Շտապգնության ավտոմեքենաներ

677 նոր դեպք, 24 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

69
(Թարմացված է 11:01 20.04.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 667–ով և դարձել 209485։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 14896 մարդ (-28), կատարվել է 942001 թեստավորում (6574), առողջացել են վարակվածներից 189688-ը (+671): Գրանցվել է մահվան 3919 դեպք (+24)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել (982)։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

ԱՀԿ–ն հրապարակել է, թե աշխարհում քանի միլիոն մարդու կյանք է խլել կորոնավիրուսը

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

69
թեգերը:
համավարակ, վարակ, Մահ, հիվանդ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1860)
Ըստ թեմայի
Հայաստանում արդեն կորոնավիրուսի բրիտանական շտամ կա. նախարարություն
ԱՀԿ–ն հրապարակել է, թե աշխարհում քանի միլիոն մարդու կյանք է խլել կորոնավիրուսը
Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո մահվան նոր դեպքեր են գրանցվել
Լամպ

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հատվածներում

73
(Թարմացված է 09:29 11.05.2021)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 8, 8/1, 8/2, 10, 10/1, 14 շենքեր, Մոլդովական փ. 20, 22, 24, 24/1, 24/2, 26, 26/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կորյունի փ. 7 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

11:00-17:00 Գարեգին Նժդեհի հրապարակի ոչ բնակիչ-բաժանորդներ,

Ներքին Չարբախ 3, 5 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Շիրակի փ․13, 15, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կոմիտասի պող. 23/3 շենք, Ազատության պող. 12 շենք, Թամանյան փ. 1 շենք, Բաղրամյան պող. 2 փակ. 8 շենք, Անտառային փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Ավետիսյան փ. 63 շենք, Հակոբյան փ. 2 շենք, Զարյան փ. 2 շենք, Բաղրամյան պ. 22 շենք, Մամիկոնյանց փ. 34, 34ա, 24Գ, 36/1, 36/2, 36/8 շենքեր, Իսակովի պող. 52/1, 52/2, 52/3, 52/4, 52/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Արարատի մարզում՝

10:00-12:00 Մարմարաշեն գյուղ մասնակի,

10:30-12:30 Եղեգնավան և Լուսառատ գյուղեր,

10:00-16:00 Վեդի քաղաք՝ Անդրանիկավան գյուղ մասնակի,

10:30-16:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Բերքանուշ գյուղ մասնակի,

13:00-14:00 Նոր Կյուրի գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի, Ելփին, Չիվա, Ռինդ, Արենի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Հայկական ատոմակայանը հավանական երկրաշարժից չի տուժի. ռուս մասնագետ

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան փողոցներ, Սաֆարյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաձոր քաղաք՝ Ծաղկաձորի քաղաքապետարան, Հայփոստ, “Արարատբանկ” ընկերություն, Չարենցի, Կեչառիսի, Օրբելի եղբայրներ, Մագիստրոսի փողոցներ, «Ռոսիա» հյուրանոց, «Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիր, «Կեչառիս» հյուրանոցային համալիր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Ձորաղբյուր և Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,

Գեղարքունիքի մարզում՝

11։10-15։00 Մեծ Մասրիկ, Կուտական, Կախակն, Տրետուք գյուղեր, “Հրանտ Կարապետյան” ՍՊԸ, հեռոստակայան, “Գոգա-Սեդա” գազալցակայան և “Լուսինե Խաչատրյան” ՍՊԸ,

Սյունիքի մարզում՝

10:30-12:00 Սիսիան քաղաք՝ Սիսական փ. 46, 46ա, 50, 50ա շենքեր ,Ա.Մանուկյան փ. շենք,

12:30-13:30 Սիսիան քաղաք՝ Իսրաելյան փ. 39, 39գ շենքեր, Նժդեհի փ. 2, 3, 4 շենքեր, Սիսական փ. 34 շենք, Ա.Մանուկյան փ. 3 շենք, Իսրայելյան փ. 35, 37 շենքեր, Ադոնցի փ. 1/1, 1/2, 1/4 շենքեր,

14:00-15:00 Սիսիան քաղաք՝ Իսրաելյան փողողց մասնակի, Ադամյան փ. 11 շենք, Սիսական փ.64 շենք,

