Ավտոբուս

Երևանը առաջիկա վեց ամսում 161 հատ նոր ավտոբուս կստանա

89
(Թարմացված է 22:50 20.04.2021)
Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Երևանը առաջիկա վեց ամսում 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսներ կստանա։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ում՝ հրապարակելով նոր ավտոբուսի լուսանկար։

«CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։ Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես, օդորակիչներով, LED լուսատախտակներով եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով», - գրել է Մարությանը։

Քաղաքապետը նշել է, որ տրանսպորտային ռեֆորմն ընթանում է քաղաքապետարանի նախանշած ժամանակացույցի համաձայն։

89
թեգերը:
Հայկ Մարության, ավտոբուս, Երևան
Տեսախցիկն արձանագրել է Հայաստանի անտառներում ապրող գորշ արջերին

Տեսախցիկն արձանագրել է Հայաստանի անտառներում ապրող գորշ արջերին

68
Գորշ արջերը հաճախ մտնում են գյուղեր, վնասում պտղատու այգիներն ու մեղվի փեթակները` հայտնվելով մարդկանց թիրախում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տեսախցիկներն արձանագրել են հայաստանյան անտառներում բնակվող գորշ արջերի կենցաղի հետաքրքիր պահերը։

Եզակի լուսանկարներն արվել են Վայոց Ձորի բնության հատուկ պահպանվող տարածքում։

Бурый медведь в Вайоц Дзоре
© Photo : FPWC
Տեսախցիկն արձանագրել է Հայաստանի անտառներում ապրող գորշ արջերին

Գորշ արջը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: Աշխարհում այս կենդանատեսակը համարվում է խոցելի։

Գորշ արջերը հաճախ մտնում են գյուղեր, վնասում պտղատու այգիներն ու մեղվի փեթակները` հայտնվելով մարդկանց թիրախում։

Թաքնված տեսախցիկն արձանագրել է հայաստանյան լուսանի «մլավոցը». տեսանյութ

Նշենք, որ շուրջ 30 000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) վերահսկողության ներքո:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին:

Бурый медведь в Вайоц Дзоре
© Photo : FPWC
Տեսախցիկն արձանագրել է Հայաստանի անտառներում ապրող գորշ արջերին
68
թեգերը:
Անտառ, արջ, Հայաստան
Ըստ թեմայի
Աննախադեպ արդյունք. փրկարար կենտրոնում պահվող արջերից 16-ն առաջին ձյան հետ քուն են մտել
Փիթեր արջուկի կեղտոտ վանդակը պահվել է կատարյալ մթության մեջ. ստորագրահավաք է մեկնարկել
Վայոց Ձորում անտառապահը փորձել է սպանել արջին. կենդանին հարձակվել է նրա վրա
Կենտրոնի թաղապետարան

Ծեծկռտուք Կենտրոնի թաղապետարանում. վարչություններից մեկի պետին տեղափոխել են հիվանդանոց

177
(Թարմացված է 15:14 11.05.2021)
Հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է վիճաբանությունից ու քաշքշուկից հետո։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Երևանի Կենտրոնի թաղապետարանում այսօր առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջև: Տեղեկությունը հայտնում է «Հայկական ժամանակը»։

Ըստ կայքի` առավոտ շուտ թաղապետարանի ղեկավար կազմը Մարգարյանին շատ կոպիտ ձևով հրահանգել է ազատել աշխատասենյակը: Այնուհետև վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել, որից հետո Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց:

Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմել է, որ միջադեպի ժամանակ կողքի աշխատասենյակում է գտնվել: Բարձր բղավոցներ ու հայհոյանքներ է լսել, առաջ է եկել, որ հասկանա՝ ինչ է կատարվում, բայց իրեն մոտիկ չեն թողել. «Ասացին՝ դու աղջիկ ես, գնա, գործ չունես ու չթողեցին մոտենամ, բայց սարսափելի իրարանցում էր, լսում էի նաև, որ կահույքն են քաշքշում: Այդ ընթացքում իմ սենյակում էի, հետո արդեն ոստիկանությունը եկավ»:

«Նորք–Մարաշ» ԲԿ–ում գրանցված սկանդալային դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ միջադեպի գլխավոր հերոսը Արմեն Ազիզյանն է եղել: Աշխատակիցները հայտնել են, որ նա առավոտյան աշխատավայրում է եղել, սակայն հետո դուրս է եկել:

Արմեն Ազիզյանը կատարում է վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի պարտականությունները: Ավետ Պողոսյանն արձակուրդում է:

Կայքը հիշեցնում է, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում սպասվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված` մի շարք անձինք կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, իսկ ոմանք էլ աշխատավայրում լուրջ ճնշումների են ենթարկվում, խոսքը՝ «Քաղաքաշինության և հողօգտագործման» բաժնի պետի, նրա տեղակալի, գլխավոր մասնագետի ու մի քանի այլ աշխատակիցների մասին է: Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը ՀԺ–ին ասել էր, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ամիսներ առաջ ինքը բարձրաձայնել է թաղապետարանում տիրող ապօրինության մասին, որի առնչությամբ հիմա նաև քրեական գործ կա հարուցված:

Հակոբ Արշակյանի ու լրագրողի աղմկահարույց դեպքի առնչությամբ նորից քրգործ է հարուցվել

177
թեգերը:
Ծեծկռտուք, Երևան, Հայաստան
Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Շղթայական ավտովթար Վանաձորում. վարորդներից մեկը կին է

0
(Թարմացված է 21:44 11.05.2021)
Վթարի հետևանքով տուժածներ կան։ Նրանց տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 11:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի  45 հասցեի դիմաց բախվել են Վանաձորի բնակիչներ, 25-ամյա Կարեն Գալստյանի վարած Opel Astra մակնիշի, 34-ամյա Անժելա Գրիգորյանի վարած Hyundai Sonata մակնիշի և 42-ամյա Դավիթ Ավետիքյանի վարած Audi մակնիշի  ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով Կ. Գալստյանի ուղևոր, Վանաձորի բնակիչ, 67-ամյա Գյուլիզար Մուրադյանը և Դ. Ավետիքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Վանաձորի բժշկական կենտրոն:

Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան

0