00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում նյարդերը տեղի են տալիս. բախումներ գերիների հարազատների և ոստիկանների միջև

© Photo : Armenuhi MkhoyanРодственники попавших в плен военнослужащих блокировали выход администрации Ширакской области (13 апреля 2021). Гюмри
Родственники попавших в плен военнослужащих блокировали выход администрации Ширакской области (13 апреля 2021). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Բաժանորդագրվել
Գերիների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանը։ Աշխատակիցները չեն կարողանում շենքից դուրս գալ։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատները թույլ չեն տալիս աշխատակիցներին տուն գնալ։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիայի՝ Գյումրիում աշխատող թղթակիցը։

© Photo : Armenuhi MkhoyanԳերիների հարազատները` Շիրակի մարզպետարանում
Գյումրիում նյարդերը տեղի են տալիս. բախումներ գերիների հարազատների և ոստիկանների միջև  - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Գերիների հարազատները` Շիրակի մարզպետարանում

Իրավիճակը բավականին լարված է։ Հարազատների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Քաշքշուկի հետևանքով կոտրվել է մարզպետարանի մուտքի դռան ապակին: Ըստ ծնողների՝ ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս բերել մուտքի մոտից, դրա ժամանակ էլ կոտրվել է մարզպետարանի դռան ապակին:

Մարդիկ պահանջում են հանդիպում վարչապետի, փոխվարչապետի և պաշտպանության նախարարի հետ, որպեսզի հստակ պատասխան ստանան իրենց որդիների վերադարձի գործընթացի վերաբերյալ:

© Photo : Armenuhi MkhoyanԳերիների հարազատները` Շիրակի մարզպետարանում
Գյումրիում նյարդերը տեղի են տալիս. բախումներ գերիների հարազատների և ոստիկանների միջև  - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Գերիների հարազատները` Շիրակի մարզպետարանում

Նրանք հայտարարել են, որ մարզպետարանից դուրս չեն գա այնքան ժամանակ, մինչև Շիրակի մարզպետն իրենց չհայտնի հանդիպման կոնկրետ ժամ:

Նշենք, որ ապրիլի 8-ին հայտարարված, սակայն չհաստատված գերիների վերադարձից հետո հարազատներն ավելի ակտիվ են սկսել բողոքի ակցիաները։ Շիրակի մարզում մի քանի անգամ ճանապարհներ են փակվել։

Собравшиеся граждане у аэропорта Эребуни (8 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2021
Ինքնաթիռը եկավ առանց գերիների. Ադրբեջանից հայ ռազմագերիներ չեն վերադարձել

Ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։ Խծաբերդից գերեվարվել է մոտ 62 զինծառայող։ Բոլորը ծնունդով Շիրակի մարզից են։

Շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին, Խծաբերդում։

Հիշեցնենք, որ ապրիլի 8–ին լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Տեղեկությունը հաստատեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։

Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը

Նույն օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, թե գերիների հարցը լուծված է, Բաքվում այլևս չկան ռազմագերիներ, այնտեղ պահվում են մարդիկ, որոնք, իբր, անցել են սահմանը պատերազմի ավարտից հետո։

Շիրակի մարզը շարունակում է «շրջափակման» մեջ մնալ. գերիների հարազատները պայման են դրել

Լրահոս
0