Երևան

Ե՞րբ տեղումները կդադարեն. եղանակի տեսություն

233
(Թարմացված է 15:32 20.04.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 21-22-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Դերասան Հայկ Պետրոսյանը ամուսնացել է. տեսանյութ

Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ին կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

 

Երևան քաղաքում ապրիլի 21-22-ը՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում ապրիլի 21–ի գիշերը սպասվում է 14-16 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +25...+27 աստիճան տաքություն։

«Մամա, գալիս ենք Հայաստան». «Լադանիվան» առաջին համերգը կունենա Երևանում

233
թեգերը:
Անձրև, եղանակ, Արցախ, Երևան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (1192)
Բեզոարյան այծեր

Ուշադրություն, նկարում են․ բեզոարյան այծերի ֆոտոսեսիան` հայոց լեռներում

44
Լուսանկարում առնվազն 7 բեզոարյան այծեր են երևում, որոնք կանգնել և ուշադիր ֆոտոխցիկի ուղղությամբ են նայում։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ Բեզոարյան այծերը, պարզվում է, սիրում են լուսանկարվել։ Համենայն դեպս, գիտեն, թե ինչպես ճիշտ «դիրքավորվել» լուսանկարի համար։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Facebook-ի պաշտոնական էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել, որում առնվազն 7 բեզոարյան այծեր են երևում։

«Ուշադրությո՛ւն, նկարում են»,- լուսանկարին կից գրել են հիմնադրամի աշխատակիցները։

Բանն այն է, որ լուսանկարում բոլոր 7 բեզոարներն էլ, թվում է, թե ուշադիր ֆոտոխցիկին են նայում ու համբերատար սպասում, մինչև լուսանկարիչը գործն ավարտի։

Նշվում է, որ բեզոարյան այծերի այս խմբին լուսանկարել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահ Մանուկ Մանուկյանը։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի վերահսկողության ներքո:

Կովկասյան Կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Խոսրովի արգելոցը, ինչպես նաև հարակից տարածքները, առանցքային դեր ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության և հազվագյուտ կենդանական աշխարհի՝ հայկական մուֆլոնի, սիրիական գորշ արջի, բեզոարյան այծի, սև եվրասիական անգղի, մորուքավոր անգղի, կովկասյան հովազի, կովկասյան լուսանի և հայկական իժի համար:

Երկու տարվա աշխատանքի արդյունքը. բեզոարյան այծը վերադարձել է Սյունիք. տեսանյութ

Ապաստարանի տարածքը ծառայում է նաև որպես միջանցք նշված կենդանիների համար: Տեսախցիկները և 4 անտառապահներ շարունակաբար դիտարկում են տարածքը:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։ Այն սնամեջ եղջերավորների ընտանիքին պատկանող լեռնային վայրի այծ է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

«Տղեն խորոտ էգ կփնտրէ». Խոսրովի անտառի տեսախցիկը «որսացել է» բեզոարյան այծերի տեղաշարժը

44
թեգերը:
Հայաստան, բեզոարյան այծ
Ըստ թեմայի
Բեզոարյան այծերի քառյակը լավ էլ ախորժակ ունի. տեսանյութ
Եղեգիսում Կարմիր գրքի բեզոարյան այծին որսացել է 23-ամյա երևանցին․ տեսանյութ
Եղեգիսում 3 որսորդ Կարմիր գրքի բեզոարյան այծ են սպանել ու մասնատել. ինչ է նրանց սպառնում
Տոնոմետր

Կանգնեցրեք «լուռ մարդասպանին»․ Հայաստանում մահերի 50%-ի պատճառը սրտի հիվանդություններն են

48
(Թարմացված է 15:58 17.05.2021)
Մասնագետների նպատակն է նվազեցնել մահացության ցուցանիշը, հատկապես երիտասարդների շրջանում։ Լրջագույն ռիսկի գործոն է զարկերակային գերճնշումը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ Ինչպես գրեթե բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում գերակշռում են սրտանոթային հիվանդությունների պատճառով մահերը։

Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ ցուցանիշը 50 տոկոսից բարձր է։ 18 տարեկանից բարձր տարիքային խմբում բնակչության 42 տոկոսն ունի բարձր զարկերակային ճնշում, ինչը լրջագույն ռիսկի գործոն է։ Հենց զարկերակային գերճնշումով են պայմանավորված սրտանոթային ընդհանուր մահացությունները։

Զելվեյանի խոսքով՝ զարկերակային գերճնշում ունեցողների 73% -ը տեղյակ է դրա մասին, 68% -ը բուժում է անցնում: Բուժում ստացողների գրեթե 40% -ը հասել է նպատակին՝ 140/90 մմ-ից ցածր։

Մասնագետը վստահ է, եթե կարողանան ճիշտ ժամանակին կանխարգելել և հսկել զարկերակային գերճնշումը, կունենան սրտանոթային պատահարների և բարդությունների նվազեցում:

Սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք ու կորոնավիրուսը. ինչու է այն վտանգավոր

«Դրան «լուռ մարդասպան» են կոչում, քանի որ զարկերակային գերճնշման պարագայում յուրաքանչյուր 10 միլիմետրի բարձրացումը կրկնապատկում է սրտանոթային պատահարների քանակը»,- նշեց նա:

Զարկերակային գերճնշումը վերահսկելու և բուժելու համար 42% -ը օրական օգտագործում է մեկ դեղահաբ, 35% -ը՝ 2 դեղահաբ, 22% -ը` 3 դեղահաբ:

Միևնույն ժամանակ, վերջին տվյալների համաձայն, հիվանդության երիտասարդացում չկա: Ախտանիշները հիմնականում հայտնվում են 35 տարեկանից հետո: 50 տարեկանից բարձր տարիքային խմբում յուրաքանչյուր երրորդը տառապում է արյան բարձր ճնշմամբ, 60 տարեկան հասակում ՝ երկուսից մեկը:

Զելվեյանը նշեց, որ «դարի մարդասպանին» կանգնեցնելու համար որոշակի ծրագրեր են մշակվել։ Օրինակ` այս ամռանը կիրականացվի սքրինինգային ծրագիր բնակչության շրջանում զարկերակային գերճնշումը հայտնաբերելու համար։ Հայ բժիշկները պատրաստվում են տեղի բնակչությանը ապացուցել, որ այս հիվանդությունը, չնայած վտանգավոր է, բայց դատավճիռ չէ։

Սրտաբանը նշում է՝ այս հիվանդության դեպքում գրագետ բուժում է պետք, միայն դեղահաբով հարցը չի լուծվի, պետք է բժշկի հետ շփման մեջ լինել, այլապես կարող է գա մի փուլ, որ դեղամիջոցն այլևս չօգնի:

Բժիշկը խորհուրդ է տալիս ֆիզիկական ակտիվ կյանք վարել, նվազեցնել սննդակարգում աղի, ճարպերի, քաղցրի, ալկոհոլի օգտագործումը, բացառել ծխախոտը, ուշադրություն դարձնել հոգեկան հանգստությանը, ուշադիր լինել առողջության հանդեպ, գանգատների դեպքում էլ անմիջապես բժշկի դիմել։

48
թեգերը:
Մահ, արյան ճնշում, բժիշկ, սիրտ
Ըստ թեմայի
Հայտնի է դարձել սրտի կաթվածի ռիսկը նվազեցնող անսպասելի մթերքը
Արդյոք սրտի համար վտանգավոր է ձախ կողքի վրա քնելը. բժշկի դիտարկումը
Սիրտ-անոթային հիվանդություններով դիմելիության ցուցանիշն աճել է. ի՞նչ կապ ունի երկրաշարժը
Սյունիք. արխիվային լուսանկար

Այսօր որոշ ադրբեջանցիներ հետ են գնացել. ՀԱՊԿ–ում կքննարկվի Սյունիքում ստեղծված իրավիճակը

0
(Թարմացված է 17:09 17.05.2021)
Ստանիսլավ Զասը հայտնել է` ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի- Sputnik. Ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր։ Սակայն նրանց մի մասը դեռևս շարունակում է գտնվել ՀՀ տարածքում և ստեղծված խնդիրը չի լուծվել։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։

«Հարությունյանը նշել է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորականները գտնվում են հայկական ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, ինչպես նաև, որ սահմանային այդ հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել»,–գրված է հաղորդագրության մեջ։

Ստանիսլավ Զասն էլ իր հերթին նշել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, և որ այն քննարկվելու է առաջիկա օրերին, Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի` մայիսի 19-ին կայանալիք նիստին։

Մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Ադրբեջանցիների հետ բանակցությունները սկսվեցին մայիսի 13–ից, հիմա դրանք կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Երեկ` բանակցությունների ավարտից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ասել էր, որ բանակցությունների արդյունքում Սև լճի տարածքից ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն։ Թե ինչ պայմաններով՝ հայտնի չէ։ Նման տեղեկություն սոցցանցի իր էջում հրապարակել էր նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Իսկ այսօր կայացած ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ չեն եղել։ Բանակցությունները կշարունակվեն մայիսի 19–ին։

0
թեգերը:
Ադրբեջան, Սահման, Սյունիք, Վաղարշակ Հարությունյան, Ստանիսլավ Զաս, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
ՀՀ սահմանների լարվածության թեման են քննարկել Արա Այվազյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը
Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկել է Ղրղզստանի նախագահի հետ
Փաշինյանը Լուկաշենկոյի հետ խոսել է սահմանային վիճակի մասին