ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Ճանաչված հայ գեղեցկուհիները շնորհավորել են կանանց Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ ու լուսանկարներ հրապարակել։
Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել դստեր` Միլայի հետ ու շնորհավորել կանանց տոնը։
«Սիրելի մայրեր, քույրեր, կանայք, աղջիկներ, շնորհավոր ձեր տոնը։ Միշտ լինեք գնահատված ու սիրված ու ձեր սրտում թող միշտ գարուն լինի»,–գրել է նա։
View this post on Instagram
Ճանաչված դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն էլ վստահ է, որ մայրիկ լինելն արդեն հարստություն է։ Նա որդու` Ալեքսանդրի հետ նոր լուսանկար է հրապարակել ու կից գրառում կատարել։
«Ես մաղթում եմ, յուրաքանչյուր կնոջ հարստանալ հենց այսպես` մայրանալով։ Շնորհավոր Ապրիլի 7»,–գրել է նա։
View this post on Instagram
«Մայրության սպասող կանանց մաղթում եմ համբերություն և հավատ, ամեն ինչ լավ է լինելու, իսկ մեզ՝ մայրերիս՝ մի քիչ շատ քնենք, որ առողջ և գեղեցիկ լինենք»,–գրել է նա։
View this post on Instagram
Հանրային հեռուստաընկերությունն էլ Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ ֆոտոշարք է արել հայտնի հաղորդավարուհիների հետ, որոնց թվում է նաև գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը։
Հրապարակած լուսանկարում Լուսինեն իր երկու երեխաների` Արիանայի և Ալեքի հետ է։
View this post on Instagram
Մինչ երջանիկ մայրիկները իրենց երեխաների հետ լուսանկարներ են հրապարակում ու շնորհավորանքներ գրում, սիրված դերասանուհի Տոմա Պետրոսյանը տղամարդկանց հիշեցրել է, որ կարող են 11 ամիս հանգիստ շնչել։
«Հանգիստ շնչեք տղաներ, մնաց 11 ամիս, համ էլ շնորհավոր Ապրիլի 7»,–կատակել է դերասանուհին։
View this post on Instagram
Նշենք, որ ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Քիչ առաջ Քաջարանում՝ բողոքի ակցիայի վայրում հայտարարվեց, որ տեղի բնակիչները «մերժեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ուստի նա մտափոխվեց ու քաղաք չմտավ»։
Քաջարանցիներն այս լուրը ծափահարություններով ընդունեցին։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում բնակիչները դուրս էին եկել փողոց, իսկ զոհվածների ծնողները գնացել էին եղբայրական գերեզման, որպեսզի թույլ չտան, որ ՀՀ վարչապետն այնտեղ ոտք դնի։
Ցուցարարները փակել էին նաև դեպի Քաջարան մտնող ճանապարհը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքի մարզում է։ Նրան ուղեկցում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Մինչ այս Փաշինյանը եղել էր Ագարակում, որտեղ մարդիկ փողոց էին դուրս եկել և պահանջում էին, որպեսզի վարչապետը հեռանա։
Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 20–ին, Ադրբեջանի նախագահը խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել էր, որ բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար:
Վահե Ղազարյանը պաշտոններից ազատել է Սյունիքի մարզի և Գորիսի ոստիկանապետներին
Ագարակում բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջում էին, որ նա անպատասխան չթողնի Ալիևի հայտարարությունները։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. 2021թ. ապրիլի 20-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Սևակի Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, Արագածոտնի զինկոմիսարիատ)՝ ծառից կախված վիճակում։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Լեհաստանի Կելց քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջությունում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Փափազյանը դուրս է եկել եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գերծանր քաշային կարգի կիսաեզրափակչում Փափազյանը փայլուն հաղթանակ է տարել Կուբան ներկայացնող Ֆերնանդո Արզոլա Լոպեսի նկատմամբ: 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը հուժկու հարվածով տապալել է մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մարտը:
«Փափազյանը գերազանց մենամարտ անցկացրեց: Կուբացիները միշտ էլ առանձնացել են իրենց տակտիկայով և տեխնիկայով, սակայն Հովհաննեսը մեծ կամքի ուժ դրսևորեց և կարողացավ փայլուն հաղթանակի հասնել»,-ասել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննես Փափազյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ: