Պատերազմի մասնակիցներ

Պատերազմում տուժած զինծառայողների ընտանիքները հոգեբանական աջակցություն կստանան

37
(Թարմացված է 11:42 22.04.2021)
ՀՀ կառավարությունը մրցույթում հաղթած հիմնադրամին պետբյուջեից 100 մլն դրամ գումար կհատկացնի:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Արցախյան պատերազմի ընթացքում զոհված, հաշմանդամություն ստացած, գերեվարված ու անհետ կորած զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի հոգեբանական աջակցություն` պետական միջոցների հաշվին։

Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական  նիստում։

Ինչպես նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, թիրախային խմբերին հոգեբանական աջակցություն տրամադրելու համար նախարարությունը կազմակերպել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման բաց մրցույթ, որի արդյունքում  հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը»։

Մրցույթի արդյունքում կնքվել է պայմանագիր, որի համաձայն հիմնադրամը 6 ամսվա ընթացքում կատարելիք աշխատանքի դիմաց պետությունից կստանա 100 մլն դրամ գումար:

«Մատուցվելու է անհատական ու խմբային հոգեբանական աջակցություն ու հոգեթերապիա, հեռախոսային  հոգեթերապիա, թեժ գծով ծառայության մատուցում և հոգեբանական խմբերի տեղում աշխատանք։ Քաղաքացիներն իրենք պիտի որոշեն, թե ինչպիսի աջակցություն են ցանկանում ստանալ»,– ասաց ԱԻ նախարարը։

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայ գերիների հետ կապված հայտարարություն է ընդունել

Նշենք, որ Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը Հայաստանում գրանցված է 2009թ–ից։

37
թեգերը:
հաշմանդամ, գերի, անհետ կորած, Վիրավոր, Զոհ, զինծառայող, Արցախյան պատերազմ, Պատերազմ
Ըստ թեմայի
Նույնիսկ եթե զիջումներով ԼՂ հարցի կարգավորման գնայինք, նորից պատերազմ էր լինելու. Փաշինյան
Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում
Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր. Հարություն Մարության
Սահմանադրական դատարան

Սահմանադրական դատարանը Արման Թաթոյանի դիմումի հիման վրա որոշում է կայացրել

0
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել էր ՍԴ՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերի, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերի, դրանց հետ փոխկապակցված 13-րդ և 14-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ գործի որոշումը։

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով:

«Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետի՝ «դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 42-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»,–նշված է ՍԴ որոշման մեջ։

Նշենք, որ ըստ թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետի`պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

Ըստ ՍԴ որոշման` կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերը, դրանց հետ փոխկապակցված 13-րդ և 14-րդ մասերը ևս համապատասխանում են Սահմանադրությանը:

Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հիշեցնենք, որ Հայաստանում ու Արցախում ռազմական դրություն էր հայտարարվել 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Այն վերացվեց մարտի 24-ին։

0
Ким Кардашьян посетила мемориальный комплекс Цицернакаберд (8 октября 2019). Ереван

«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ

28
(Թարմացված է 20:07 07.05.2021)
«Keeping Up With The Kardashians» շոուն 19 եթերաշրջան անց ավարտվում է։ Իրադարձությունը շատ հուզիչ է Քարդաշյան քույրերի համար։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik․ Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ։

Շոուի նոր թրեյլերում հայտնվել է մի դրվագ, որում Քիմը նկարահանող խմբին հայտնում է իր ընտանիքի համար շատ կարևոր որոշման մասին։

«Չկա ավելի պարզ եղանակ դա ասելու, քան պարզապես անելն այն, ինչ հարկավոր է, քանի որ մենք բոլորիդ շատ ենք սիրում։ Ցանկանում էինք անձամբ ասել ձեզ, որ այլևս չենք նկարահանելու շոուն»,- ասել է նա։

Այդ ասածից հետո արտասվել է թե՛ Քիմը, թե՛ քույրերը, թե՛ նկարահանող խմբի անդամները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kris Jenner (@krisjenner)

«Keeping Up With The Kardashians՞ շոուն ավարտվում է 14 տարի և 19 եթերաշրջան անց։ Շոուի ավարտից և E! ցանցի հետ պայմանագրի ավարտից հետո ընտանիքը կտեղափոխվի «Disney Hulu» ալիք։

Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար

28
թեգերը:
տեսանյութ, նկարահանում, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան