Ճանապարհային ոստիկանություն

Երևանի կենտրոնում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

35
(Թարմացված է 16:48 19.04.2021)
Իսահակյան-Թամանյան խաչմերուկում երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի օգնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Ապրիլի 20-ին Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, ապրիլի 20-ից կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ողբերգական դեպքից հետո Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Ճանապարհային ոստիկանությունից հիշեցնում են՝ նշված խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի մուտքը որոշ ժամանակով կփակվի քաղաքացիների համար

 

35
թեգերը:
երթևեկություն, Երևան, Հայաստան
Բեզոարյան այծեր

Ուշադրություն, նկարում են․ բեզոարյան այծերի ֆոտոսեսիան` հայոց լեռներում

6
Լուսանկարում առնվազն 7 բեզոարյան այծեր են երևում, որոնք կանգնել և ուշադիր ֆոտոխցիկի ուղղությամբ են նայում։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ Բեզոարյան այծերը, պարզվում է, սիրում են լուսանկարվել։ Համենայն դեպս, գիտեն, թե ինչպես ճիշտ «դիրքավորվել» լուսանկարի համար։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Facebook-ի պաշտոնական էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել, որում առնվազն 7 բեզոարյան այծեր են երևում։

«Ուշադրությո՛ւն, նկարում են»,- լուսանկարին կից գրել են հիմնադրամի աշխատակիցները։

Բանն այն է, որ լուսանկարում բոլոր 7 բեզոարներն էլ, թվում է, թե ուշադիր ֆոտոխցիկին են նայում ու համբերատար սպասում, մինչև լուսանկարիչը գործն ավարտի։

Նշվում է, որ բեզոարյան այծերի այս խմբին լուսանկարել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահ Մանուկ Մանուկյանը։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի վերահսկողության ներքո:

Կովկասյան Կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Խոսրովի արգելոցը, ինչպես նաև հարակից տարածքները, առանցքային դեր ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության և հազվագյուտ կենդանական աշխարհի՝ հայկական մուֆլոնի, սիրիական գորշ արջի, բեզոարյան այծի, սև եվրասիական անգղի, մորուքավոր անգղի, կովկասյան հովազի, կովկասյան լուսանի և հայկական իժի համար:

Երկու տարվա աշխատանքի արդյունքը. բեզոարյան այծը վերադարձել է Սյունիք. տեսանյութ

Ապաստարանի տարածքը ծառայում է նաև որպես միջանցք նշված կենդանիների համար: Տեսախցիկները և 4 անտառապահներ շարունակաբար դիտարկում են տարածքը:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։ Այն սնամեջ եղջերավորների ընտանիքին պատկանող լեռնային վայրի այծ է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

«Տղեն խորոտ էգ կփնտրէ». Խոսրովի անտառի տեսախցիկը «որսացել է» բեզոարյան այծերի տեղաշարժը

6
թեգերը:
Հայաստան, բեզոարյան այծ
Ըստ թեմայի
Բեզոարյան այծերի քառյակը լավ էլ ախորժակ ունի. տեսանյութ
Եղեգիսում Կարմիր գրքի բեզոարյան այծին որսացել է 23-ամյա երևանցին․ տեսանյութ
Եղեգիսում 3 որսորդ Կարմիր գրքի բեզոարյան այծ են սպանել ու մասնատել. ինչ է նրանց սպառնում
Տոնոմետր

Կանգնեցրեք «լուռ մարդասպանին»․ Հայաստանում մահերի 50%-ի պատճառը սրտի հիվանդություններն են

25
(Թարմացված է 15:58 17.05.2021)
Մասնագետների նպատակն է նվազեցնել մահացության ցուցանիշը, հատկապես երիտասարդների շրջանում։ Լրջագույն ռիսկի գործոն է զարկերակային գերճնշումը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ Ինչպես գրեթե բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում գերակշռում են սրտանոթային հիվանդությունների պատճառով մահերը։

Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ ցուցանիշը 50 տոկոսից բարձր է։ 18 տարեկանից բարձր տարիքային խմբում բնակչության 42 տոկոսն ունի բարձր զարկերակային ճնշում, ինչը լրջագույն ռիսկի գործոն է։ Հենց զարկերակային գերճնշումով են պայմանավորված սրտանոթային ընդհանուր մահացությունները։

Զելվեյանի խոսքով՝ զարկերակային գերճնշում ունեցողների 73% -ը տեղյակ է դրա մասին, 68% -ը բուժում է անցնում: Բուժում ստացողների գրեթե 40% -ը հասել է նպատակին՝ 140/90 մմ-ից ցածր։

Մասնագետը վստահ է, եթե կարողանան ճիշտ ժամանակին կանխարգելել և հսկել զարկերակային գերճնշումը, կունենան սրտանոթային պատահարների և բարդությունների նվազեցում:

Սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք ու կորոնավիրուսը. ինչու է այն վտանգավոր

«Դրան «լուռ մարդասպան» են կոչում, քանի որ զարկերակային գերճնշման պարագայում յուրաքանչյուր 10 միլիմետրի բարձրացումը կրկնապատկում է սրտանոթային պատահարների քանակը»,- նշեց նա:

Զարկերակային գերճնշումը վերահսկելու և բուժելու համար 42% -ը օրական օգտագործում է մեկ դեղահաբ, 35% -ը՝ 2 դեղահաբ, 22% -ը` 3 դեղահաբ:

Միևնույն ժամանակ, վերջին տվյալների համաձայն, հիվանդության երիտասարդացում չկա: Ախտանիշները հիմնականում հայտնվում են 35 տարեկանից հետո: 50 տարեկանից բարձր տարիքային խմբում յուրաքանչյուր երրորդը տառապում է արյան բարձր ճնշմամբ, 60 տարեկան հասակում ՝ երկուսից մեկը:

Զելվեյանը նշեց, որ «դարի մարդասպանին» կանգնեցնելու համար որոշակի ծրագրեր են մշակվել։ Օրինակ` այս ամռանը կիրականացվի սքրինինգային ծրագիր բնակչության շրջանում զարկերակային գերճնշումը հայտնաբերելու համար։ Հայ բժիշկները պատրաստվում են տեղի բնակչությանը ապացուցել, որ այս հիվանդությունը, չնայած վտանգավոր է, բայց դատավճիռ չէ։

Սրտաբանը նշում է՝ այս հիվանդության դեպքում գրագետ բուժում է պետք, միայն դեղահաբով հարցը չի լուծվի, պետք է բժշկի հետ շփման մեջ լինել, այլապես կարող է գա մի փուլ, որ դեղամիջոցն այլևս չօգնի:

Բժիշկը խորհուրդ է տալիս ֆիզիկական ակտիվ կյանք վարել, նվազեցնել սննդակարգում աղի, ճարպերի, քաղցրի, ալկոհոլի օգտագործումը, բացառել ծխախոտը, ուշադրություն դարձնել հոգեկան հանգստությանը, ուշադիր լինել առողջության հանդեպ, գանգատների դեպքում էլ անմիջապես բժշկի դիմել։

25
թեգերը:
Մահ, արյան ճնշում, բժիշկ, սիրտ
Ըստ թեմայի
Հայտնի է դարձել սրտի կաթվածի ռիսկը նվազեցնող անսպասելի մթերքը
Արդյոք սրտի համար վտանգավոր է ձախ կողքի վրա քնելը. բժշկի դիտարկումը
Սիրտ-անոթային հիվանդություններով դիմելիության ցուցանիշն աճել է. ի՞նչ կապ ունի երկրաշարժը
Սերգեյ Լավրով

Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել

0
(Թարմացված է 16:28 17.05.2021)
Մոսկվան պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել և խորհրդատվական ծառայություններ մատուցել սահմանազատման և սահմանագծման համար։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի մարզի իրավիճակի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այնտեղ ո՛չ մի կրակոց չի արձակվել, ո՛չ մի բախում չի եղել։ Նստել են, սկսել են հանգիստ  պայմանավորվել, թե ինչպես լիցքաթափեն իրավիճակը։ Մեզ խնդրել են աջակցել, մեր զինվորականներն էլ աջակցություն են ցուցաբերել, պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում այդ ոչ սովորական, բայց հանգիստ կարգավորվող հարցում զգացմունքները սրելու համար»,-ասել Է Լավրովը Սիերա Լեոնեի արտգործնախարար Դևիդ Ջոն Ֆրենսիսի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ:

Ինչ վերաբերում է ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը միջադեպից հետո հայտարարություններ էր անում ՝ տեղի ունեցածը բացատրելով թյուրիմացությամբ և ամենակարևորը՝ սահմանազատման և սահմանագծման բացակայությամբ։ Ոչ ոք դրանով երբեք չի զբաղվել, եւ մենք կողմերին առաջարկել ենք, որ սկսեն այդգործը, մենք պատրաստ ենք աջակցել՝ տրամադրելով և՛ քարտեզագրական նյութեր, և՛ խորհրդատվական ծառայություններ», - հավելել է ռուս նախարարը:

0
թեգերը:
Սերգեյ Լավրով, Ադրբեջան, Սյունիք, Հայաստան