Հայկական ատոմակայան

Հայկական ատոմակայանը հավանական երկրաշարժից չի տուժի. ռուս մասնագետ

146
(Թարմացված է 15:06 15.04.2021)
Թուրք ու ադրբեջանցի մասնագետները պարբերաբար հայտարարում են, որ Մեծամորի ատոմակայանն, իբր, տեկտոնական խզվածքի վրա է, ու դա մեծ սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։ 

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Հայաստանի ատոմակայանը կառուցված է շատ ամուր հիմքերի վրա, և երկրաշարժերի հետևանքով այնտեղ հնարավոր չեն լինի այնպիսի երևույթներ, ինչպիսիք կարող են լինել այլ շինությունների դեպքում:

Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Նուր-Սուլթան-Թբիլիսի տեսակամրջի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի երկրաշարժի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պյոտր Շեբալինը:

«Այնտեղ հնարավոր չեն այնպիսի երևույթներ, որոնք երկրաշարժի հետևանքով կարող են լինել, օրինակ, բարձրահարկ շինությունների դեպքում: Այդ շինությունը երկրաշարժից հաստատ չի վնասվի»,- նշեց գիտնականը:

Անդրադառնալով, մասնավորապես, Երևանում կառուցվող բազմահարկ շենքերի սեյսմակայունության ու շինարարության ընթացքում համապատասխան տեխնոլոգիաների հնարավորությունների հարցին՝ Շեբալինը նշեց, որ ժամանակակից շինարարական տեխնոլոգիաններին գործնականում հետևելու և բազմահարկերը սեյսմակայունության համապատասխան հաշվարկով կառուցելու դեպքում ոչ ուժեղ երկրաշարժերը մեծ ավերածություններ չեն գործի:

Իր խոսքում գիտնականը արդյունավետ համարեց Գյումրիում գործող երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի և ՌԴ գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի կենտրոնի սերտ համագործակցությունը:

Նա չբացառեց, որ տարածաշրջանում Սպիտակի երկրաշարժի ուժգնությամբ նոր երկրաշարժեր կլինեն: «Վաղ թե ուշ այնպիսի երկրաշարժ, ինչպիսին Սպիտակինն էր, տեղի կունենա: Դրանից պետք չէ վախենալ: Պարտադիր է, որպեսզի բնակչությունը պատրաստ լինի, իսկ շինությունների դիմացկունությունը՝ տարածաշրջանին բնորոշ ուժգնություն ունեցող երկրաշարժերի հաշվարկով կառուցվեն»,- ասաց Շեբալինը։

Հիշեցնենք՝ փետրվարին Հայաստանում մի քանի երկրաշարժեր գրանցվեցին։ Թուրք ու ադրբեջանցի մասնագետները շտապեցին հայտարարել, որ Մեծամորի ատոմակայանն, իբր, տեկտոնական խզվածքի վրա է, ու դա մեծ սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։ 

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Երևանում ու Արմավիրի երկու գյուղում

Հայկական ԱԷԿ-ը միակն է Հարավային Կովկասում, այն արտադրում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը։

Հայաստանի ու Ռուսաստանի՝ միջուկային էներգետիկայի բնագավառում համատեղ նախագծերից է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ բլոկի նորացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը։

146
թեգերը:
Հայաստան, ատոմակայան, Երկրաշարժ
Ըստ թեմայի
Սիրտ-անոթային հիվանդություններով դիմելիության ցուցանիշն աճել է. ի՞նչ կապ ունի երկրաշարժը
Վրաստանի արևմուտքում մեկ ժամում երկու երկրաշարժ է գրանցվել
Իրանի հարավում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Գառնի

Ցերեկային ժամերին խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. եղանակի տեսություն

8
(Թարմացված է 16:48 18.06.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ինչպես կարելի է մուտք գործել Ռուսաստան ԱՊՀ երկրներից. նոր կանոններ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում հունիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Տաշիր» ընկերությունների խումբը պատասխանել է Ադրբեջանի գխավոր դատախազությանը

Երևան քաղաքում հունիսի ևս 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրքաղաքում հունիսի 19–ի գիշերը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +36...+38 աստիճան։

8
թեգերը:
Արցախ, շոգ, Երևան, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Գեղամ Մանուկյան

Արմեն Չարչյանին ձերբակալել են. Գեղամ Մանուկյան

159
(Թարմացված է 20:19 18.06.2021)
Պատերազմում բազմաթիվ կյանքեր փրկած քաղաքացիների, ինչպես նաև մյուսների անունից պահանջում են ազատ արձակել Արմեն Չարչյանին։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը ձերբակալվել է։ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։

«Մոտ կես ժամ առաջ Փաշինյանի հրահանգով ձերբակալվել է Արմեն Չարչյանը։ Նրա հետ իրենց կյանքը կապել են հազարավոր մարդիկ։ Իրավապահ մարմիններ, հասկացեք, որ այս իշխանությանը ծառայելուն ձեզ մնացել է երկու օր, որից հետո դուք չեք կարողանալու նայել մարդկանց աչքերին»,–ասաց Մանուկյանը։

Նա հայտարարեց` պատերազմում բազմաթիվ կյանքեր փրկած քաղաքացիների, ինչպես նաև մյուսների անունից պահանջում են ազատ արձակել Չարչյանին։

Հիշեցնենք, որ Չարչյանին բերման են ենթարկել ընտրողի ազատ կամքի իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով հարուցված քրգործի առնչությամբ։ Մասնավորապես, Չարչյանին վերագրվող մի ձայնագրություն է շրջանառվում, որտեղ նա նշում է, որ տնօրինությունը «շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու» նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Փաշինյանի քարոզարշավին մասնակցելն արգելելու համար Գորիսում պաշտոնյա է ձերբակալվել

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով (ընտրողի ազատ կամքի իրականացումը խոչընդոտելը)։

159
թեգերը:
Ձերբակալություն, հանրահավաք, Գեղամ Մանուկյան
Ըստ թեմայի
Լոռու մարզում կատարված սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժածի համագյուղացին
«Նիկոլ, դավաճան». Արմավիրում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ 3 մարդ է ձերբակալվել. տեսանյութ
Գիշերը ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետը