Վաղարշակ Հարությունյանն այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Պատերազմում ծանր վիրավորված զինծառայողի բուժումը կարող է արտերկրում կազմակերպվել

112
(Թարմացված է 20:10 07.04.2021)
ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է՝ պետք է ամեն բան արվի զինվորի կյանքը փրկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի- Sputnik. Պատերազմից 5 ամիս անց մի շարք բուժհաստատություններում շարունակում են գտնվել արցախյան վերջին պատերազմում ծանր վիրավորում ստացած զինծառայողներ։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նախարարին ներկայացվել են պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած և բժշկական կենտրոնում ապաքինվող զինծառայողների առողջական վիճակն ու բուժման ընթացքը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։

«Բժշկական կենտրոնի ղեկավարության, բուժող բժիշկների հետ քննարկվել է ծանր բեկորային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու հարցը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարար Հարությունյանը շեշտել է, որ պետք է անել հնարավոր ամեն բան զինվորի կյանքը փրկելու համար։ Նա ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետին հստակ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել հարցի շուտափույթ լուծման վերաբերյալ։

Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով

112
թեգերը:
Պատերազմ, Զինվոր, Վիրավոր, Վաղարշակ Հարությունյան
Ըստ թեմայի
Վիրավոր զինծառայողներին աշխատանքի ընդունած գործատուն գումար կստանա պետությունից
44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ. Գեղամ Փաշիկյան
Արցախում զոհվածների ու վիրավորվածների 1671 ընտանիքներ հիմնադրամից փոխհատուցում են ստացել
Լարիսա Դոլինա

Երևանյան ռեստորանի շքեղ անակնկալը Լարիսա Դոլինային․ տեսանյութ

3
(Թարմացված է 22:13 11.04.2021)
Երգչուհին և նրա ընկերները հիացած էին ելակի, բեզեի և կենդանի վոկալի տեսքով անակնկալով։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ռուսական էստրադայի աստղ, երգչուհի Լարիսա Դոլինան հյուրընակվել է Երևանի ամենահայտնի ռեստորաններից մեկում։

Այստեղ նրան հյուրասիրել են ֆիրմային աղանդեր և կատարել Ջեյմս Բրաունի «I feel good» լեգենդար երգը։ Երգչուհին և նրա ընկերները հիացած էին ելակի, բեզեի և կենդանի վոկալի տեսքով մատուցված անակնկալով։

Նշենք, որ երգչուհին Երևանում է, կարելի է ասել, գործնական այցով։ Նրան, ինչպես և մի շարք այլ աստղերի հրավիրել են Երևան՝ ելույթ ունենալու Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հարսանիքին։

Շքեղ հարսանիքի ժամանակ երգել են նաև Նիկոլայ Բասկովը, Սոսո Պավլիաշվիլին, «Ա ստուդիո» խումբը, Քրիստինա Օրբակայտեն և ուրիշներ:

Կենդանի արձաններ, ուղղաթիռ և «հրեշտակներ». Գագիկ Ծառուկյանի որդու ճոխ հարսանիքը

Հավելենք, որ Facebook-ում տեղեկություններ են հայտնվել նաև Նվեր Ծառուկյանի հարսանիքի ծախսերի մասին։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ծախսերը կազմել են մոտ 4 մլն ԱՄՆ դոլար։ Նշվում է, որ հրավիրված արտիստներից ամենաշատը ստացել է Նիկոլայ Բասկովը ՝ ռուսական փոփ-բեմի արքային իբր վճարվել է 120 հազար դոլար։ Լարիսա Դոլինան «ընդամենը» 70 հազար դոլար է վաստակել։

3
թեգերը:
Ռեստորան, Լարիսա Դոլինա, Երևան
Ըստ թեմայի
Հայտնի է` ովքեր կերգեն Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին. «Հրապարակ»
Թագավորական քեֆը սկսված է. հրապարակվել են Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի առաջին կադրերը
Լարիսա Դոլինան անճանաչելի է դարձել. նա ավելի երիտասարդ տեսք ունի, քան դուստրը
Մոմավառություն

Մահացել է տոմարագետ Գրիգոր Բրուտյանը

82
(Թարմացված է 20:59 11.04.2021)
Անվանի գիտնականը 65 տարեկան էր, նրա շնորհիվ բազմաթիվ տեղեկություններ հայտնի դարձան հայոց հին ու հնագույն օրացույցների մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Այսօր կյանքից հեռացել է հայտնի տոմարագետ, աստղագետ Գրիգոր Բրուտյանը։ Ցավալի լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Արեգ Միքայելյանը։

«Այսօր կյանքից հեռացավ մեր լավագույն գիտնականներից մեկը՝ աստղագետ և տոմարագետ Գրիգոր Բրուտյանը։ Նա ամբողջ կյանքը նվիրեց հայրենանվեր գործի՝ հայոց ակունքների ուսումնասիրությանն իր տոմարագիտական աշխատանքներով, պատմաստղագիտական հետազոտություններով։

Астроном и историк Григор Брутян
Գրիգոր Բրուտյան

Ահռելի ծավալի աշխատանք էր կատարում և դեռ շատ նախաձեռնություններ ու ծրագրեր ուներ։ Շատ ծանր է կորուստը։
Ննջիր խաղաղությամբ, ազնիվ գիտնական և մարդ»,- գրել է Միքայելյանը։

Գրիգոր Բրուտյանի տոմարագիտական ուսումնասիրությունների հիմնական ոլորտը հայկական հին և հնագույն օրացույցների դաշտն էր։ Նա ճշգրտել է Հայկյան օրացույցի սկիզբը՝ Ք. Ա․ 2341 թ., Հայոց հնագույն Ամանորի՝ Նավասարդի տոնի դիրքը արևադարձային տարվա մեջ (ամառնամուտից 8 օր առաջ), ի հայտ է բերել հայոց հնագույն՝ Նախահայկյան օրացույցը՝ իր ուրույն կառուցվածքով, որոշ ճշգրտումներ է կատարել հայկական միջնադարյան օրացույցների վերաբերյալ և այլն։

Անվանի գիտնականը 65 տարեկան էր։

650 նոր դեպք, 15 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հոգեհանգիստը երկուշաբթի, ապրիլի 12-ին, ժ. 18.00-20.00 Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

82
թեգերը:
Մահ, տոմար
Ըստ թեմայի
Այն մեզ սպանում է ամեն օր. բժիշկը պատմել է «մահացու» սննդամթերքի մասին
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել. ավելի քան 25 տուժած կա
Արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կունենա նրա մահից մեկ շաբաթ անց