Բողոքի ակցիա գլխավոր դատախազության մոտ՝ ի աջակցություն ձերբակալվածների

Բերման ենթարկվածների նկատմամբ քայլերի իրավաչափությունը կստուգվի. դատախազի խորհրդական

59
(Թարմացված է 22:36 22.04.2021)
Գոռ Աբրահամյանն անդրադարձել է սյունեցիներին բերման ենթարկելու հետ կապված դեպքերին, ինչպես նաև դատախազության առջև բողոքի ակցիային։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Իրավապահ մարմինների կողմից քրեական գործի շրջանակներում կատարվում են գործողություններ, որոնց իրավաչափությունը, օրինականությունը ևս, քրեադատավարական ընթացակարգով ստուգվելու են, ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով վստահեցնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` անդրադառնալով այսօր բերման ենթարկված սյունեցիների դեպքին։

Նշենք, որ այսօր 16 սյունեցի է բերման ենթարկվել, որոնք կասկածվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկ Սյունիք կատարած այցի ընթացքում խուլիգանություն կատարելու մեջ։ Ի պաշտպանություն ձերբակալվածների` դատախազության առջև բողոքի ակցիա եղավ, որի ժամանակ պահանջում էին, որպեսզի գլխավոր դատախազ Արտակ Դավթյանն իջնի ցած։ Նա, սակայն, արձակուրդում է։

«Ըստ գործով ձեռք բերված փաստական տվյալների` տրվելու են իրավական գնահատականներ, այդ թվում նաև ոչ իրավաչափ ցանկացած դրսևորման՝ այդպիսիք հիմնավորվելու դեպքում։ Առավել ևս, որ առանձին սուբյեկտների կողմից արդեն իսկ արվել են այդ գործողությունների վերաբերյալ դատախազությանը դիմումներ կամ բողոքներ ներկայացնելու մասին հայտարարություններ։ Դրանք ներկայացվելու դեպքում ևս կքննարկվեն, պատշաճ կերպով կտրվեն պատասխաններ կամ կկայացվեն դատավարական որոշումներ»,–գրել է Աբրահամյանը։

Նա հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ է անում` խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից։

Դատախազության մոտից 14 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն

Անդրադառնալով դատախազի հետ հանդիպում պահանջելուն` Աբրահամյանը հիշեցնում է, որ ակցիայի նախաձեռնողները հրաժարվեցին ընդունել իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու նպատակով մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը՝ փոխարենը ելույթների միջոցով պահանջելով այդպես էլ չպարզաբանված ինչ-որ «մոտեցումներ» հայտնել քրգործի շրջանակներում իրականացված գործողությունների կապակցությամբ։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները գլխավոր դատախազից երեք պահանջ ունեին` ազատ արձակել բերման ենթարկված սյունեցիներին, քրեական գործեր սկսել իմքայլական այն պատգամավորների նկատմամբ, որոնք ձերբակալմանն ու բռնությանը կողմ էին արտահայտվել։ Բացի այդ, պահանջում էին քրգործ հարուցել իրավապահների դեմ, որոնք խոշտանգում էին շուռնուխցուն՝ բերման ենթարկելուց հետո։

59
թեգերը:
ՀՀ գլխավոր դատախազություն, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Ոստիկանների ու բողոքի ակցիա անողների միջև հրմշտոց սկսվեց, իրավիճակը լարված է. տեսանյութ
Երևանում ոստիկաններից մեկն ուշագնաց եղավ բողոքի ակցիայի ժամանակ, բերման ենթարկվածներ կան
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել և պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին
Պատվաստում

ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը

8
(Թարմացված է 18:40 07.05.2021)
Հայաստանում արդեն 21868 մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրանցվել է մահվան 4209 դեպք։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` մայիսի 7-ի դրությամբ, կատարվել է 10281 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն` պատվաստումներն իրականացվել են թե՛ «AstraZeneca», թե՛ «Սպուտնիկ-V» պատվաստանյութերով:

Հիշեցնենք, որ «AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Իսկ «Սպուտնիկ-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան խրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 356–ով և դարձել 21868:

8
թեգերը:
պատվաստանյութ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Օդից վերցրած տեղեկատվություն է. ԱՆ–ն հերքում է պատվաստումները պարտադրելու լուրերը
«Արսեն Թորոսյանը ճիշտ էր». ԱԺ պատգամավորները պատվաստվեցին COVID-19-ի դեմ AstraZenaca–ով
Դավիթ Բաբայանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և լուսանկար հրապարակել
«Հայփոստ»

Հայփոստը կրճատումներ չի իրականացնում. ընկերությունը մեկնաբանել է շրջանառվող լուրերը

