Արման Թաթոյան

«Այդ նախագիծը հակասահմանադրական էր». Արման Թաթոյան

73
Նախագծի հետ կապված միջազգային կառույցները հստակ նշել էին, որ փոփոխությունը բացասական էր ազդելու Պաշտպանի հեղինակության, աշխատանքի արդյունավետության վրա։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից: Այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։

«Այդ նախագիծը հակասահմանադրական էր՝ բովանդակությամբ և ընթացակարգային կոպիտ խախտումներով:

Հատկանշական է, որ նախագծի հետ կապված միջազգային կառույցները հստակ նշել էին, որ փոփոխությունը բացասական էր ազդելու Պաշտպանի հեղինակության, աշխատանքի արդյունավետության վրա, ինչպես նաև կարող էր հանգեցնել միջազգային ամենաբարձր «Ա» կարգավիճակի հատուկ վերանայման, քանի որ առկա կարգավորումը միջազգային լավագույն փորձ է»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ մարտին կառավարության ընդունած որոշմամբ առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականին ընդունված սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որով էլ ամրագրված է, որ ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը չի կարող ցածր լինել նախորդ տարվա բյուջեով հատկացված չափից։

Կառավարության մեկ այլ որոշմամբ ՄԻՊ գրասենյակի ավտոմեքենաների թիվը 3-ով կրճատվել է։

Արման Թաթոյանը մարտի 13-ին ասուլիս էր հրավիրել և հայտարարել, որ ՀՀ կառավարությունը փորձում է վերացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը կառավարությունից և ԱԺ–ում կառավարող խմբակցությունից։ Նման որոշումը Թաթոյանը վերագրել էր իր ղեկավարած կառույցի ակտիվ գործունեությանն ու բարձրացրած խնդիրներին։

Ատելությունը հայերի նկատմամբ Ադրբեջանում ու Թուրքիայում նոր դրսևորումներ է ստանում. ՄԻՊ

Մարտի 23-ին Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) նախագահ Քերոլայն Ֆենելին բաց նամակ էր հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է և պետք է պահպանվի։ 

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրության է վերցրել պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքը վերացնող օրինագիծը։

73
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, նախագիծ, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից․ ՄԻՊ
ՀՀ կառավարությունը հետ է կանչել ՄԻՊ–ի վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը. Անի Սամսոնյան
Վենետիկի հանձնաժողովը կուսումնասիրի ՀՀ ՄԻՊ–ի ֆինանսավորման երաշխիքը վերացնող օրինագիծը
Քիմ Քարդաշյան

Նման է հայի, հիշեցնում է պապիկիս. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը

419
(Թարմացված է 00:09 10.05.2021)
Քիմ Քարդաշյանի խոսքով ՝ երկու տարեկան Փսալմը ընտանիքի սիրելին է, որն իրենց կյանքում խաղաղություն է բերել:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է իր կրտսեր որդու ծննդյան օրը, ով մայիսի 9-ին դարձել է 2 տարեկան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

«Իմ փոքրիկին ես ամենաշատը հայի եմ նմանեցնում։ Նա ինձ չափից շատ հայ է թվում` պապիս պես, և հիշեցնում է հայրիկիս: Նա ամենաքաղցրիկ բալիկն է: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը»,– գրում է Քարդաշյանը։

Նա նաև նշում է, որ փոքրիկն իրենց ընտանիքին ու իրենց կյանքին հանգստություն և խաղաղություն է բերել:

«Քո բոլոր զարմիկները և եղբայրները շատ են սիրում քեզ: Դու իսկապես մեր ուրախությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում »,– գրում է նա։ 

«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից Քիմը 4 երեխա ունի։

Աստղային զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է այս տարվա սկզբին:

419
թեգերը:
երեխա, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար
Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին
Քիմ Քարդաշյանը, Թանկյանը` հանուն հայ երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման
Նախագահը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին

Նախագահը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին

28
(Թարմացված է 22:37 09.05.2021)
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել են Կարմիր հրապարակ։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել են Կարմիր հրապարակում գտնող՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել մեծ զորահրամանատարի հիշատակին:

Տեղեկությունը հայտնում են նախագահի աշխատակազմից։

28
թեգերը:
Հովհաննես Բաղրամյան, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Մենք պարտավոր ենք հաղթել. ՀՀ նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին
Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել լեգենդար հետախույզների հիշատակին