ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կանանց ու աղջիկներին շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ և լավ լուր հայտնել Facebook–ի իր էջում։
«Այս գեղեցիկ օրվա խորհրդին հետևելով՝ ուզում եմ ձեզ լուր հայտնեմ՝ մեր ընտանիքը շուտով կհամալրվի: Մարիամս ու ես ևս մի բալիկ կունենանք: Աղջիկս՝ Վիկտորիան, և տղաս՝ Ռոբերտը, եղբայր, իսկ Հայաստան աշխարհը ևս մի որդի կունենա»,– նշել է նա:
Սիմոնյանը սեր, երջանկություն ու շատ–շատ բալիկներ է մաղթել կանանց, քանզի, նրա խոսքով, ոչինչ այդքան չի գեղեցկացնում կնոջը, ինչպես մայրությունը։
Մայրությունը վեր է ամեն կոչումներից․ Հռիփսիմե Հակոբյանը որդու հետ լուսանկար է հրապարակել
Մայրերը եղել են հայրենիքի կարևորագույն հիմնասյունը. ՀՀ նախագահը ուղերձ է հղել
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Լրագրող Փայլակ Ֆահրդյանին հարվածելու համար ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի դեմ քրեական գործ չի հարուցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։
«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով», - ասացին ՀՔԾ-ից։
Հիշեցնենք՝ մարտի 19-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:
Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում:
Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։
Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։ Համացանցում տարածվեց միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։
Նույն օրը Արշակյանը Facebook–ի իր էջում անդրադարձավ տեղի ունեցածին, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։
Օրեր անց՝ մարտի 31-ին, նա հրաժարական ներկայացրեց։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik․ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն՝ ապրիլի 7-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց կանանց կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական գործողությունների վերաբերյալ։ Այս մասին Facebook–ի իր էջում տեղեկացնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Ապրիլի 7-ին կառավարության շենքի դիմաց կանանց կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական գործողությունների վերաբերյալ դիմել էի ՀՀ ոստիկանություն։ Ի պատասխան դիմումիս՝ տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն», - գրել է նա։
Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին մի քանի տասնյակ կանայք կազմակերպել էին երթ ու բողոքի ակցիա։ Կառավարության դիմաց նրանք պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և բերել էին նրան որպես «նվեր» թուրքական ֆես՝ «դուխով» գրությամբ։
Ոստիկանությունն այդ օրը բերման էր ենթարկել ակցիայի 15 մասնակցի, որոշների նկատմամբ կիրառվել էր անհամաչափ ուժ։
Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից․ ՄԻՊ