Սիմոն Մարտիրոսյան. արխիվային լուսանկար

Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին

148
(Թարմացված է 12:43 16.04.2021)
Սիմոն Մարտիրոսյանի փաստաբանը խոստանում է առաջիկայում տեղեկատվություն տրամադրել քրգործի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթը դժբախտ պատահար է։ Facebook–ի իր էջում նման գրառում է արել Մարտիրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` հայտնելով, որ փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ համատեղ ստանձնելու են Մարտիրոսյանի պաշտպանությունը։

Ապրիլի 12-ին, ժամը 22։30-ի սահմանում Սիմոն Մարտիրոսյանն իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում (որտեղով չի թույլատրվում անցնել հետիոտներին) վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 1993թ․ ծնված Կամո Ամիրխանյանին։ Վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

«Տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկս ապահովագրված չի կարող լինել»,–գրել է Ասլանյանը։

Մահացու վրաերթ Երևանում. մեքենայի ղեկին ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն է եղել

Նա նաև նշել է, որ այս պահին դեպքի առնչությամբ հնչող առանձին հարցերին պատասխանել չեն կարող, սակայն խոստանում են առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

148
թեգերը:
ծանրամարտ, Մահ, Վրաերթ, Սիմոն Մարտիրոսյան
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար COVID-19 սպասարկող ԲԿ–ներից մեկում. 72-ամյա պացիենտը նետվել է պատուհանից
Դժբախտ պատահար Երևանում. մեքենան վթարի է ենթարկվել, երբ վարորդը փորձել է օգնել ուղևորին
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Կալանավոր

4 «օրենքով գողի» ազատություն է տրվել` ընտրությունների վրա ազդեցություն ունենալու համար

198
(Թարմացված է 14:10 14.05.2021)
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հիշեցնում է, որ քրեական աշխարհի ներկայացուցիչներին տրվող արտոնությունը սրելու է քրեածին իրավիճակը, երկրում խորացնելու առանց այն էլ բևեռացված բաժանարար գծերը։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Այս օրերին քրեակատարողական հիմնարկներում մեծածավալ աշխատանքներ են տարվում քրեական հեղինակություններին ակտիվացնելու, սպասվող ընտրություններին նրանց ազդեցության լծակներից օգտվելու համար։ Այս մասին տեղեկություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների նորաստեղծ միությունը։

Նրանց հավաստմամբ` առաջիկա ընտրություններում ընտրազանգվածի համակրանքը շահելու, ձայները ստանալու նպատակով իշխող քաղաքական ուժը չի խորշում պետական լծակներից տիրապետելու հնարավորություններից օգտվելուց, դիմում է հնարավոր ու անհնար բոլոր քայլերին։

«Օգնության «փրկարար» ձեռքի հեռանկարով քրեակատարողական հիմնարկներում այս օրերին մեծածավալ աշխատանքներ են տարվում քրեական հեղինակությունների ազդեցության լծակներից օգտվելու համար։ Արդեն իսկ ազատության մեջ է հայտնվել քրեական չորս հեղինակություն, բարելավվում են դեռևս անազատության մեջ գտնվող այդ նույն կոնտինգենտի առանձին ներկայացուցիչների պայմանները, որոնք ուղեկցվում են նրանց, այսպես ասած, «ՑԲ» տեղափոխելով, կեցության ավելի հարմարավետ պայմանների ստեղծումով»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ նրանց ունեցած տեղեկությունների` համակարգված աշխատանք է տարվում, նախապատրաստվում է մեծաթիվ կալանավորների, այսպես ասած, արձակուրդի շնորհումը՝ պայմանով, որ ինչպես նրանց ազդեցության տակ գտնվող, այնպես էլ բարեկամական ու մերձ շրջանակներից ապահովվեն երաշխավորված քվեներ։

Նշվում է, որ քրեական աշխարհի ներկայացուցիչներին տրվող արտոնությունն ու ազատությունը մեծապես սրելու են քրեածին իրավիճակը, երկրում խորացնելու են առանց այն էլ բևեռացված բաժանարար գծերը։ «Քրեական աշխարհի ներկայացուցիչներին այսօրինակ ազատություն շնորհող պաշտոնյաները, նրանց հետ համագործակցող դատական կառույցի ներկայացուցիչները պարտավոր են իրենց հաշիվ տալ, որ անպատժելիությունը բումերանգի էֆեկտով հարվածի տակ է առնելու իրենց և որ երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունն այդ նույն օրենքի տրամաբանությամբ իրենց կանգնեցնելու է լրջագույն խնդիրների առաջ»,–ասված է հայտարարության մեջ։

Ընտրությունների հետ կապված դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ

«Ազգային անվտանգության պահետազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը լիազորված է հայտարարելու, որ իրեն հասանելի բոլոր միջոցներով իրավիճակի հսկողությունը պահելու է ակնդետ ուշադրության տակ, գործուն քայլեր է ձեռնարկելու ի շահ երկրի անվտանգության ու կայունության, յուրաքանչյուր փաստի կտրվածքով տալու է իրավական գնահատական։

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

198
թեգերը:
Սպա, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, օրենքով գող, Ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայտնի է «օրենքով գող» Ռեզո Լոտկինսկու՝ Շաքրո Մոլոդոյի նախկին փեսայի մահվան պատճառը
Ձերբակալել են «Դեդ Հասանի» մտերիմներից մեկին` «օրենքով գող» Կաշչեյին
Ոստիկանությունը հերքում է «օրենքով գող» «Պզոյի» ձերբակալության լուրը
ԵՊՀ

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ` քվորում չկար. ի՞նչ են առաջարկում կառավարությանը

29
(Թարմացված է 13:12 14.05.2021)
ԵՊՀ–ում արդեն որերորդ անգամ է` հոգաբարձուների խորհրդի նիստերը չեն կայանում, քանի որ խորհրդի անդամների կեսը հրաժարական են տվել։ ԵՊՀ–ն վստահեցնում է` ամեն ինչ ուղղորդվում է։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. Այսօր հերթական անգամ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չի կայացել, քանի որ քվորում չի եղել։ Տեղեկությունը հայտնում է ԵՊՀ պաշտոնական կայքը։

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարական էր տվել, և այսօր նիստին պետք է այդ հարցը քննարկվեր։

Մինչ այդ ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի 16 անդամները հրաժարական էին տվել, սակայն, ըստ Գևորգյանի, նրանց լիազորությունները դեռ դադարեցված չեն։ Այսօր հոգաբարձուների խորհրդի նիստի չկայացման վերաբերյալ հոգաբարձուների խորհրդի անդամները հայտարարություն են տարածել։

«Հաշվի առնելով, որ խորհրդի անդամների հրաժարականների դիմումները ստացվել են այնպիսի հանգամանքներում, որոնք ուղղակիորեն մատնանշում են դրանց կազմակերպված և ուղղորդված լինելը, կարծում ենք, որ հոգաբարձուների խորհրդի աշխատանքների խափանումը հանդիսանում է հիմնադրի և ԿԳՄՍՆ–ի գործողությունների արդյունքը: Տպավորություն է, որ հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելու գործընթացը պայմանավորված է լիազոր մարմնի համար նախընտրելի թեկնածու խորհրդի նախագահի պաշտոնում ընտրելու և լիակատար վերահսկողություն հաստատելու ցանկությամբ»,–նշված է հայտարարության մեջ։

Ասվածի լրացուցիչ վկայությունն է այն, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի դրույթները նախագահի կողմից ՍԴ–ում վիճարկելուց հետո ԿԳՄՍՆ–ի առաջարկով կառավարությունն իր որոշմամբ փոփոխություն է մտցնում ԵՊՀ կանոնադրության մեջ՝ նպատակ ունենալով կազմավորել իր վերահսկողության տակ գտնվող հոգաբարձուների խորհուրդ:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կոչ է անում կառավարությանը՝ վերանայելու նախ իր որոշումը, իսկ հրաժարական տված անդամների փոխարեն նշանակելու խորհրդի նոր անդամներ և չխոչընդոտելու խորհրդի բնականոն գործունեությանը: Միևնույն ժամանակ ԵՊՀ դասախոսներին, ուսանողներին և մայր բուհի խնդիրներով մտահոգ այլ անձանց  կոչ են անում համախմբել ջանքերը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Հիշեցնենք, որ ըստ կառավարության ընդունած որոշման` հաստատվել է պետական բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը։ Այսպիսով, կառավարման խորհուրդների անդամների թիվը 32-ից հասցվել է 20-ի, որից 55 տոկոսին նշանակելու է կառավարությունը, 10 տոկոսին՝ ԿԳՄՍ-ն, հաջորդ 10 տոկոսին՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, իսկ վերջին 25 տոկոսին էլ՝ ուսանողական կազմը։

Նշենք նաև, որ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել 2019-ի մայիսի 23–ին։ Դրանից շուրջ մեկ ամիս անց` մայիսի 30-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ԺՊ է ընտրվել Գեղամ Գևորգյանը։

ԵՊՀ ռեկտորի` 2020-ի մարտի 23-ին նախատեսված ընտրությունը չկայացավ երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն սահմանելու պատճառով։

Նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները. ինչ ակնկալիքներ կան ԵՊՀ ռեկտորի ընտրություններից

29
թեգերը:
հայտարարություն, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
Ըստ թեմայի
«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը չպետք է քաղաքականացվի՝ ծառայելով տարբեր խմբերի». Էմին–Տերյան
«Դարձ ի շրջանս յուր». ով է կրկին ընտրվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի սկանդալային նիստն ավարտվեց. Սիմոնյանը մնում է իր պաշտոնում

Իրավիճակը Սյունիքում. ի՞նչ հանգուցալուծում է հնարավոր

0
0