15:30-16:30 Սիսիան քաղաք՝ Չարենց փ. 12 շենք,

11:00-16:00 Գորիս քաղաք՝ Հին վանքի տակ թաղամաս,

09:30-12:00 Գեղի գյուղ մասնակի,

10:00-15:00 Շինուհայր գյուղ մասնակի,

10:30-17:00 Խնձորոսկ գյուղ մասնակի,

11:00-17:00 Աղիտու գյուղ,

15:30-17:00 Հալիձոր գյուղ մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

73
թեգերը:
Մարզ, էլեկտրաէներգիա, Լույս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Տեղումները 2 օրով հեռանում են. եղանակի տեսություն
Հայաստանում դպրոցականը հին ձեռագրերի տառատեսակը էլեկտրոնայինի ձևափոխող ծրագիր է ստեղծել
Բժիշկն ասել է՝ որ ըմպելիքները չի կարելի խմել սոված փորին
Գոռ Գրիգորյան

Հայաստանում դպրոցականը հին ձեռագրերի տառատեսակը էլեկտրոնայինի ձևափոխող ծրագիր է ստեղծել

119
(Թարմացված է 09:00 11.05.2021)
Հայկական հնագույն ձեռագրերը, մագաղաթներն այժմ կարելի է 15 վայրկյանում տպագիր տեքստի վերածել և վերծանել։ Հենց այդքան է յուրաքանչյուր էջն ընթերցելու համար պահանջվում դպրոցական Գոռ Գրիգորյանի ստեղծած եզակի ծրագրով։

Դպրոցական Գոռ Գրիգորյանը ստեղծել է եզակի ծրագիր, որը կարդում է գրաբարով տեքստերը և հաշված վայրկյանների ընթացքում շարադրում դրանք տպագիր տեսքով: Գրիգորյանին ծրագիրը մշակելու համար մի քանի ամիս է պահանջվել. այն ճանաչում է տեքստը մինչև 84 տոկոս ճշգրտությամբ:

Создатель программы по оцифровке рукописей Гор Григорян
© Sputnik / Laura Sarkisyan
Գոռ Գրիգորյան

Գրիգորյանն առաջիկայում պատրաստվում է կատարելագործել այն և հասցնել 90% ճշգրտության։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ հենց այդ ուղղությամբ է աշխատում։

Մի փոքր` տղայի մասին

Գոռը 16 տարեկան է, նա «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շրջանավարտ է, այժմ աշխատում է որպես ծրագրավորող և սովորում է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան ավագ դպրոցում:

Գոռի մոտ մի քանի տարի առաջ մտահղացում է առաջացել ստեղծել մի ծրագիր, որը կարող է մեկ հպումով վերծանել ձեռագիրը։

«Մենք դպրոցի դասեր էնք անում Մատենադարանում։ Այն ժամանակ հասկացա, թե ինչ հարուստ պատմություն ունենք, և որ այն միայն թղթի վրա է, որը կարող է կորչել, կամ ժամանակի ընթացքում դրա տեքստը անընթեռնելի կարող կդառնալ։ Այսպես է առաջացել հատուկ ծրագիր ստեղծելու գաղափարը, որը թույլ կտա ամեն ինչ տեղափոխել թվային ֆորմատ և պահպանել ապագա սերունդների համար», - ասաց Գոռը։

Հարմար առիթ եղավ երկու տարի առաջ կենտրոնում դասերի ժամանակ, երբ ուսանողներին սովորեցնում էին ձեռագրերի վերծանմամբ զբաղվող նեյրոցանց ստեղծել։ Գոռն այն ժամանակ որոշեց ստեղծել դրա կատարելագործված տարբերակը։

Կարդում է գրաբարով

Ծրագիրն իրենից ներկայացնում է արհեստական բանականություն, որին սովորեցրել են գրաբարի տառերը։ Այժմ այն կարող է վերծանել միայն այս տառատեսակը: Արհեստական ինտելեկտը հիմա աշխատում է մինչև 84 տոկոս ճշգրտությամբ։

Рабочий процесс программы по оцифровке рукописей  Гора Григоряна
© Sputnik / Laura Sarkisyan
Գոռ Գրիգորյանի ստեղծած ծրագիրը