15
(Թարմացված է 18:07 07.05.2021)
«Հայփոստի» կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով ընկերությունը պարբերաբար անցկացնում է գիտելիքների ստուգում աշխատակիցների մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին գնահատելու համար։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Շրջանառվող լուրերը իբրև «Հայփոստում» կրճատումներ են իրականացվում, չեն համապատասխանում իրականությանը:  Տեղեկությունը հայտնում են ընկերության գրասենյակից` հավելելով, որ հակառակը՝ այս պահի դրությամբ ընկերությունը համալրում է իր թիմը։

««Հայփոստի» կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավելու հասարակական պահանջարկը բավարարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընկերությունը պարբերաբար անցկացնում է գիտելիքների ստուգում (ատեստավորում)՝ թեստերի միջոցով աշխատակիցների մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին գնահատելու նպատակով։  Ոչ բավարար արդյունք ունեցող և ազատման ենթակա աշխատակիցների տվյալներն ընկերության կողմից դեռ չեն ամփոփվել, ուստի  զանազան ամբիոններից հնչող աշխատողի ազատման մասին տարբեր թվերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հայտնում են, որ գիտելիքների ստուգման հերթական գործընթացը տևելու է մինչև ընթացիկ տարվա վերջ: 

«Աշխատակիցների գիտելիքների ստուգման համար կազմված հարցաթերթիկներում ընդգրկվում են բացառապես այն հարցերը, որոնք թույլ են տալիս գնահատել աշխատողի մասնագիտական ունակությունների մակարդակը»,–ասված է հաղորդագրության մեջ։

«Հայփոստն» ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն է հիմնում

Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ թափուր աշխատատեղերն ընկերությունում մշտապես համալրվում են ընդհանուր հիմունքներով՝ ընկերության հաստիքների մասին  հայտարարագրմամբ՝ մրցութային կարգով։ Թափուր հաստիքների մասին  հայտարարությունները հրապարակվում են «Հայփոստի» կայքէջում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում:

Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է և խոշոր գործատուներից մեկը, որը ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք և ավելի քան 3000 աշխատակից:

15
թեգերը:
աշխատատեղ, աշխատող, ՀայՓոստ
Ըստ թեմայի
«Հայփոստը» հիմնում է «Փոստ Կրեդիտ» վարկային կազմակերպություն
«Հայփոստն» իջեցրել է դեպի Ֆրանսիա առաքման սակագները
«Հայփոստի» մասնաճյուղերից մեկի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել
Աննա Հակոբյան

Քննությունը կպարզի` ինչպես է Աննա Հակոբյանը հայտնվել հրամանատարական կետում

0
(Թարմացված է 19:25 07.05.2021)
Քննչական կոմիտեն մերժել է հավելյալ տեղեկություն տրամադրել` պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի` հրամանատարական կետում հայտնվելու հանգամանքները պարզելու համար քննչական կոմիտեում քննություն է տարվում։ Այս մասին հայտնել է ՔԿ–ն «Փաստինֆոյի» գրավոր հարցմանն ի պատասխան` մերժելով տեղեկատվության տրամադրումը` պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը։

Աննա Հակոբյանը, պատերազմի օրերին գտնվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարական կետում և այնտեղից հետևել ռազմական գործողություններին, երբեմն նաև միջամտել։ Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելը պաշտոնապես հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե իր ընտանիքի անդամը բարոյահոգեբանական աջակցություն էր ցուցաբերում հրամանատարությանը։

Հիշեցնենք` «Wargonzo» տեղեկատվական նախագիծը, որն արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում ակտիվորեն լուսաբանում էր իրադարձությունները, անդրադարձել էր նաև հետպատերազմական տեղեկատվական արտահոսքերին և հայտնել, որ իրենց ծրագրի ղեկավար Սեմյոն Պեգովին զանգահարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը` խնդրելով պատասխանել Վլադիմիր Սոլովյովի այն հաղորդմանը, որտեղ ռուսաստանցի հրատարակիչ, «News Media» հոլդինգի նախկին գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը հայտարարել է, թե ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պատերազմի օրերին Արցախում մասնակցել է ռազմական խորհրդի նիստերին և դրանցից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել գեներալ Մովսես Հակոբյանի հետ:

Ավելի ուշ գեներալն ասուլիս էր հրավիրել և ասել, որ ինքը Աննա Հակոբյանի հետ միջադեպ է ունեցել, քանի որ նրան հորդորել է չմիջամտել բարձրաստիճան ծառայողների որոշումներին կամ քննարկումներին։

0
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Աննա Հակոբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատրաստվելով պատերազմի` մենք հակառակորդին դրդել ենք պատերազմի. Փաշինյան
Իմ կողմից նշանակված 2 պաշտոնյա արդեն բանտում են. Փաշինյանը ողջունեց նոր բացահայտումները
Վահագն Վերմիշյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին