզում՝

11:00-17:00 Արթիկ քաղաք` բացառությամբ Շահումյան, Բաղրամյան, Տուֆագործների, Պռոշյան, Սայաթ-Նովա փողոցներ), Անկախության հրապարակ, Արթիկի բժշկական կենտրոն և ծննդատուն,

Սյունիքի մարզում՝

10:00-12:00 Աղիտու, Նորավան, Վաղատին, Որոտան, Շամբ, Գետաթաղ, Լծեն, Լոր, Շենաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բժանորդներ,

10:00-11:30 Քարահունջ գյուղ մասնակի,

10:00-11:00 Սիսիան քաղաք` Մաքսիմ Գորկի, Եսենինի, Ն.Ստեփանյան, Արցախի փողոցներ,

11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Սպանդարյան, Կոմիտասի, Շահումյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի, Մելիք Թանգի, Հովնան Որոտնեցի փողոցներ,

13:00-14:00 Սիսիան քաղաք՝ Գ.Լուսավորիչ, Տեր-Ղազարյան փողոցներ, Ադոնցի փ. 3, 6 շենքեր և Սիսական փ. 19 շենք,

14:30-15:30 Սիսիան քաղաք՝ Ադոնցի նրբանցք, Ա.Մանուկյան, Լալայան, Աբովյան, Արցախի փողոցներ:

 

219
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Երևան, Հայաստան
Կորոնավիրուս

131 նոր դեպք, 9 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

56
(Թարմացված է 11:04 16.05.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 131–ով և դարձել 220860: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7023 մարդ (-234), կատարվել է 1036673 թեստավորում (+3160), առողջացել են վարակվածներից 208454-ը (+354): Գրանցվել է մահվան 4323 դեպք (+9)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2ով և դարձել 1060։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

10 հատ ձու, անվճար օղի. պատվաստումը խթանելու ինչ եղանակներ են կիրառվում տարբեր երկրներում

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

56
թեգերը:
Մահ, թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Որքան գումար է ծախսել ՀՀ առողջապահության նախարարությունը Covid-19–ի դեմ պայքարի շրջանակում
Հայաստանում արդեն մոտ 11 հազար մարդ է պատվաստվել Covid-19-ի դեմ
Հայաստանը COVID-19-ից մահացության հարաբերական ցուցանիշով աշխարհում 31-րդ տեղն է զբաղեցնում
Վարդան Պապիկյան

Գյումրեցի հոգեբան-քիմիկոսի օրգանական-կոսմետիկ ձեռքբերումները

85
(Թարմացված է 15:51 14.05.2021)
Ամեն ինչ սկսվեց գերչակի, կոկոսի, արմավի, ձիթապտղի, խաղողի կտի յուղի հիմքով պատրաստված օճառներից։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Հոգեբան ու քիմիկոս Վարդան Պապիկյանը, որը նաև դասավանդում է Շիրակի պետական համալսարանում, օրվա մեծ մասն անցկացնում է իր ստեղծած մինի լաբորատորիայում։ Այստեղ օրգանական կոսմետիկ միջոցներ են պատրաստում։

Քիմիական  նյութերից ստացված միջոցները բավական մատչելի են, բայց և վնասակար, իսկ օրգանական՝ ստանդարտներին համապատասխան միջոցները, ոչ միայն  չեն վնասում, այլև բուժական նշանակություն ունեն, տեղեկացնում է Վարդան Պապիկյանը։

Ամեն ինչ սկսվեց գերչակի, կոկոսի, արմավի, ձիթապտղի, խաղողի կտի յուղի հիմքով պատրաստված օճառներից, հետո արդեն սկսեցին օճառներ պատրաստել խոտաբույսերի թուրմերի համադրությամբ: Ավելի ուշ հաջորդեցին շամպուններն ու դիմակները:

Օրգանական արտադրանք ստեղծելու գաղափարին ընտանիքի անդամները դեմ չէին, բայց սկզբում «չէին շտապում» աջակցել, միայն վերջերս, երբ արդեն  նկատեցին, որ այդ միջոցների պահանջարկը կա, փորձում են օգտակար լինել:

«Պասիվ, սպասողական   դիրքորոշում դրսևորեցին, բայց վերջերս ավելի հետաքրքրություն եմ նկատում նրանց կողմից՝ առցանց մաքետինգը նրանց ուսերին է»,-ժպտում է քիմիկոսն ու հավելում, որ ընտանիքի  անդամներն իր ստեղծած արտադրանքն են օգտագործում։

Պատրաստված զինվորը փրկված կյանք է. ինչպես գյումրեցի հոգեբանը դարձավ ֆրանսիական լեգեոներ

«Այնքան զգալի է տարբերությունը, որ ով գեթ մեկ անգամ օգտագործել է, ասում է, որ այլևս հին օճառներին ու շամպուններին չի վերադառնա»,-ասում է Պապիկյանը:

Աշխարհում տարեկան օրգանական նյութերի արտադրության 20 տոկոս աճ է գրանցվում:

«Մարդիկ ժամանակի ընթացքում հասկացան, որ լավագույն միջոցը մոռացված հինն  է, ու փորձ են անում վերհիշել այդ հին բաղադրատոմսերը: Հայաստանի բնաշխարհը համարվում է վայրի, մենք դեռ գենետիկորեն շատ չենք փչացրել մեր բնությունը»,-նշում է քիմիկոսը ցույց տալով հավաքած երիցուկը, անանուխն ու եղինջը, որոնք օգտակար հավելանյութեր են օճառների ու շամպունների համար:

Հումքի պակաս Հայատանում չկա: Լավ հավելանյութ է նաև Հայկական բնաշխարհում աճող վայրի նռան կեղևը: Վարդան Պապիկյանն օգտագործում է նաև ոչ տեղական հավելումներ՝ նարնջի կեղև,  կոճապղպեղ, չիլի պղպեղ, զաֆրան, Էվկալիպտ և այլն:

Աշխատանքի մեջ  շատ է օգնում հոգեբան լինելը: «Շատերը զարմանում են, երբ իմանում են, որ քիմիայի մասնագետ լինելուց բացի նաև հոգեբան եմ: Ինձ համար երկուսն էլ կարևոր են՝ ինչպես հոգու, այնպես էլ արտաքին  էկոլոգիան»,-ասում է Վարդան Պապիկյանը:

  • Բնական կոսմետիկայի բաղադրանյութեր
    Բնական կոսմետիկայի բաղադրանյութեր
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Վարդան Պապիկյանի արտադրանքներից
    Վարդան Պապիկյանի արտադրանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Վարդան Պապիկյանի արտադրանքներից
    Վարդան Պապիկյանի արտադրանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Վարդան Պապիկյանի արտադրանքներից
    Վարդան Պապիկյանի արտադրանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Վարդան Պապիկյանն աշխատանքի պահին
    Վարդան Պապիկյանն աշխատանքի պահին
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Վարդան Պապիկյանն աշխատանքի պահին
    Վարդան Պապիկյանն աշխատանքի պահին
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 6
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Բնական կոսմետիկայի բաղադրանյութեր

Այս պահին օրգանական կոսմետիկ միջոցներն իրացվում են միայն Գյումրիում, բայց հեղինակը  բրենդավորելուց ու սերտիֆիկացնելուց հետո դրանք արտահանելու, նաև տեսականին ավելացնելու ծրագրեր ունի։

85
Ըստ թեմայի
Կտավի ու նյութի փոխարեն գյումրեցի արվեստագետը ջինս է օգտագործում
27-ի առավոտյան գնաց ու չվերադարձավ. 31-ամյա փոխգնդապետը պարգևատրվեց հետմահու
Հին արհեստի նոր լեզուն. գյումրեցի արվեստագետի թաղիքագործական ձեռքբերումները
Ռուբինա Խանզադյան

Victoria's Secret-ի մոդել Ռուբինա Խանզադյանը նոր ու ինքնատիպ լուսանկար է հրապարակել

15
Թոփ-մոդելի հետևորդները ոգեշնչվել են նրա խիստ, բայց սեքսուալ հանդերձանքով։ Գեղեցկուհին դեռ չի արձագանքել նրանց հաճոյախոսություններին։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ամերիկահայ թոփ մոդել Ռուբինա Խանզադյանը Instagram–ում «total black» (տոտալ սև) ոճի նոր լուսանկար է հրապարակել։

Լուսանկարին կից մոդելը գրառում չի կատարել, բայց ոգեշնչված հետևորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։

«Վայրի» գեղեցկուհի Ռուբինա Խանզադյանը սոցցանցերում ընկերոջ հետ լուսանկար է հրապարակել

«Թագուհի ես», «վայրի գեղեցկուհի»,«դու ինձ հիացնում ես», «անթերի ես»,–գրել են նրանք։ Գեղեցկուհին դեռ չի արձագանքել նրանց հաճոյախոսություններին։

View this post on Instagram

A post shared by Rubina Dyan (@rubinadyan)

Ռուբինա Խանզադյանն առաջին հայ մոդելն է, որը մասնակցել է Victoria's Secret կանանց ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրություններին։

Ախ, այդ հայուհիները, որ նվաճում են աշխարհը. Ռուբինա Խանզադյանը ցույց է տվել իր մայրիկին

Նա ընտանիքի հետ Բարսելոնա է տեղափոխվել, երբ 2 տարեկան է եղել։ Հիմա ապրում է ԱՄՆ–ում։ 2017 թվականին մոդելը հիմնել է Rubina Dyan սեփական ապրանքանիշը և իր բիզնեսն ակտիվ զարգացնում է և՛ Իսպանիայում, և՛ ԱՄՆ–ում։

15
թեգերը:
Instagram, Լուսանկար, մոդել, Ռուբինա Խանզադյան
Ըստ թեմայի
Գեղեցիկ է և՛ ներքնազգեստով, և՛ տարազով. օգտատերերը սիրահարվել են Ռուբինա Խանզադյանին
Գեղեցկուհի Ռուբինա Խանզադյանը նկարահանվել է «Elle Indonesia» ամսագրի համար
Ռուբինա Խանզադյանը մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին. տեսանյութ