Ջրի ծորակ

Երևանի Ավան վարչական շրջանի որոշ հատվածներում 12 ժամ ջուր չի լինի

31
(Թարմացված է 09:25 08.04.2021)
«Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել է այն հասցեները, որտեղ դադարեցվելու է ջրամատակարարումը։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ապրիլի 8-ին, ժամը 10.00-ից մինչև 22.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի՝ Թումանյան թաղամասի  6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9, 10, 11, 12/1, 12/2, 13/1, 13/2, 13/3, 46 համարների, Թումանյան թաղամասի Ալմաթի փողոցի 20-28 համարների, Խուդյակովի փողոցի 2-րդ նրբանցքի 25-38 համարների ջրամատակարարումը: Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը:

Տավուշի ջրերի կառավարման համակարգը փաստարկ կդառնա Բաքվի հետ հարաբերություններում․ մարզպետ

Ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է պլանային աշխատանքներով։

Ինչպես չգոլորշիանանք, կամ ջրային ռեսուրսները կբավականացնե՞ն Հայաստանին ու Արցախին

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:

Հայաստանի խոշոր ջրամբարներում 74 մլն խմ պակաս ջուր է ամբարված, քան նախորդ տարի. Ազիզյան

31
թեգերը:
ջուր, Երևան, Հայաստան
Արխիվային լուսանկար

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3–րդ ալիքը. մանրամասներ

21
(Թարմացված է 10:17 12.04.2021)
Վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը։ Տեղեկությունը հայտնում է korrespondent-ը՝ հղում անելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։

«Երկրում արդեն սկսվել է երրորդ ալիքը, սակայն մենք ցանկանում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի՝ չվերածվելով լայնամասշտաբ համաճարակի», - «Ռուսթավի 2»–ի եթերում ասել է Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Ըստ Գամկրելիձեի՝ վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

Ըստ վերջին տվյալների` Վրաստանում, որի բնակչությունը կազմում է շուրջ 4 միլիոն մարդ, կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր գրանցվել է վարակման ավելի քան 288 հազար դեպք, որից 3877-ը` մահվան ելքով։

Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է վարակման 707 նոր դեպք։

Լրատվականը հիշեցրել է, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին, որից երեք օր անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում

21
Արխիվային լուսանկար

Լարսը բաց է, սակայն ռուսական կողմում դեռևս մեծ թվով բեռնատարներ կան կանգնած

14
Հայաստանի տարածքում դեռևս փակ են Արագածոտնի մարզի որոշ ավտոճանապարհներ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik.  ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Ճանապարհը բաց է, բայց հերթը չի պակասում․ ինչո՞ւ է Լարսում մի քանի հազար բեռնատար կուտակվել

14
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բեռնատար, Լարս, Հայաստան, Ճանապարհ
Ըստ թեմայի
Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը
Ինչպես կարելի է բեռնաթափել «Վերին Լարսը». ՌԴ դեսպանը խոսել է հնարավոր ելքի մասին
Президент Армен Саркисян посетил музей фонда Галуста Гюльбенкяна (9 апреля 2019). Лиссабон

ՀՀ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան. Դատական օրենսգիրքն առերևույթ խնդրահարույց է

0
(Թարմացված է 10:47 12.04.2021)
Մինչ ՍԴ դիմելը նախագահը ներկայացված օրինագծերի փաթեթը քննարկել էր արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև ԲԴԽ նախագահի, իրավաբանների նկատառումներն ու մտահոգությունները:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը փորձագիտական շրջանակների հետ օրենքների փաթեթը քննարկելուց հետո եկել է այն եզրահանգման, որ դրանք առերևույթ հակասում են Սահմանադրությանը, որոշել է դիմել Սահմանադրական դատարան` ԱԺ–ի ընդունած օրինագծերի փաթեթի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

«Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից»,– ասվում է նախագահի մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ։

Հիշեցնենք` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն էին ներկայացվել 2021թ.–ի մարտի 22-ին:

Մինչ ՍԴ դիմելը նախագահը ներկայացված օրինագծերի փաթեթը քննարկել էր արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև ԲԴԽ նախագահի, իրավաբան գիտնականների, փորձագետների և փաստաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, լսվել են նրանց նկատառումներն ու մտահոգությունները:

Նշենք, որ մասնագետների համոզմամբ, օրենքում տեղ գտած առանձին կարգավորումներ անհամատեղելի են դատական իշխանության անկախության և միսանականության հիմնարար պահանջների հետ։

Օրենքը նախատեսում է դատավորների որոշակի ներքին մասնագիտացում՝ հիմնված գործի, բարդության վրա։

Մեկնաբանեությունների համաձայն`սա կարող է հանգեցնել դատավորների առանձին էլիտար խմբի ձևավորմանը, ինչի արդյունքում պակաս մասնագիտացված դատավորների նկատմամբ հանրային վստահությունը կնվազի։

Բացի այդ, նախատեսվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, Բարձրագույն դատական խորհրդում քննարկելու խնդիրը՝ առանց իրավասու մարմինների կողմից նախապես կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելու։

0