ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի 30-ամյա բնակիչը ապրիլի 7-ին, ժամը 00.15-ի սահմաններում, 36–ամյա համագյուղացու տան ննջասենյակում սուր կտրող-ծակող գործիքով խփել է նրա կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 7-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վերիշեն գյուղի 36-ամյա մի բնակիչ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրությաւն տալու»,–մշված է հաղորդագրության մեջ:
Նույն օրը Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձը) 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
30-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ՁՊՎ:
Կատարվում է նախաքննություն:
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը