Արխիվային լուսանկար

Բժիշկն ասել է՝ որ վտանգավոր հիվանդություններն է հնարավոր ախտորոշել մաշկի հոտով

138
(Թարմացված է 13:54 09.04.2021)
Բժիշկ-թերապեևտի խոսքով՝ քաղցր-թթու հոտն ահազանգում է շաքարային դիաբետի զարգացման մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Մաշկի հոտը կարող է վկայել պաթոլոգիաների առկայության մասին։ Տեղեկությունը «Զվեզդա» պարբերականի հետ զրույցում հայտել է բժիշկ-թերապևտ Նատալյա Լազուրենկոն։

Նրա խոսքով՝ մաշկի յուրահատուկ թթու հոտը կարող է վկայել նյութափոխանակության խախտման մասին։ Դա կարող է կապված լինել թունավոր նյութերի ավելցուկի հետ։

«Մասնավորապես, այդ հոտը կարող է առաջանալ, երբ մարդն ինչ-ինչ պատճառներով մեծ քանակությամբ սպիտակուցային կամ ճարպի մեծ պարունակությամբ սնունդ է օգտագործում», - ասել է բժիշկը:

Լազուրենկոն նշել է, որ քաղցր-թթու հոտն ահազանգում է շաքարային դիաբետի զարգացման մասին ու կապված է ածխաջրածինների փոխանակման հետևանքով առաջացած քայքայման գործընթացների հետ:

Բացի այդ, ցանը կամ մաշկի տեսքի փոփոխությունները կարող են նախազգուշացնել ներքին օրգանների հիվանդությունների մասին։

Բժիշկ Կոմարովսկին ասել է` որոնք են մրսածությունը բուժելու գլխավոր կանոնները

138
թեգերը:
մաշկ, դիաբետ, բժիշկ
Ըստ թեմայի
COVID-19 տարած մարդկանց մեծ մասը հոգեկան խնդիրներ է ունենում. գիտնականների զգուշացումը
Գիտնականները երկարակեցության սննդակարգ են մշակել. գլխավոր գաղտնիքը չափաբաժիններն են
Գիտնականները պարզել են երկարակեցության գլխավոր գործոնը
Զինծառայողի գլխարկ

Սահմանին զոհված Կորյուն Հարությունյանը բազմազավակ ընտանիքի միակ որդին էր

30
(Թարմացված է 18:01 28.07.2021)
Հրազդանցի Կորյուն Հարությունյանն ընդամենը մի քանի ամսվա զինծառայող էր։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված զինծառայողներից Կորյուն Հարությունյանն այս տարի էր բանակ զորակոչվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հրազդանի մեր աղբյուրները, որտեղի բնակիչ էլ հանդիսանում է Կորյունը։

Կորյունը ծնվել է 2002 թվականի օգոստոսի 28-ին` Հրազդանում։ Նա բազմազավակ ընտանիքի երեխա էր` 3 քույր ուներ. Կորյունն ընտանիքի փոքրն էր։

Կորյուն Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, իսկ վերջին հրաժեշտը` հուլիսի 30-ին` Հրազդանի կենտրոնական գերեզմանատանը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում:

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։

30
թեգերը:
զինծառայող, Զոհ, Գեղարքունիքի մարզ, Սահման, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու, սպանություն կատարելու դեպքով հարուցվել է քրգործ
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում են հայտնել
Կողմերն ինչպես դիրքավորված էին, հիմա նույն դիրքով կանգնած են. Գեղարքունիքի մարզպետ
Գնել Սանոյան

Կողմերն ինչպես դիրքավորված էին, հիմա նույն դիրքով կանգնած են. Գեղարքունիքի մարզպետ

21
(Թարմացված է 18:09 28.07.2021)
Մարզպետի խոսքով` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան, բնակավայրերում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում ժամը 10.40–ի դրությամբ համատեղ քննարկումների և պայմանավորվածության արդյունքում հրադադար է հաստատվել, որը մինչ այս պահը չի խախտվում։ Տեղեկությունը Գեղարքունիքում գտնվող Sputnik Արմենիայի նկարահանող խմբին ասել է Գեղարքունիքի մարզետ Գնել Սանոսյանը։

«Կողմերն ինչպես դիրքավորված էին, հիմա նույն դիրքով կանգնած են, և հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է։ Գիշերը մեկ դիրքում ունեցել ենք խնդիր, որտեղ մարտեր են ընթացել, մեր տղաներն են զոհվել, բայց արագ վերականգնվել է այդ դիրքային խնդիրը, և ողջ սահմանագծում որևէ այլ փոփոխություն չկա»,–ասաց նա։

Մարզպետի խոսքով` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան, բնակավայրերում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա։

«Այս ընթացքում հասցրել եմ բնակավայրերում լինել։ Իհարկե բոլորն էլ որոշակի անհանգստություն ունեն կապված ստեղծված իրավիճակի հետ, բայց խուճապ չկա»,–ասաց նա։

Մարզպետի խոսքով` Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար անկանոն կրակում է համայնքների ուղղությամբ, քանի որ այդ կրակոցները խոշոր տրամաչափերի զինատեսակներից չեն, համայնքներում վնասներ չկան։

Անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են միայն Սոթքի հանքի աշխատակիցները։

Ավելի վաղ Սանոսյանը հայտնել էր, որ ունենք 3 զոհ, 4 վիրավոր, որոնցից 3–ի վիճակը բավարար է, իսկ մեկի վիճակը բավականին ծանր։ Բոլորը Վարդենիսի բուժկենտրոնում առաջնային օգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևան։

ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների անունները
Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

21
թեգերը:
կրակոց, հայ-ադրբեջանական, Գեղարքունիքի մարզ, Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ)