Արխիվային լուսանկար

Հայաստանում եթե անձը նախընտրում է Covid–ի դեմ կոնկրետ պատվաստանյութ, նրան չեն հերթագրում

115
(Թարմացված է 13:50 12.04.2021)
Մեկ տարվա ընթացքում նախատեսվում է մոտ 700 000 մարդու պատվաստել կորոնավիրուսի դեմ:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Հայաստանում 600 մարդ արդեն հերթագրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Ապրիլի 9-ի տվյալներով` հերթագրվել է 600 քաղաքացի։ Հերթագրվող քաղաքացուն ի սկզբանե տեղեկացնում ենք, որ այս պահին կոնկրետ որևէ պատվաստանյութի համար չենք հերթագրում։ Հիմնական անհանգստացողները ռիսկի խմբի անձինք են և տարեցները»,- նշեց Սահակյանը։

Նրա խոսքով`եթե անձը նախընտրում է որևէ կոնկրետ պատվաստանյութ, այս պահի դրությամբ նրան չեն հերթագրում:

Նշենք, որ 55-ից բարձր տարիքի և ռիսկի խմբերում ներառված անձանց մոտ ապագայում նախատեսվում է պատվաստել AstraZeneca պատվաստանյութով, իսկ մինչև 55 տարեկաններին՝ «Սպուտնիկ V»-ով:

Ինչպես նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մեկ տարվա ընթացքում նախատեսվում է մոտ 700 000 հոգու պատվաստել կորոնավիրուսի դեմ:

Հիշեցնենք, որ AstraZeneca-ով պատվաստումները Երևանում նախատեսվում է սկսել ապրիլի 13-ից, իսկ մարզերում՝ ապրիլի 14-ից: Այս պատվաստանյութի փաստաթղթային ձևակերպման բոլոր աշխատանքներն արդեն ավարտված են, այն արդեն բախշվում է բժշկական կազմակերպություններին: Ինչ վերաբերվում է «Սպուտնիկ V» պատվաստանյութին, ներկայում իրականացվում են փաստաթղթային ձևակերպումները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև շաբաթվա վերջ:

Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» և «Սպուտնիկ V » պատվաստանյութերը` համապատասխանաբար 24 000 և 15 000 խմբաքանակներով:

Մահճակալներն անսահմանափակ չեն. կորոնավիրուսի վարակման թվերի նվազում դեռ չկա

115
թեգերը:
պատվաստումներ, Նախարար, Հայաստան, Սպուտնիկ V, «AstraZeneca» պատվաստանյութ, պատվաստանյութ
Ըստ թեմայի
Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կներմուծի նաև Չինաստանից. նախարար
Սպասվում են նոր մատակարարումներ․ ՌԴ դեսպանը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մասին
Նախարարն ասել է` կորոնավիրուսի դեմ ինչ պատվաստանյութեր կկիրառվեն տարբեր ռիսկային խմբերում
Շտապօգնության ավտոմեքենաներ

Սիսիանում ևս 3 հոգու են հոսպիտալացրել

33
(Թարմացված է 18:32 14.05.2021)
Աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ ունեցող 373 անձինք մինչև 18 տարեկան են։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Մայիսի 14-ի դրությամբ` Սիսիանի բժշկական կենտրոնից դուրս է գրվել 1 հիվանդ: Նույն օրը բակային համայցի արդյունքում հայտնաբերվել է աղիքային ախտանշաններով ևս 32 բնակիչ, որից 3-ը հոսպիտալացվել են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Սիսիան համայնքում ընդհանուր առմամբ արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 402 դեպք։ Այդ ախտանշաններն ունեցող անձանցից 373-ը մինչև 18 տարեկան են, իսկ 29-ը՝ մեծահասակ: Բոլոր հիվանդների մոտ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ եղել են դեռևս բռնկման օրվանից։

Այժմ Սիսիանի բժշկական կենտրոնում 9 հիվանդ կա, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական շարժընթացով:

Շարունակաբար կատարվում է ջրի նմուշառում։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ հատվածներում ջրի որակը դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։

Հիշեցնենք` մայիսի 12-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ 2021 թվականի մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել են։ Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններոով ևս 199 բնակիչ:

Բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:

Սիսիանում աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով դեպքերի թիվը հասել է 370–ի

Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է վթար բնակավայրի ջրամատակարարման համակարգում, որի վերացման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ:

Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է բնակավայրի խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների նմուշառում։

«Հնարավոր չէ». Սիսիանի ԲԿ–ի տնօրենը` ադրբեջանցիների կողմից ջրի թունավորման լուրերի մասին

33
թեգերը:
հիվանդանոց, Սիսիան, Հայաստան
Արխիվային լուսանկար

Ի՞նչ է կատարվում Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերում. պատմում են բնակիչները

204
(Թարմացված է 18:03 14.05.2021)
Երկու գյուղերն էլ սահմանակից են արցախյան վերջին պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներին։ Գյուղերի բնակիչները հակասական տեղեկություններ են հայտնում։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ադրբեջանցիները չեն հատել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի տարածքով անցնող ՀՀ պետական սահմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կութի գյուղապետը Սիմա Չիթչյանը։

Գյուղի և ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքների միջև հեռավորությունը կազմում է 4,5 կմ։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ այդ հատվածում ադրբեջանցի զինծառայողները հատել են սահմանը:

«Եկել ենք գործուղման». ռուս զինվորականները Սյունիքում են

«Մենք դեռ մայիսի 12-ին նկատեցինք, որ ադրբեջանցի զինծառայողներն առաջ են շարժվել։ Սակայն հայերի և ադրբեջանցիների միջև որևէ բախում չի եղել, ադրբեջանական կողմը չի սպառնացել և չի ահաբեկել մեր գյուղի բնակիչներին։ Այժմ մարզի ղեկավարությունը և իրավասու մարմինները բանակցություններ են վարում բուֆերային գոտի ստեղծելու համար։ Սպասում ենք բանակցությունների ավարտին»,- ասաց նա:

Չիթչյանը նշեց, որ գյուղում խուճապ չկա, բայց համայնքի բնակիչները գերադասում են անասուններին արոտավայր չտանել, քանի որ երկու օր առաջ ադրբեջանցի զինծառայողները գյուղի հովվին զգուշացրել են, որ «այդ կողմերում չերևա»:

Մինչդեռ Վերին Շորժայի բնակիչները պնդում են, որ ադրբեջանական զինուժը ոչ թե սահմանին է, այլ առաջ է շարժվել և ներթափանցել ՀՀ տարածք: Գյուղացիները չեն հասկանում, թե ինչ է կատարվում, բայց տեղյակ են բանակցությունների մասին, որոնցում ներգրավված է նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նրա հետ կապ հաստատել առայժմ չի ստացվում։

Նշենք, որ Aravot.am-ի հետ զրույցում Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները գտնվում են Վերին Շորժայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Նրա խոսքով՝ օրվա երկրորդ կեսին հակառակորդը 20 հոգանոց խմբերով առաջ է շարժվել, սակայն հայ զինծառայողները վերահսկում են իրավիճակը և գիտեն, թե սահմանի որ հատվածը քանի ադրբեջանցի է հատել։

«Խնդիրն այստեղ այլ է: Քանի որ հրադադար է, այդ մարդկանց արգելելու որևէ ձև չկա, երբ տեսանք, որ ադրբեջանցին մեր հողում է՝ հասկացանք՝ որևէ հրաման չկա՝ ոնց կանգնեցնեն այդ մարդկանց»,- պատմել է նա:

Մելքոնյանը հավելել է, որ երկրորդ բանակային կորպուսի ղեկավարությունն ու վարչակազմի ներկայացուցիչները ադրբեջանական կողմին զգուշացրել են` թեկուզ մեկ մետրով առաջ շարժվելու դեպքում կոշտ միջոցների կդիմեն: Ադրբեջանցի զինծառայողների գործողությունները նա որակել է սադրանք և կոչ արել չտրվել դրանց։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

204
թեգերը:
Սահման, Կութ, ադրբեջանցի, Գեղարքունիքի մարզ
Ըստ թեմայի
Ադրբեջանն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ բանակցում է Հայաստանի հետ
Փաշինյանն ու Ալիևը համաձայնությա՞ն են եկել. Սյունիքի նախկին մարզպետը` իրավիճակի մասին
Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են Սյունիքի թեման
Սև լիճն Իշխանասարից

Ադրբեջանցիների հետ բանակցություններն ընդհատվել են. Փաշինյան

0
(Թարմացված է 19:48 14.05.2021)
Փաշինյանը հիշեցրել է, որ ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել կեղծված քարտեզներով ու պնդում են, որ դա իրենց տարածքն է։

ԵՐԵՎԱն, 14 մայիսի - Sputnik. ՀՀ ինքնիշխան տարածքից հետ քաշվելու շուրջ ադրբեջանական կողմի հետ բանակցություններին միացել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը` իրենց աշխատանքային քարտեզներով։

Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ արտահերթ նիստում։

«Շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել, որ մեր քարտեզները և ռուսական ռազմաբազայում առկա քարտեզները աներկբա են դարձնում սահմանի և սահմանային գծերի կոորդինատների վերաբերյալ մեր պնդումները»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել կեղծված քարտեզներով ու պնդում են, որ դա իրենց տարածքն է։

«Սա նշանակում է, որ սա ՀԱՊԿ տարածք է, և հայ–ռուսական միացյալ զորախմբի գործունեության տարածք է»,– արձանագրեց Փաշինյանը։

Այս հիմնավորումն, ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի, կարևոր է այն տեսակետից, որ, եթե երեկ ՀԱՊԿ–ին դիմում է ներկայացվել 2-րդ հոդվածով` հիմնավորելու, որ դա ՀՀ տարածքն է, ապա այսօր արդեն այդ փաստն ապացուցված է, ու, Փաշինյանի խոսքով, իրավիճակը կարող է արդեն մեկնաբանվել 4-րդ հոդվածով` որպես ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ ռազմական ագրեսիա։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս պահին բանակցություններ չեն ընթանում, դրանք կշարունակվեն վաղը՝ ժամը 15-ից։

0