00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անվախ աղջիկը» քննադատություններից չի վախենում

© Sputnik / Aram NersesyanБронзовая статуя "Бесстрашной девочки" в Ереване перед зданием Дома правительства N3
Бронзовая статуя Бесстрашной девочки в Ереване перед зданием Дома правительства N3 - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2021
Բաժանորդագրվել
Երևանի կենտրոնում գտնվող  քանդակի հայկական անալոգը հասարակության շրջանում քննադատության և բացասական արձագանքի է արժանացել։ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է հասկանալ իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական տարազով 125 սմ հասակով «Անվախ աղջկա» բրոնզե արձանը, մեղմ ասած, դուր չի եկել Հայաստանի որոշ քաղաքացիների։

Ամերիկյան հայտնի քանդակի նմանօրինակը երեկ հայտնվել է կառավարության թիվ 3 շենքի դիմաց։ Սակայն այս կարճ ժամանակահատվածում քանդակն ու դրա հեղինակը սոցցանցերի ակտիվիստների կողմից արդեն խիստ քննադատության են արժանացել։

Վիրտուալ հասարակությունը դժգոհ է, նախ, որ «աղջիկը նման չէ բնօրինակին», որը տեղադրված է Նյու Յորքում: Երկրորդը՝ շատերին դուր չի եկել հայկական ոճով այդ գաղափարի իրականացումը։

Քննադատողները

«Անվախ աղջիկը» հայտնվել է Նյու Յորքում 2017-ի մարտի սկզբին։ Նախատեսված էր, որ այն պետք է մեկ ամիս մնար,  հետո ապամոնտաժվեր, սակայն քանդակն այնքան է դուր եկել քաղաքի բնակիչներին ու զբոսաշրջիկներին, որ իշխանությունը սկզբում համաձայնվել է այն ևս մեկ տարով թողնել, իսկ հետո որոշել է դրա համար մշտական վայր գտնել: Քանդակը խորհրդանշում է պայքարը վախի դեմ և անհրաժեշտն անելու համար ուժ գտնելու ունակությունը։

© Sputnik / Aram Nersesyan«Անվախ աղջիկը» քանդակը կառավարության թիվ 3 մասնաշենքի դիմաց
«Անվախ աղջիկը» քննադատություններից չի վախենում - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2021
«Անվախ աղջիկը» քանդակը կառավարության թիվ 3 մասնաշենքի դիմաց

Հայկական անալոգը, սակայն, առաջին իսկ օրվանից քննադատության ալիք առաջացրեց։ Քանդակին արձագանքեց նաև մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը։

«Աչքերը ներս ընկած են, գլուխը մարմնի համեմատ անհամաչափ է, շորը նման չէ տարազին, մի խոսքով՝ այլանդակություն է», - մոտավորապես այսպես են արձագանքել օգտատերերը սոցցանցերում «Անվախի» լուսանկարների տակ:

Օգտատերերն ակտիվորեն համեմատում են արձանների երկու տարբերակը՝ ամերիկյանն ու հայկականը, և սրամտում են․ «Իմ արձանը։ Մոր ընկերուհու արձանը»։

Վիճելի քանդակի տեղադրման մանրամասները պարզելու համար դիմեցինք Երևանի քաղաքապետարան։ Ըստ օրենքի՝ հուշարձանների ու քանդակների տեղադրման թույլտվություն տալիս է քաղաքային իշխանությունը։ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից մեզ ասացին, որ ավագանին թույլտվություն չի տվել ու քանդակի մասին տեղեկություններ չունի։

Ո՞վ է պատվիրատուն

Հեղինակի որոնումները մեզ բերեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Գերատեսչության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ գաղափարը նախկին նախարար, այժմ Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանինն է։

© Sputnik / Aram Nersesyan«Անվախ աղջիկը» քանդակը կառավարության թիվ 3 մասնաշենքի դիմաց
«Անվախ աղջիկը» քննադատություններից չի վախենում - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2021
«Անվախ աղջիկը» քանդակը կառավարության թիվ 3 մասնաշենքի դիմաց

«Քանդակը վաղուց պատրաստ է եղել, սակայն համավարակի և պատերազմի հետ կապված՝ չի տեղադրվել։ Ապրիլի 7-ին այն տեղադրվեց կառավարության թիվ 3 շենքի հարևանությամբ»,- ասաց Մանուչարյանը:

Նրա խոսքով՝ օրը ու տեղը պատահական չի ընտրվել, քանի որ ստեղծագործությունը համապատասխան իմաստ ունի։ Նա խորհրդանշում է իր իրավունքները ճանաչող համարձակ անհատականություն, որը հիշեցնում է իշխանությանը կառավարման, մարդու իրավունքների և որոշումների կայացման ոլորտում կանանց դերի, կին առաջնորդի դերի մասին։

Քանդակն ադապտացված է, աղջիկա հագին ազգային տարազ է։ Ինչ վերաբերում է քաղաքային իշխանության տեղեկացվածությանը, Մանուչարյանը նշեց, որ տարածքն ամրագրված է Կառավարության շենքին, ուստի քանդակի տեղադրման համար քաղաքապետարանի թույլտվություն չի պահանջվել:

© Sputnik / Aram Nersesyan«Անվախ աղջիկը» քանդակը կառավարության թիվ 3 մասնաշենքի դիմաց
«Անվախ աղջիկը» քննադատություններից չի վախենում - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2021
«Անվախ աղջիկը» քանդակը կառավարության թիվ 3 մասնաշենքի դիմաց

Ո՞վ է կատարողը

Պատվերի կատարողը «Քանդակ Տրիոն» է, որի տնօրենը Արմեն Սամվելյանն է։

«Մենք պատվեր ենք կատարել, այդքանը։ Պատվիրատուն ինչ ուզում էր, այն էլ ստացավ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց  Սամվելյանը։

Նա գոհ է աշխատանքից, սակայն քանդակը կդներ դեմքով դեպի արևը, ոչ թե մեջքով։ Սամվելյանը հանգիստ է ընդունում քննադատությունը։ Նա նշեց, որ դա բնորոշ է Հայաստանին ու հայ ժողովրդին, որը սիրում է քննադատության ենթարկել ամեն ինչ, այդ թվում՝ գլուխգործոցները։

Լրահոս
0