«Դա լավ ցուցանիշ է, սակայն խնդիրներ են առաջանում։ Մասնավորապես՝ ծրագիրը միշտ չէ, որ հասկանում է կետադրական նշանները։ Միջինում յուրաքանչյուր ֆայլ, ձեռագրի մի էջ, կարդացվում է 15 վայրկյանում»,-բացատրեց Գոռը։

Նա նշեց, որ ամենադժվարն ինտելեկտը հնագույն հայկական տառատեսակին սովորեցնելն է։ Գործընթացը բարդանում էր այն հանգամանքից, որ տեքստերը գրվել են ձեռքով և, բնականաբար, տարբերվում են մեկը մյուսից։ Ծրագիրը միշտ չէ, որ կարողանում է ճիշտ տառն ընտրել, հաճախ դրանք նման են լինում։ Արդյունքում լուծվեց նաև այդ խնդիրը։

© Sputnik
Հայաստանում դպրոցական Գոռ Գրիգորյանը հին ձեռագրերի տառատեսակը էլեկտրոնայինի ձևափոխող ծրագիր է ստեղծել

Առավելագույն ճշգրտության հասնելու համար Գոռը երեք ամիս ամեն օր ուղղումներ էր մտցրել, ձեռքով վերծանել մագաղաթները։ Դրանից հետո նա ստեղծել է հատուկ ալգորիթմ, որը թույլ է տալիս մեծ ճշգրտությամբ կարդալ թերթից։

Ապագայի ծրագրերը

Գոռը վստահ է, որ ծրագիրը շատ արագ կլրամշակի և կկատարելագործի: Դրանից հետո նա պատրաստվում է նվիրել այն Մատենադարանին և տեղադրել բաց տիրույթում։ Շուտով հասանելի կլինի նաև ծրագրի բջջային տարբերակը։

Создатель программы по оцифровке рукописей Гор Григорян за работой
© Sputnik / Laura Sarkisyan
Գոռ Գրիգորյան

Այժմ Գոռն աշխատում է մեկ այլ ստարտափի վրա, որը կոչվում է MyDoc։ Այն թույլ կտա հիվանդներին կապ հաստատել բժիշկների հետ ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում։ Հավելվածը հիվանդներին թույլ կտա գտնել անհրաժեշտ մասնագետի, գրանցվել նրա մոտ, ծանոթանալ նրա վարկանիշին: Եվ հակառակը, բժիշկը կարող է ընտրել հիվանդին` հիմնվելով հիվանդության բարդության ու տեսակի վրա։

Ապագայում Գոռը մտադիր է շարունակել զբաղվել իր սիրած գործով և հետաքրքիր ծրագրեր ստեղծել։

Հայաստանը կարողացել է պահպանել իր մասնագետներին. Նիկոլայ Կոմլև

119
թեգերը:
ծրագիր, Մատենադարան, Հայաստան
Ըստ թեմայի
Տավուշի մարզում «Թումոյի» շարժական կենտրոն կկառուցվի
«Տպավորիչ և ողջունելի են «Թումո»-ի այսօրվա ձեռքբերումները, բայց դա բավարար չէ». Փաշինյան
«Թումո» կենտրոնում նոր ծրագրեր են իրականացվելու. ծրագրավորում կսովորեն նաև մեծահասակները
Վարազդատ Հարոյան

Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ

0
(Թարմացված է 10:15 11.05.2021)
Մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ։ Տեղեկությունն իր  Տելեգրամ-ալիքում հայտնել է լրագրող Արարատ Մամբրեյանը։

«Ըստ իմ աղբյուրների, Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը շուտով կփոխի իր ակումբը:

«Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը շուտով կհայտնվի եվրոպական մեկ այլ ակումբում: Սպասեք հաճելի անակնկալի»,- գրել է Մամբրեյանը:

Մեր հավաքականում մի բան կա, որ չկա ոչ մի այլ տեղ. Բայրամյանը` ֆուտբոլի և ընտանիքի մասին

Նշենք, որ մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։ «Աստանան» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

0
թեգերը:
Եվրոպա, Ղազախստան, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Վարազդատ Հարոյան
Ըստ թեմայի
«Ուրարտուն» հյուրընկալել է Արթուր Աբրահամին. 11-մետրանոցներ են եղել
Մոուրինյոն նոր ակումբի պատվին փոխել է հեռախոսի պատյանը
Ճակատագրի հեգնանք. Մխիթարյանը վերադարձավ «Օլդ Թրաֆֆորդ», իսկ Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»